< مَتَّى 13 >
فِي ذَلِكَ ٱلْيَوْمِ خَرَجَ يَسُوعُ مِنَ ٱلْبَيْتِ وَجَلَسَ عِنْدَ ٱلْبَحْرِ، | ١ 1 |
Նոյն օրը Յիսուս՝ տունէն ելլելով՝ նստաւ ծովուն եզերքը:
فَٱجْتَمَعَ إِلَيْهِ جُمُوعٌ كَثِيرَةٌ، حَتَّى إِنَّهُ دَخَلَ ٱلسَّفِينَةَ وَجَلَسَ. وَٱلْجَمْعُ كُلُّهُ وَقَفَ عَلَى ٱلشَّاطِئِ. | ٢ 2 |
Մեծ բազմութիւններ քովը հաւաքուեցան. ուստի ինք նաւ մտաւ ու նստաւ, իսկ ամբողջ բազմութիւնը կայնած էր ծովեզերքը:
فَكَلَّمَهُمْ كَثِيرًا بِأَمْثَالٍ قَائِلًا: «هُوَذَا ٱلزَّارِعُ قَدْ خَرَجَ لِيَزْرَعَ، | ٣ 3 |
Շատ բաներ խօսեցաւ անոնց՝ առակներով, եւ ըսաւ.
وَفِيمَا هُوَ يَزْرَعُ سَقَطَ بَعْضٌ عَلَى ٱلطَّرِيقِ، فَجَاءَتِ ٱلطُّيُورُ وَأَكَلَتْهُ. | ٤ 4 |
«Ահա՛ սերմնացան մը գնաց՝ որ սերմ ցանէ: Երբ կը ցանէր, քանի մը սերմեր ինկան ճամբային եզերքը, եւ թռչունները եկան ու լափեցին զանոնք:
وَسَقَطَ آخَرُ عَلَى ٱلْأَمَاكِنِ ٱلْمُحْجِرَةِ، حَيْثُ لَمْ تَكُنْ لَهُ تُرْبَةٌ كَثِيرَةٌ، فَنَبَتَ حَالًا إِذْ لَمْ يَكُنْ لَهُ عُمْقُ أَرْضٍ. | ٥ 5 |
Ուրիշներ ինկան ժայռոտ տեղերու վրայ, ուր շատ հող չկար, եւ իսկոյն բուսան՝ հողին խորունկութիւն չունենալուն համար.
وَلَكِنْ لَمَّا أَشْرَقَتِ ٱلشَّمْسُ ٱحْتَرَقَ، وَإِذْ لَمْ يَكُنْ لَهُ أَصْلٌ جَفَّ. | ٦ 6 |
սակայն տօթակէզ եղան երբ արեւը ելաւ, ու չորցան՝ քանի որ արմատ չունէին:
وَسَقَطَ آخَرُ عَلَى ٱلشَّوْكِ، فَطَلَعَ ٱلشَّوْكُ وَخَنَقَهُ. | ٧ 7 |
Ուրիշներ ալ ինկան փուշերու մէջ. եւ փուշերը բարձրացան ու խեղդեցին զանոնք:
وَسَقَطَ آخَرُ عَلَى ٱلْأَرْضِ ٱلْجَيِّدَةِ فَأَعْطَى ثَمَرًا، بَعْضٌ مِئَةً وَآخَرُ سِتِّينَ وَآخَرُ ثَلَاثِينَ. | ٨ 8 |
Իսկ ուրիշներ ինկան լաւ հողի մէջ, եւ պտուղ տուին՝ մէկը հարիւր, միւսը՝ վաթսուն, միւսը՝ երեսուն:
مَنْ لَهُ أُذُنَانِ لِلسَّمْعِ، فَلْيَسْمَعْ». | ٩ 9 |
Ա՛ն որ ականջ ունի լսելու՝ թող լսէ»:
فَتَقَدَّمَ ٱلتَّلَامِيذُ وَقَالُوا لَهُ: «لِمَاذَا تُكَلِّمُهُمْ بِأَمْثَالٍ؟». | ١٠ 10 |
Աշակերտները մօտենալով՝ ըսին իրեն. «Ինչո՞ւ առակներով կը խօսիս անոնց»:
فَأَجَابَ وَقَالَ لَهُمْ: «لِأَنَّهُ قَدْ أُعْطِيَ لَكُمْ أَنْ تَعْرِفُوا أَسْرَارَ مَلَكُوتِ ٱلسَّمَاوَاتِ، وَأَمَّا لِأُولَئِكَ فَلَمْ يُعْطَ. | ١١ 11 |
Ինք ալ պատասխանեց անոնց. «Քանի որ ձեզի՛ տրուած է գիտնալ երկինքի թագաւորութեան խորհուրդները, բայց անոնց տրուած չէ:
فَإِنَّ مَنْ لَهُ سَيُعْطَى وَيُزَادُ، وَأَمَّا مَنْ لَيْسَ لَهُ فَٱلَّذِي عِنْدَهُ سَيُؤْخَذُ مِنْهُ. | ١٢ 12 |
Որովհետեւ ո՛վ որ ունի, անոր պիտի տրուի ու առատութեան մէջ պիտի ըլլայ. իսկ ո՛վ որ չունի, ունեցածն ալ անկէ պիտի առնուի:
مِنْ أَجْلِ هَذَا أُكَلِّمُهُمْ بِأَمْثَالٍ، لِأَنَّهُمْ مُبْصِرِينَ لَا يُبْصِرُونَ، وَسَامِعِينَ لَا يَسْمَعُونَ وَلَا يَفْهَمُونَ. | ١٣ 13 |
Ուստի առակներով կը խօսիմ անոնց, քանի որ տեսնելով՝ չեն տեսներ, ու լսելով՝ չեն լսեր, ո՛չ ալ կը հասկնան:
فَقَدْ تَمَّتْ فِيهِمْ نُبُوَّةُ إِشَعْيَاءَ ٱلْقَائِلَةُ: تَسْمَعُونَ سَمْعًا وَلَا تَفْهَمُونَ، وَمُبْصِرِينَ تُبْصِرُونَ وَلَا تَنْظُرُونَ. | ١٤ 14 |
Անոնց վրայ պիտի իրագործուի Եսայիի մարգարէութիւնը՝ որ կ՚ըսէ. “Շատ պիտի լսէք՝ բայց պիտի չհասկնաք. շատ պիտի տեսնէք՝ բայց պիտի չըմբռնէք:
لِأَنَّ قَلْبَ هَذَا ٱلشَّعْبِ قَدْ غَلُظَ، وَآذَانَهُمْ قَدْ ثَقُلَ سَمَاعُهَا. وَغَمَّضُوا عُيُونَهُمْ، لِئَلَّا يُبْصِرُوا بِعُيُونِهِمْ، وَيَسْمَعُوا بِآذَانِهِمْ، وَيَفْهَمُوا بِقُلُوبِهِمْ، وَيَرْجِعُوا فَأَشْفِيَهُمْ. | ١٥ 15 |
Որովհետեւ այս ժողովուրդին սիրտը թանձրացաւ, եւ իրենց ականջներով ծանր լսեցին ու գոցեցին իրենց աչքերը, որպէսզի աչքերով չտեսնեն, ականջներով չլսեն, սիրտով չհասկնան, եւ դարձի չգան, ու ես չբժշկեմ զանոնք”:
وَلَكِنْ طُوبَى لِعُيُونِكُمْ لِأَنَّهَا تُبْصِرُ، وَلِآذَانِكُمْ لِأَنَّهَا تَسْمَعُ. | ١٦ 16 |
Բայց երանի՜ ձեր աչքերուն՝ որ կը տեսնեն, եւ ձեր ականջներուն՝ որ կը լսեն:
فَإِنِّي ٱلْحَقَّ أَقُولُ لَكُمْ: إِنَّ أَنْبِيَاءَ وَأَبْرَارًا كَثِيرِينَ ٱشْتَهَوْا أَنْ يَرَوْا مَا أَنْتُمْ تَرَوْنَ وَلَمْ يَرَوْا، وَأَنْ يَسْمَعُوا مَا أَنْتُمْ تَسْمَعُونَ وَلَمْ يَسْمَعُوا. | ١٧ 17 |
Որովհետեւ ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ շատ մարգարէներ եւ արդարներ ցանկացին տեսնել ձեր տեսածները՝ ու չտեսան, եւ լսել ձեր լսածները՝ ու չլսեցին»:
«فَٱسْمَعُوا أَنْتُمْ مَثَلَ ٱلزَّارِعِ: | ١٨ 18 |
«Լսեցէ՛ք ուրեմն սերմնացանին առակը:
كُلُّ مَنْ يَسْمَعُ كَلِمَةَ ٱلْمَلَكُوتِ وَلَا يَفْهَمُ، فَيَأْتِي ٱلشِّرِّيرُ وَيَخْطَفُ مَا قَدْ زُرِعَ فِي قَلْبِهِ. هَذَا هُوَ ٱلْمَزْرُوعُ عَلَى ٱلطَّرِيقِ. | ١٩ 19 |
Ո՛վ որ կը լսէ թագաւորութեան խօսքը եւ չի հասկնար, չարը կու գայ ու կը յափշտակէ անոր սիրտին մէջ ցանուածը: Ասիկա ա՛ն է՝ որ սերմ ստացաւ ճամբային եզերքը:
وَٱلْمَزْرُوعُ عَلَى ٱلْأَمَاكِنِ ٱلْمُحْجِرَةِ هُوَ ٱلَّذِي يَسْمَعُ ٱلْكَلِمَةَ، وَحَالًا يَقْبَلُهَا بِفَرَحٍ، | ٢٠ 20 |
Ժայռոտ տեղերու վրայ սերմ ստացողը ա՛ն է, որ կը լսէ խօսքը եւ իսկոյն կ՚ընդունի զայն ուրախութեամբ:
وَلَكِنْ لَيْسَ لَهُ أَصْلٌ فِي ذَاتِهِ، بَلْ هُوَ إِلَى حِينٍ. فَإِذَا حَدَثَ ضِيقٌ أَوِ ٱضْطِهَادٌ مِنْ أَجْلِ ٱلْكَلِمَةِ فَحَالًا يَعْثُرُ. | ٢١ 21 |
Բայց իր մէջ արմատ չունենալով՝ քիչ ժամանակ կը տեւէ, ու երբ տառապանք կամ հալածանք ըլլայ խօսքին պատճառով՝ իսկոյն կը գայթակղի:
وَٱلْمَزْرُوعُ بَيْنَ ٱلشَّوْكِ هُوَ ٱلَّذِي يَسْمَعُ ٱلْكَلِمَةَ، وَهَمُّ هَذَا ٱلْعَالَمِ وَغُرُورُ ٱلْغِنَى يَخْنُقَانِ ٱلْكَلِمَةَ فَيَصِيرُ بِلَا ثَمَرٍ. (aiōn ) | ٢٢ 22 |
Փուշերու մէջ սերմ ստացողը ա՛ն է, որ կը լսէ խօսքը, սակայն այս աշխարհի հոգերն ու հարստութեան խաբէութիւնը կը խեղդեն խօսքը, եւ անպտուղ կ՚ըլլայ: (aiōn )
وَأَمَّا ٱلْمَزْرُوعُ عَلَى ٱلْأَرْضِ ٱلْجَيِّدَةِ فَهُوَ ٱلَّذِي يَسْمَعُ ٱلْكَلِمَةَ وَيَفْهَمُ. وَهُوَ ٱلَّذِي يَأْتِي بِثَمَرٍ، فَيَصْنَعُ بَعْضٌ مِئَةً وَآخَرُ سِتِّينَ وَآخَرُ ثَلَاثِينَ». | ٢٣ 23 |
Իսկ լաւ հողի մէջ սերմ ստացողը ա՛ն է, որ խօսքը կը լսէ ու կը հասկնայ. նաեւ պտուղ կու տայ, եւ կը բերէ՝ մէկը հարիւր, միւսը՝ վաթսուն, միւսը՝ երեսուն»:
قَدَّمَ لَهُمْ مَثَلًا آخَرَ قَائِلًا: «يُشْبِهُ مَلَكُوتُ ٱلسَّمَاوَاتِ إِنْسَانًا زَرَعَ زَرْعًا جَيِّدًا فِي حَقْلِهِ. | ٢٤ 24 |
Ուրիշ առակ մըն ալ առաջարկեց անոնց ու ըսաւ. «Երկինքի թագաւորութիւնը նմանեցաւ մարդու մը, որ իր արտին մէջ լաւ սերմ ցանեց:
وَفِيمَا ٱلنَّاسُ نِيَامٌ جَاءَ عَدُوُّهُ وَزَرَعَ زَوَانًا فِي وَسْطِ ٱلْحِنْطَةِ وَمَضَى. | ٢٥ 25 |
Մինչ մարդիկ կը քնանային՝ իր թշնամին եկաւ, որոմ ցանեց ցորենին մէջ եւ գնաց:
فَلَمَّا طَلَعَ ٱلنَّبَاتُ وَصَنَعَ ثَمَرًا، حِينَئِذٍ ظَهَرَ ٱلزَّوَانُ أَيْضًا. | ٢٦ 26 |
Երբ խոտը ծաղկեցաւ ու պտուղ բերաւ, այն ատեն որոմն ալ երեւցաւ:
فَجَاءَ عَبِيدُ رَبِّ ٱلْبَيْتِ وَقَالُوا لَهُ: يَا سَيِّدُ، أَلَيْسَ زَرْعًا جَيِّدًا زَرَعْتَ فِي حَقْلِكَ؟ فَمِنْ أَيْنَ لَهُ زَوَانٌ؟. | ٢٧ 27 |
Ուստի հողատիրոջ ծառաները մօտեցան եւ ըսին անոր. “Տէ՛ր, դուն լաւ սերմ չցանեցի՞ր արտիդ մէջ. ուրեմն որոմը ուրկէ՞ է”:
فَقَالَ لَهُمْ: إِنْسَانٌ عَدُوٌّ فَعَلَ هَذَا. فَقَالَ لَهُ ٱلْعَبِيدُ: أَتُرِيدُ أَنْ نَذْهَبَ وَنَجْمَعَهُ؟ | ٢٨ 28 |
Ան ալ ըսաւ անոնց. “Թշնամի մը ըրած է ասիկա”: Ծառաները ըսին իրեն. “Ուստի կ՚ուզե՞ս որ երթանք ու քաղենք զանոնք”:
فَقَالَ: لَا! لِئَلَّا تَقْلَعُوا ٱلْحِنْطَةَ مَعَ ٱلزَّوَانِ وَأَنْتُمْ تَجْمَعُونَهُ. | ٢٩ 29 |
Իսկ ան ըսաւ. “Ո՛չ, որպէսզի երբ որոմը քաղէք՝ ցորենն ալ չփրցնէք անոր հետ:
دَعُوهُمَا يَنْمِيَانِ كِلَاهُمَا مَعًا إِلَى ٱلْحَصَادِ، وَفِي وَقْتِ ٱلْحَصَادِ أَقُولُ لِلْحَصَّادِينَ: ٱجْمَعُوا أَوَّلًا ٱلزَّوَانَ وَٱحْزِمُوهُ حُزَمًا لِيُحْرَقَ، وَأَمَّا ٱلْحِنْطَةَ فَٱجْمَعُوهَا إِلَى مَخْزَنِي». | ٣٠ 30 |
Թո՛յլ տուէք որ երկուքն ալ միասին աճին՝ մինչեւ հունձքի ատենը”: Եւ հունձքի ատենը պիտի ըսեմ հնձողներուն. “Նախ որո՛մը քաղեցէք ու խուրձ-խուրձ կապեցէ՛ք՝ այրելու համար, իսկ ցորենը ժողվեցէ՛ք իմ ամբարս”»:
قَدَّمَ لَهُمْ مَثَلًا آخَرَ قَائِلًا: «يُشْبِهُ مَلَكُوتُ ٱلسَّمَاوَاتِ حَبَّةَ خَرْدَلٍ أَخَذَهَا إِنْسَانٌ وَزَرَعَهَا فِي حَقْلِهِ، | ٣١ 31 |
Ուրիշ առակ մըն ալ առաջարկեց անոնց եւ ըսաւ. «Երկինքի թագաւորութիւնը նման է մանանեխի հատիկի մը, որ մարդ մը առաւ ու ցանեց իր արտին մէջ:
وَهِيَ أَصْغَرُ جَمِيعِ ٱلْبُزُورِ. وَلَكِنْ مَتَى نَمَتْ فَهِيَ أَكْبَرُ ٱلْبُقُولِ، وَتَصِيرُ شَجَرَةً، حَتَّى إِنَّ طُيُورَ ٱلسَّمَاءِ تَأْتِي وَتَتَآوَى فِي أَغْصَانِهَا». | ٣٢ 32 |
Արդարեւ ան բոլոր սերմերուն ամենէն պզտիկն է, բայց երբ աճի՝ տունկերուն մեծագոյնը կ՚ըլլայ ու ծառ կը դառնայ, այնպէս որ երկինքի թռչունները կու գան եւ կը բնակին անոր ճիւղերուն վրայ»:
قَالَ لَهُمْ مَثَلًا آخَرَ: «يُشْبِهُ مَلَكُوتُ ٱلسَّمَاوَاتِ خَمِيرَةً أَخَذَتْهَا ٱمْرَأَةٌ وَخَبَّأَتْهَا فِي ثَلَاثَةِ أَكْيَالِ دَقِيقٍ حَتَّى ٱخْتَمَرَ ٱلْجَمِيعُ». | ٣٣ 33 |
Ուրիշ առակ մըն ալ ըսաւ անոնց. «Երկինքի թագաւորութիւնը նման է խմորին, որ կին մը առաւ ու պահեց երեք գրիւ ալիւրի մէջ՝ մինչեւ որ ամբողջը խմորուեցաւ»:
هَذَا كُلُّهُ كَلَّمَ بِهِ يَسُوعُ ٱلْجُمُوعَ بِأَمْثَالٍ، وَبِدُونِ مَثَلٍ لَمْ يَكُنْ يُكَلِّمُهُمْ، | ٣٤ 34 |
Յիսուս առակներո՛վ խօսեցաւ բազմութեան այս բոլոր բաները: Առանց առակի չէր խօսեր անոնց,
لِكَيْ يَتِمَّ مَا قِيلَ بِٱلنَّبِيِّ ٱلْقَائِلِ: «سَأَفْتَحُ بِأَمْثَالٍ فَمِي، وَأَنْطِقُ بِمَكْتُومَاتٍ مُنْذُ تَأْسِيسِ ٱلْعَالَمِ». | ٣٥ 35 |
որպէսզի իրագործուի մարգարէին միջոցով ըսուած խօսքը. «Առակներով պիտի բանամ բերանս, եւ պիտի արտայայտեմ աշխարհի հիմնադրութենէն ի վեր ծածկուած բաները»:
حِينَئِذٍ صَرَفَ يَسُوعُ ٱلْجُمُوعَ وَجَاءَ إِلَى ٱلْبَيْتِ. فَتَقَدَّمَ إِلَيْهِ تَلَامِيذُهُ قَائِلِينَ: «فَسِّرْ لَنَا مَثَلَ زَوَانِ ٱلْحَقْلِ». | ٣٦ 36 |
Այն ատեն Յիսուս արձակեց բազմութիւնը, ու տուն գնաց: Իր աշակերտները մօտեցան իրեն եւ ըսին. «Բացատրէ՛ մեզի արտին որոմներուն առակը»:
فَأَجَابَ وَقَالَ لَهُمْ: «اَلزَّارِعُ ٱلزَّرْعَ ٱلْجَيِّدَ هُوَ ٱبْنُ ٱلْإِنْسَانِ. | ٣٧ 37 |
Ինք ալ պատասխանեց անոնց. «Լաւ սերմը ցանողը՝ մարդու Որդին է,
وَٱلْحَقْلُ هُوَ ٱلْعَالَمُ. وَٱلزَّرْعُ ٱلْجَيِّدُ هُوَ بَنُو ٱلْمَلَكُوتِ. وَٱلزَّوَانُ هُوَ بَنُو ٱلشِّرِّيرِ. | ٣٨ 38 |
արտը՝ աշխարհն է: Լաւ սերմը թագաւորութեան որդիներն են, բայց որոմը չարին որդիներն են:
وَٱلْعَدُوُّ ٱلَّذِي زَرَعَهُ هُوَ إِبْلِيسُ. وَٱلْحَصَادُ هُوَ ٱنْقِضَاءُ ٱلْعَالَمِ. وَٱلْحَصَّادُونَ هُمُ ٱلْمَلَائِكَةُ. (aiōn ) | ٣٩ 39 |
Թշնամին որ ցանեց զայն՝ Չարախօսն է, հունձքը՝ աշխարհի վախճանն է, եւ հնձողները՝ հրեշտակներն են: (aiōn )
فَكَمَا يُجْمَعُ ٱلزَّوَانُ وَيُحْرَقُ بِٱلنَّارِ، هَكَذَا يَكُونُ فِي ٱنْقِضَاءِ هَذَا ٱلْعَالَمِ: (aiōn ) | ٤٠ 40 |
Ուրեմն ի՛նչպէս որ որոմը կը քաղուի ու կ՚այրուի կրակի մէջ, ա՛յնպէս պիտի ըլլայ այս աշխարհի վախճանին: (aiōn )
يُرْسِلُ ٱبْنُ ٱلْإِنْسَانِ مَلَائِكَتَهُ فَيَجْمَعُونَ مِنْ مَلَكُوتِهِ جَمِيعَ ٱلْمَعَاثِرِ وَفَاعِلِي ٱلْإِثْمِ، | ٤١ 41 |
Մարդու Որդին պիտի ղրկէ իր հրեշտակները, եւ պիտի հաւաքեն իր թագաւորութենէն բոլոր գայթակղութիւններն ու անօրէնութիւն գործողները,
وَيَطْرَحُونَهُمْ فِي أَتُونِ ٱلنَّارِ. هُنَاكَ يَكُونُ ٱلْبُكَاءُ وَصَرِيرُ ٱلْأَسْنَانِ. | ٤٢ 42 |
եւ պիտի նետեն զանոնք կրակի հնոցին մէջ. հոն պիտի ըլլայ լաց ու ակռաներու կրճտում:
حِينَئِذٍ يُضِيءُ ٱلْأَبْرَارُ كَٱلشَّمْسِ فِي مَلَكُوتِ أَبِيهِمْ. مَنْ لَهُ أُذُنَانِ لِلسَّمْعِ، فَلْيَسْمَعْ. | ٤٣ 43 |
Այն ատեն արդարները պիտի փայլին արեւի պէս՝ իրենց Հօր թագաւորութեան մէջ: Ա՛ն որ ականջ ունի լսելու՝ թող լսէ»:
«أَيْضًا يُشْبِهُ مَلَكُوتُ ٱلسَّمَاوَاتِ كَنْزًا مُخْفًى فِي حَقْلٍ، وَجَدَهُ إِنْسَانٌ فَأَخْفَاهُ. وَمِنْ فَرَحِهِ مَضَى وَبَاعَ كُلَّ مَا كَانَ لَهُ وَٱشْتَرَى ذَلِكَ ٱلْحَقْلَ. | ٤٤ 44 |
«Դարձեալ՝ երկինքի թագաւորութիւնը նման է արտի մէջ պահուած գանձին, որ մարդ մը՝ գտնելէ ետք՝ կը ծածկէ, եւ ուրախութենէն կ՚երթայ, կը ծախէ իր ամբողջ ունեցածը, ու կը գնէ այդ արտը»:
أَيْضًا يُشْبِهُ مَلَكُوتُ ٱلسَّمَاوَاتِ إِنْسَانًا تَاجِرًا يَطْلُبُ لَآلِئَ حَسَنَةً، | ٤٥ 45 |
«Դարձեալ՝ երկինքի թագաւորութիւնը նման է առեւտրականի մը, որ գեղեցիկ մարգարիտներ կը փնտռէ,
فَلَمَّا وَجَدَ لُؤْلُؤَةً وَاحِدَةً كَثِيرَةَ ٱلثَّمَنِ، مَضَى وَبَاعَ كُلَّ مَا كَانَ لَهُ وَٱشْتَرَاهَا. | ٤٦ 46 |
եւ շատ պատուական մարգարիտ մը գտնելէ ետք՝ գնաց, ծախեց իր ամբողջ ունեցածը, ու գնեց զայն»:
أَيْضًا يُشْبِهُ مَلَكُوتُ ٱلسَّمَاوَاتِ شَبَكَةً مَطْرُوحَةً فِي ٱلْبَحْرِ، وَجَامِعَةً مِنْ كُلِّ نَوْعٍ. | ٤٧ 47 |
«Դարձեալ՝ երկինքի թագաւորութիւնը նման է ծովը նետուած ուռկանի մը, որ ամէն տեսակ ձուկ կը ժողվէ:
فَلَمَّا ٱمْتَلَأَتْ أَصْعَدُوهَا عَلَى ٱلشَّاطِئِ، وَجَلَسُوا وَجَمَعُوا ٱلْجِيَادَ إِلَى أَوْعِيَةٍ، وَأَمَّا ٱلْأَرْدِيَاءُ فَطَرَحُوهَا خَارِجًا. | ٤٨ 48 |
Երբ ուռկանը լեցուեցաւ, հանեցին ծովեզերքը եւ նստան, հաւաքեցին լաւերը ամաններու մէջ, իսկ դուրս նետեցին վատերը:
هَكَذَا يَكُونُ فِي ٱنْقِضَاءِ ٱلْعَالَمِ: يَخْرُجُ ٱلْمَلَائِكَةُ وَيُفْرِزُونَ ٱلْأَشْرَارَ مِنْ بَيْنِ ٱلْأَبْرَارِ، (aiōn ) | ٤٩ 49 |
Ա՛յսպէս պիտի ըլլայ աշխարհի վախճանին: Հրեշտակները պիտի ելլեն, արդարներուն մէջէն պիտի զատեն չարերը, (aiōn )
وَيَطْرَحُونَهُمْ فِي أَتُونِ ٱلنَّارِ. هُنَاكَ يَكُونُ ٱلْبُكَاءُ وَصَرِيرُ ٱلْأَسْنَانِ». | ٥٠ 50 |
ու պիտի նետեն զանոնք կրակի հնոցին մէջ. հոն պիտի ըլլայ լաց եւ ակռաներու կրճտում»:
قَالَ لَهُمْ يَسُوعُ: «أَفَهِمْتُمْ هَذَا كُلَّهُ؟». فَقَالُوا: «نَعَمْ، يا سَيِّدُ». | ٥١ 51 |
Յիսուս ըսաւ անոնց. «Հասկցա՞ք այս ամէնը»: Ըսին անոր. «Այո՛, Տէ՛ր»:
فَقَالَ لَهُمْ: «مِنْ أَجْلِ ذَلِكَ كُلُّ كَاتِبٍ مُتَعَلِّمٍ فِي مَلَكُوتِ ٱلسَّمَاوَاتِ يُشْبِهُ رَجُلًا رَبَّ بَيْتٍ يُخْرِجُ مِنْ كَنْزِهِ جُدُدًا وَعُتَقَاءَ». | ٥٢ 52 |
Ան ալ ըսաւ անոնց. «Ասոր համար ամէն դպիր՝ որ աշակերտ եղած է երկինքի թագաւորութեան, նման է տանտիրոջ մը՝ որ իր գանձէն կը հանէ նորն ու հինը»:
وَلَمَّا أَكْمَلَ يَسُوعُ هَذِهِ ٱلْأَمْثَالَ ٱنْتَقَلَ مِنْ هُنَاكَ. | ٥٣ 53 |
Երբ Յիսուս աւարտեց այս առակները՝ մեկնեցաւ անկէ:
وَلَمَّا جَاءَ إِلَى وَطَنِهِ كَانَ يُعَلِّمُهُمْ فِي مَجْمَعِهِمْ حَتَّى بُهِتُوا وَقَالُوا: «مِنْ أَيْنَ لِهَذَا هَذِهِ ٱلْحِكْمَةُ وَٱلْقُوَّاتُ؟ | ٥٤ 54 |
Գնաց իր բնագաւառը եւ կը սորվեցնէր անոնց՝ իրենց ժողովարանին մէջ, այնպէս որ անոնք կ՚ապշէին ու կ՚ըսէին. «Ասիկա ուրկէ՞ ունի այս իմաստութիւնը եւ հրաշքները:
أَلَيْسَ هَذَا ٱبْنَ ٱلنَّجَّارِ؟ أَلَيْسَتْ أُمُّهُ تُدْعَى مَرْيَمَ، وَإِخْوَتُهُ يَعْقُوبَ وَيُوسِي وَسِمْعَانَ وَيَهُوذَا؟ | ٥٥ 55 |
Ասիկա հիւսնին որդին չէ՞. ասոր մայրը Մարիամ չի՞ կոչուիր: Ասոր եղբայրները՝ Յակոբոս, Յովսէս, Սիմոն ու Յուդա,
أَوَلَيْسَتْ أَخَوَاتُهُ جَمِيعُهُنَّ عِنْدَنَا؟ فَمِنْ أَيْنَ لِهَذَا هَذِهِ كُلُّهَا؟». | ٥٦ 56 |
եւ ասոր քոյրերը՝ բոլորն ալ մեր քով չե՞ն: Ուրեմն ասիկա ուրկէ՞ ունի այս բոլոր բաները».
فَكَانُوا يَعْثُرُونَ بِهِ. وَأَمَّا يَسُوعُ فَقَالَ لَهُمْ: «لَيْسَ نَبِيٌّ بِلَا كَرَامَةٍ إِلَّا فِي وَطَنِهِ وَفِي بَيْتِهِ». | ٥٧ 57 |
ու կը գայթակղէին անոր պատճառով: Բայց Յիսուս ըսաւ անոնց. «Մարգարէ մը առանց պատիւի չէ, բացի իր բնագաւառին եւ իր տան մէջ»:
وَلَمْ يَصْنَعْ هُنَاكَ قُوَّاتٍ كَثِيرَةً لِعَدَمِ إِيمَانِهِمْ. | ٥٨ 58 |
Ու շատ հրաշքներ չգործեց հոն՝ անոնց անհաւատութեան պատճառով: