< مَتَّى 9 >
فَدَخَلَ ٱلسَّفِينَةَ وَٱجْتَازَ وَجَاءَ إِلَى مَدِينَتِهِ. | ١ 1 |
Ուստի նաւ մտնելով՝ անցաւ միւս կողմը ու գնաց իր քաղաքը:
وَإِذَا مَفْلُوجٌ يُقَدِّمُونَهُ إِلَيْهِ مَطْرُوحًا عَلَى فِرَاشٍ. فَلَمَّا رَأَى يَسُوعُ إِيمَانَهُمْ قَالَ لِلْمَفْلُوجِ: «ثِقْ يا بُنَيَّ. مَغْفُورَةٌ لَكَ خَطَايَاكَ». | ٢ 2 |
Եւ բերին իրեն անդամալոյծ մը, որ պառկած էր մահիճի մէջ: Յիսուս՝ տեսնելով անոնց հաւատքը՝ ըսաւ անդամալոյծին. «Քաջալերուէ՛, որդեա՛կ, մեղքերդ ներուած են քեզի»:
وَإِذَا قَوْمٌ مِنَ ٱلْكَتَبَةِ قَدْ قَالُوا فِي أَنْفُسِهِمْ: «هَذَا يُجَدِّفُ!». | ٣ 3 |
Դպիրներէն ոմանք ըսին՝ իրենք իրենց մէջ. «Ասիկա կը հայհոյէ»:
فَعَلِمَ يَسُوعُ أَفْكَارَهُمْ، فَقَالَ: «لِمَاذَا تُفَكِّرُونَ بِٱلشَّرِّ فِي قُلُوبِكُمْ؟ | ٤ 4 |
Յիսուս՝ գիտնալով անոնց մտածումները՝ ըսաւ. «Ինչո՞ւ չար բան կը մտածէք ձեր սիրտերուն մէջ:
أَيُّمَا أَيْسَرُ، أَنْ يُقَالَ: مَغْفُورَةٌ لَكَ خَطَايَاكَ، أَمْ أَنْ يُقَالَ: قُمْ وَٱمْشِ؟ | ٥ 5 |
Ո՞րը աւելի դիւրին է, “մեղքերդ ներուած են” ըսե՞լը, թէ՝ “ոտքի՛ ելիր ու քալէ՛” ըսելը:
وَلَكِنْ لِكَيْ تَعْلَمُوا أَنَّ لِٱبْنِ ٱلْإِنْسَانِ سُلْطَانًا عَلَى ٱلْأَرْضِ أَنْ يَغْفِرَ ٱلْخَطَايَا». حِينَئِذٍ قَالَ لِلْمَفْلُوجِ: «قُمِ ٱحْمِلْ فِرَاشَكَ وَٱذْهَبْ إِلَى بَيْتِكَ!». | ٦ 6 |
Բայց որպէսզի գիտնաք թէ մարդու Որդին իշխանութիւն ունի մեղքերը ներելու երկրի վրայ, (այն ատեն ըսաւ անդամալոյծին.) “Ոտքի՛ ելիր, ա՛ռ մահիճդ ու գնա՛ տունդ”»:
فَقَامَ وَمَضَى إِلَى بَيْتِهِ. | ٧ 7 |
Ան ալ ոտքի ելաւ եւ գնաց իր տունը:
فَلَمَّا رَأَى ٱلْجُمُوعُ تَعَجَّبُوا وَمَجَّدُوا ٱللهَ ٱلَّذِي أَعْطَى ٱلنَّاسَ سُلْطَانًا مِثْلَ هَذَا. | ٨ 8 |
Երբ բազմութիւնները տեսան՝ զարմացան, ու փառաբանեցին Աստուած, որ այդպիսի իշխանութիւն տուած էր մարդոց:
وَفِيمَا يَسُوعُ مُجْتَازٌ مِنْ هُنَاكَ، رَأَى إِنْسَانًا جَالِسًا عِنْدَ مَكَانِ ٱلْجِبَايَةِ، ٱسْمُهُ مَتَّى. فَقَالَ لَهُ: «ٱتْبَعْنِي». فَقَامَ وَتَبِعَهُ. | ٩ 9 |
Յիսուս անկէ յառաջ երթալով՝ տեսաւ մարդ մը, Մատթէոս կոչուած, որ նստած էր մաքս ընդունելու տեղը, եւ ըսաւ անոր. «Հետեւէ՛ ինծի»: Ան ալ կանգնեցաւ ու հետեւեցաւ անոր:
وَبَيْنَمَا هُوَ مُتَّكِئٌ فِي ٱلْبَيْتِ، إِذَا عَشَّارُونَ وَخُطَاةٌ كَثِيرُونَ قَدْ جَاءُوا وَٱتَّكَأُوا مَعَ يَسُوعَ وَتَلَامِيذِهِ. | ١٠ 10 |
Տունը սեղան նստած՝՝ ատենը՝ ահա՛ ուրիշ շատ մաքսաւորներ եւ մեղաւորներ եկած ու սեղան նստած էին Յիսուսի եւ անոր աշակերտներուն հետ:
فَلَمَّا نَظَرَ ٱلْفَرِّيسِيُّونَ قَالُوا لِتَلَامِيذِهِ: «لِمَاذَا يَأْكُلُ مُعَلِّمُكُمْ مَعَ ٱلْعَشَّارِينَ وَٱلْخُطَاةِ؟». | ١١ 11 |
Երբ Փարիսեցիները տեսան՝ ըսին անոր աշակերտներուն. «Ինչո՞ւ ձեր վարդապետը կ՚ուտէ մաքսաւորներու եւ մեղաւորներու հետ»:
فَلَمَّا سَمِعَ يَسُوعُ قَالَ لَهُمْ: «لَا يَحْتَاجُ ٱلْأَصِحَّاءُ إِلَى طَبِيبٍ بَلِ ٱلْمَرْضَى. | ١٢ 12 |
Բայց երբ Յիսուս լսեց՝ ըսաւ անոնց. «Ո՛չ թէ առողջներուն բժիշկ պէտք է, հապա՝ հիւանդներուն:
فَٱذْهَبُوا وَتَعَلَّمُوا مَا هُوَ: إِنِّي أُرِيدُ رَحْمَةً لَا ذَبِيحَةً، لِأَنِّي لَمْ آتِ لِأَدْعُوَ أَبْرَارًا بَلْ خُطَاةً إِلَى ٱلتَّوْبَةِ». | ١٣ 13 |
Գացէ՛ք, սորվեցէ՛ք թէ ի՛նչ ըսել է. “Կարեկցութի՛ւն կ՚ուզեմ, ու ո՛չ թէ զոհ”. որովհետեւ ես եկայ կանչելու ո՛չ թէ արդարները, հապա մեղաւորները՝ ապաշխարութեան»:
حِينَئِذٍ أَتَى إِلَيْهِ تَلَامِيذُ يُوحَنَّا قَائِلِينَ: «لِمَاذَا نَصُومُ نَحْنُ وَٱلْفَرِّيسِيُّونَ كَثِيرًا، وَأَمَّا تَلَامِيذُكَ فَلَا يَصُومُونَ؟». | ١٤ 14 |
Այն ատեն Յովհաննէսի աշակերտները եկան անոր եւ ըսին. «Ինչո՞ւ մենք ու Փարիսեցիները յաճախ ծոմ կը պահենք, իսկ քու աշակերտներդ չեն պահեր»:
فَقَالَ لَهُمْ يَسُوعُ: «هَلْ يَسْتَطِيعُ بَنُو ٱلْعُرْسِ أَنْ يَنُوحُوا مَا دَامَ ٱلْعَرِيسُ مَعَهُمْ؟ وَلَكِنْ سَتَأْتِي أَيَّامٌ حِينَ يُرْفَعُ ٱلْعَرِيسُ عَنْهُمْ، فَحِينَئِذٍ يَصُومُونَ. | ١٥ 15 |
Յիսուս ըսաւ անոնց. «Միթէ կարելի՞ է՝ որ հարսնեւորները սգան, քանի փեսան իրենց հետ է: Բայց օրերը պիտի գան՝ երբ փեսան պիտի վերցուի իրենցմէ. ա՛յն ատեն ծոմ պիտի պահեն:
لَيْسَ أَحَدٌ يَجْعَلُ رُقْعَةً مِنْ قِطْعَةٍ جَدِيدَةٍ عَلَى ثَوْبٍ عَتِيقٍ، لِأَنَّ ٱلْمِلْءَ يَأْخُذُ مِنَ ٱلثَّوْبِ، فَيَصِيرُ ٱلْخَرْقُ أَرْدَأَ. | ١٦ 16 |
Ո՛չ մէկը կը ձգէ նոր լաթի կտոր մը հին հանդերձի մը վրայ, որովհետեւ անիկա որ անոր լրումին համար դրուած է, կը քաշէ հանդերձը, ու պատռուածքը աւելի գէշ կ՚ըլլայ:
وَلَا يَجْعَلُونَ خَمْرًا جَدِيدَةً فِي زِقَاقٍ عَتِيقَةٍ، لِئَلَّا تَنْشَقَّ ٱلزِّقَاقُ، فَٱلْخَمْرُ تَنْصَبُّ وَٱلزِّقَاقُ تَتْلَفُ. بَلْ يَجْعَلُونَ خَمْرًا جَدِيدَةً فِي زِقَاقٍ جَدِيدَةٍ فَتُحْفَظُ جَمِيعًا». | ١٧ 17 |
Ո՛չ ալ նոր գինին կը դնեն հին տիկերու մէջ. այլապէս՝ տիկերը կը պատռին, ե՛ւ գինին կը թափի, ե՛ւ տիկերը կը կորսուին: Հապա նոր գինին կը դնեն նո՛ր տիկերու մէջ, ու երկուքն ալ կը պահուին»:
وَفِيمَا هُوَ يُكَلِّمُهُمْ بِهَذَا، إِذَا رَئِيسٌ قَدْ جَاءَ فَسَجَدَ لَهُ قَائِلًا: «إِنَّ ٱبْنَتِي ٱلْآنَ مَاتَتْ، لَكِنْ تَعَالَ وَضَعْ يَدَكَ عَلَيْهَا فَتَحْيَا». | ١٨ 18 |
Երբ ան այս բաները կը խօսէր անոնց հետ, ահա՛ պետ մը եկաւ ու երկրպագեց անոր՝ ըսելով. «Աղջիկս թերեւս վախճանած է մինչեւ հիմա. բայց եկո՛ւր, դի՛ր ձեռքդ անոր վրայ, եւ պիտի ապրի»:
فَقَامَ يَسُوعُ وَتَبِعَهُ هُوَ وَتَلَامِيذُهُ. | ١٩ 19 |
Յիսուս ալ ոտքի ելաւ ու հետեւեցաւ անոր՝ իր աշակերտներուն հետ:
وَإِذَا ٱمْرَأَةٌ نَازِفَةُ دَمٍ مُنْذُ ٱثْنَتَيْ عَشْرَةَ سَنَةً قَدْ جَاءَتْ مِنْ وَرَائِهِ وَمَسَّتْ هُدْبَ ثَوْبِهِ، | ٢٠ 20 |
Եւ ահա՛ կին մը, որ արիւնահոսութենէ կը տառապէր տասներկու տարիէ ի վեր, մօտեցաւ ետեւէն ու դպաւ անոր հանդերձին քղանցքին.
لِأَنَّهَا قَالَتْ فِي نَفْسِهَا: «إِنْ مَسَسْتُ ثَوْبَهُ فَقَطْ شُفِيتُ». | ٢١ 21 |
քանի որ կ՚ըսէր ինքնիրեն. «Եթէ միայն դպչիմ անոր հանդերձին՝ պիտի բժշկուիմ»:
فَٱلْتَفَتَ يَسُوعُ وَأَبْصَرَهَا، فَقَالَ: «ثِقِي يا ٱبْنَةُ، إِيمَانُكِ قَدْ شَفَاكِ». فَشُفِيَتِ ٱلْمَرْأَةُ مِنْ تِلْكَ ٱلسَّاعَةِ. | ٢٢ 22 |
Յիսուս, երբ ետեւ դարձաւ ու տեսաւ զայն, ըսաւ. «Քաջալերուէ՛, աղջիկ, հաւատքդ բժշկեց քեզ»: Եւ կինը բժշկուեցաւ նոյն ժամուն:
وَلَمَّا جَاءَ يَسُوعُ إِلَى بَيْتِ ٱلرَّئِيسِ، وَنَظَرَ ٱلْمُزَمِّرِينَ وَٱلْجَمْعَ يَضِجُّونَ، | ٢٣ 23 |
Երբ Յիսուս հասաւ պետին տունը, ու տեսաւ սրնգահարները եւ աղմկարար բազմութիւնը,
قَالَ لَهُمْ: «تَنَحَّوْا، فَإِنَّ ٱلصَّبِيَّةَ لَمْ تَمُتْ لَكِنَّهَا نَائِمَةٌ». فَضَحِكُوا عَلَيْهِ. | ٢٤ 24 |
ըսաւ անոնց. «Մեկնեցէ՛ք, որովհետեւ աղջիկը մեռած չէ, հապա կը քնանայ»:
فَلَمَّا أُخْرِجَ ٱلْجَمْعُ دَخَلَ وَأَمْسَكَ بِيَدِهَا، فَقَامَتِ ٱلصَّبِيَّةُ. | ٢٥ 25 |
Անոնք ալ ծաղրեցին զինք: Բայց երբ բազմութիւնը դուրս հանուեցաւ, ինք ներս մտաւ, բռնեց անոր ձեռքէն, եւ աղջիկը ոտքի ելաւ:
فَخَرَجَ ذَلِكَ ٱلْخَبَرُ إِلَى تِلْكَ ٱلْأَرْضِ كُلِّهَا. | ٢٦ 26 |
Այս լուրը տարածուեցաւ ամբողջ երկիրը:
وَفِيمَا يَسُوعُ مُجْتَازٌ مِنْ هُنَاكَ، تَبِعَهُ أَعْمَيَانِ يَصْرَخَانِ وَيَقُولَانِ: «ٱرْحَمْنَا يا ٱبْنَ دَاوُدَ!». | ٢٧ 27 |
Երբ Յիսուս յառաջ անցաւ անկէ, երկու կոյրեր հետեւեցան անոր՝ աղաղակելով. «Ողորմէ՜ մեզի, Դաւիթի՛ Որդի».
وَلَمَّا جَاءَ إِلَى ٱلْبَيْتِ تَقَدَّمَ إِلَيْهِ ٱلْأَعْمَيَانِ، فَقَالَ لَهُمَا يَسُوعُ: «أَتُؤْمِنَانِ أَنِّي أَقْدِرُ أَنْ أَفْعَلَ هَذَا؟». قَالَا لَهُ: «نَعَمْ، يا سَيِّدُ!». | ٢٨ 28 |
Երբ տուն հասաւ, կոյրերը եկան իրեն: Յիսուս ըսաւ անոնց. «Կը հաւատա՞ք թէ կրնամ ընել այս բանը»: Ըսին անոր. «Այո՛, Տէ՛ր»:
حِينَئِذٍ لَمَسَ أَعْيُنَهُمَا قَائِلًا: «بِحَسَبِ إِيمَانِكُمَا لِيَكُنْ لَكُمَا». | ٢٩ 29 |
Այն ատեն դպաւ անոնց աչքերուն եւ ըսաւ. «Թող ըլլայ ձեզի՝ ձեր հաւատքին համեմատ»:
فَٱنْفَتَحَتْ أَعْيُنُهُمَا. فَٱنْتَهَرَهُمَا يَسُوعُ قَائِلًا: «ٱنْظُرَا، لَا يَعْلَمْ أَحَدٌ!». | ٣٠ 30 |
Անոնց աչքերը բացուեցան, ու Յիսուս ազդարարեց անոնց՝ ըսելով. «Զգուշացէ՛ք որ ո՛չ մէկը գիտնայ»:
وَلَكِنَّهُمَا خَرَجَا وَأَشَاعَاهُ فِي تِلْكَ ٱلْأَرْضِ كُلِّهَا. | ٣١ 31 |
Բայց անոնք մեկնելով տարածեցին անոր համբաւը այդ ամբողջ երկրին մէջ:
وَفِيمَا هُمَا خَارِجَانِ، إِذَا إِنْسَانٌ أَخْرَسُ مَجْنُونٌ قَدَّمُوهُ إِلَيْهِ. | ٣٢ 32 |
Երբ անոնք դուրս ելան, ահա՛ համր դիւահար մարդ մը բերին իրեն:
فَلَمَّا أُخْرِجَ ٱلشَّيْطَانُ تَكَلَّمَ ٱلْأَخْرَسُ، فَتَعَجَّبَ ٱلْجُمُوعُ قَائِلِينَ: «لَمْ يَظْهَرْ قَطُّ مِثْلُ هَذَا فِي إِسْرَائِيلَ!». | ٣٣ 33 |
Երբ դեւը ելաւ, համրը խօսեցաւ: Ուստի բազմութիւնները զարմացան, ու կ՚ըսէին թէ բնա՛ւ այսպիսի բան երեւցած չէր Իսրայէլի մէջ:
أَمَّا ٱلْفَرِّيسِيُّونَ فَقَالُوا: «بِرَئِيسِ ٱلشَّيَاطِينِ يُخْرِجُ ٱلشَّيَاطِينَ!». | ٣٤ 34 |
Բայց Փարիսեցիները կ՚ըսէին. «Ան դեւերուն իշխանո՛վ դուրս կը հանէ դեւերը»:
وَكَانَ يَسُوعُ يَطُوفُ ٱلْمُدُنَ كُلَّهَا وَٱلْقُرَى يُعَلِّمُ فِي مَجَامِعِهَا، وَيَكْرِزُ بِبِشَارَةِ ٱلْمَلَكُوتِ، وَيَشْفِي كُلَّ مَرَضٍ وَكُلَّ ضُعْفٍ فِي ٱلشَّعْبِ. | ٣٥ 35 |
Յիսուս կը շրջէր բոլոր քաղաքներն ու գիւղերը, կը սորվեցնէր անոնց ժողովարաններուն մէջ, կը քարոզէր արքայութեան աւետարանը, եւ կը բուժէր բոլոր ախտերն ու բոլոր վատառողջութիւնները ժողովուրդին մէջ:
وَلَمَّا رَأَى ٱلْجُمُوعَ تَحَنَّنَ عَلَيْهِمْ، إِذْ كَانُوا مُنْزَعِجِينَ وَمُنْطَرِحِينَ كَغَنَمٍ لَا رَاعِيَ لَهَا. | ٣٦ 36 |
Եւ տեսնելով բազմութիւնները՝ գթաց անոնց վրայ, որովհետեւ պարտասած ու ցրուած էին՝ հովիւ չունեցող ոչխարներու պէս:
حِينَئِذٍ قَالَ لِتَلَامِيذِهِ: «ٱلْحَصَادُ كَثِيرٌ وَلَكِنَّ ٱلْفَعَلَةَ قَلِيلُونَ. | ٣٧ 37 |
Այն ատեն ըսաւ իր աշակերտներուն. «Հունձքը ի՛րապէս շատ է, բայց գործաւորները՝ քիչ.
فَٱطْلُبُوا مِنْ رَبِّ ٱلْحَصَادِ أَنْ يُرْسِلَ فَعَلَةً إِلَى حَصَادِهِ». | ٣٨ 38 |
ուրեմն աղերսեցէ՛ք հունձքին Տէրոջ, որ գործաւորներ ուղարկէ իր հունձքին»: