< لُوقا 1 >
إِذْ كَانَ كَثِيرُونَ قَدْ أَخَذُوا بِتَأْلِيفِ قِصَّةٍ فِي ٱلْأُمُورِ ٱلْمُتَيَقَّنَةِ عِنْدَنَا، | ١ 1 |
Քանի շատեր ձեռնարկեցին կարգի դնել մեր մէջ հաստատ գիտցուած բաներուն պատմութիւնը,
كَمَا سَلَّمَهَا إِلَيْنَا ٱلَّذِينَ كَانُوا مُنْذُ ٱلْبَدْءِ مُعَايِنِينَ وَخُدَّامًا لِلْكَلِمَةِ، | ٢ 2 |
ինչպէս սկիզբէն աւանդեցին մեզի ականատես վկաները եւ խօսքին սպասաւորները,
رَأَيْتُ أَنَا أَيْضًا إِذْ قَدْ تَتَبَّعْتُ كُلَّ شَيْءٍ مِنَ ٱلْأَوَّلِ بِتَدْقِيقٍ، أَنْ أَكْتُبَ عَلَى ٱلتَّوَالِي إِلَيْكَ أَيُّهَا ٱلْعَزِيزُ ثَاوُفِيلُسُ، | ٣ 3 |
ինծի՛ ալ՝ որ սկիզբէն հետեւած էի այդ բոլոր բաներուն՝ յարմար թուեցաւ կարգով գրել քեզի, պատուակա՛ն Թէոփիլոս,
لِتَعْرِفَ صِحَّةَ ٱلْكَلَامِ ٱلَّذِي عُلِّمْتَ بِهِ. | ٤ 4 |
որպէսզի գիտնաս ստոյգը այն բաներուն մասին՝ որոնց համաձայն կրթուեցար:
كَانَ فِي أَيَّامِ هِيرُودُسَ مَلِكِ ٱلْيَهُودِيَّةِ كَاهِنٌ ٱسْمُهُ زَكَرِيَّا مِنْ فِرْقَةِ أَبِيَّا، وَٱمْرَأَتُهُ مِنْ بَنَاتِ هارُونَ وَٱسْمُهَا أَلِيصَابَاتُ. | ٥ 5 |
Հրէաստանի Հերովդէս թագաւորին օրերը՝ Աբիայի դասէն Զաքարիա անունով քահանայ մը կար, որուն կինը Ահարոնի աղջիկներէն էր, անունը՝ Եղիսաբէթ:
وَكَانَا كِلَاهُمَا بَارَّيْنِ أَمَامَ ٱللهِ، سَالِكَيْنِ فِي جَمِيعِ وَصَايَا ٱلرَّبِّ وَأَحْكَامِهِ بِلَا لَوْمٍ. | ٦ 6 |
Երկուքն ալ Աստուծոյ առջեւ արդար էին, անմեղադրելի կերպով ընթանալով Տէրոջ բոլոր պատուիրաններուն եւ կանոններուն համաձայն:
وَلَمْ يَكُنْ لَهُمَا وَلَدٌ، إِذْ كَانَتْ أَلِيصَابَاتُ عَاقِرًا. وَكَانَا كِلَاهُمَا مُتَقَدِّمَيْنِ فِي أَيَّامِهِمَا. | ٧ 7 |
Զաւակ չունէին, որովհետեւ Եղիսաբէթ ամուլ էր, ու երկուքն ալ յառաջացած տարիք ունէին:
فَبَيْنَمَا هُوَ يَكْهَنُ فِي نَوْبَةِ فِرْقَتِهِ أَمَامَ ٱللهِ، | ٨ 8 |
Մինչ ան՝ իր դասին օրերը հասնելուն համար՝ քահանայութիւն կը կատարէր Աստուծոյ առջեւ,
حَسَبَ عَادَةِ ٱلْكَهَنُوتِ، أَصَابَتْهُ ٱلْقُرْعَةُ أَنْ يَدْخُلَ إِلَى هَيْكَلِ ٱلرَّبِّ وَيُبَخِّرَ. | ٩ 9 |
քահանայութեան սովորութեան համաձայն՝ իրեն վիճակուեցաւ Տէրոջ տաճարը մտնել եւ խունկ ծխել:
وَكَانَ كُلُّ جُمْهُورِ ٱلشَّعْبِ يُصَلُّونَ خَارِجًا وَقْتَ ٱلْبَخُورِ. | ١٠ 10 |
Ժողովուրդին ամբողջ բազմութիւնը դուրսը աղօթքի կայնած էր՝ խունկի ժամուն:
فَظَهَرَ لَهُ مَلَاكُ ٱلرَّبِّ وَاقِفًا عَنْ يَمِينِ مَذْبَحِ ٱلْبَخُورِ. | ١١ 11 |
Այդ ատեն Տէրոջ հրեշտակը երեւցաւ անոր, ու կայնեցաւ խունկի զոհասեղանին աջ կողմը:
فَلَمَّا رَآهُ زَكَرِيَّا ٱضْطَرَبَ وَوَقَعَ عَلَيْهِ خَوْفٌ. | ١٢ 12 |
Երբ Զաքարիա տեսաւ՝ վրդովեցաւ, եւ վախը համակեց զինք՝՝:
فَقَالَ لَهُ ٱلْمَلَاكُ: «لَا تَخَفْ يَا زَكَرِيَّا، لِأَنَّ طِلْبَتَكَ قَدْ سُمِعَتْ، وَٱمْرَأَتُكَ أَلِيصَابَاتُ سَتَلِدُ لَكَ ٱبْنًا وَتُسَمِّيهِ يُوحَنَّا. | ١٣ 13 |
Հրեշտակը ըսաւ անոր. «Մի՛ վախնար, Զաքարիա՛, որովհետեւ քու աղերսանքդ ընդունուեցաւ: Կինդ՝ Եղիսաբէթ որդի մը պիտի ծնանի քեզի, եւ անոր անունը Յովհաննէս պիտի կոչես:
وَيَكُونُ لَكَ فَرَحٌ وَٱبْتِهَاجٌ، وَكَثِيرُونَ سَيَفْرَحُونَ بِوِلَادَتِهِ، | ١٤ 14 |
Քեզի ուրախութիւն ու ցնծութիւն պիտի ըլլայ, եւ շատեր պիտի ուրախանան անոր ծնունդին համար.
لِأَنَّهُ يَكُونُ عَظِيمًا أَمَامَ ٱلرَّبِّ، وَخَمْرًا وَمُسْكِرًا لَا يَشْرَبُ، وَمِنْ بَطْنِ أُمِّهِ يَمْتَلِئُ مِنَ ٱلرُّوحِ ٱلْقُدُسِ. | ١٥ 15 |
որովհետեւ Տէրոջ առջեւ մեծ պիտի ըլլայ: Ո՛չ գինի պիտի խմէ, ո՛չ ալ օղի, ու դեռ իր մօր որովայնէն Սուրբ Հոգիով պիտի լեցուի,
وَيَرُدُّ كَثِيرِينَ مِنْ بَنِي إِسْرَائِيلَ إِلَى ٱلرَّبِّ إِلَهِهِمْ. | ١٦ 16 |
եւ Իսրայէլի որդիներէն շատերը պիտի դարձնէ Տէրոջ՝ իրենց Աստուծոյն:
وَيَتَقَدَّمُ أَمَامَهُ بِرُوحِ إِيلِيَّا وَقُوَّتِهِ، لِيَرُدَّ قُلُوبَ ٱلْآبَاءِ إِلَى ٱلْأَبْنَاءِ، وَٱلْعُصَاةَ إِلَى فِكْرِ ٱلْأَبْرَارِ، لِكَيْ يُهَيِّئَ لِلرَّبِّ شَعْبًا مُسْتَعِدًّا». | ١٧ 17 |
Ինք պիտի գայ անոր առջեւէն՝ Եղիայի հոգիով ու զօրութեամբ, հայրերուն սիրտը վերադարձնելու դէպի զաւակները, եւ անհնազանդները՝ արդարներուն իմաստութեան, որպէսզի պատրաստէ Տէրոջ բարեյօժար ժողովուրդ մը»:
فَقَالَ زَكَرِيَّا لِلْمَلَاكِ: «كَيْفَ أَعْلَمُ هَذَا، لِأَنِّي أَنَا شَيْخٌ وَٱمْرَأَتِي مُتَقَدِّمَةٌ فِي أَيَّامِهَا؟». | ١٨ 18 |
Զաքարիա ըսաւ հրեշտակին. «Ի՞նչպէս գիտնամ ատիկա, որովհետեւ ես ծեր եմ, ու կինս յառաջացած տարիք ունի»:
فَأَجَابَ ٱلْمَلَاكُ وَقَالَ لَهُ: «أَنَا جِبْرَائِيلُ ٱلْوَاقِفُ قُدَّامَ ٱللهِ، وَأُرْسِلْتُ لِأُكَلِّمَكَ وَأُبَشِّرَكَ بِهَذَا. | ١٩ 19 |
Հրեշտակը պատասխանեց անոր. «Ես Գաբրիէլն եմ՝ որ կը կայնիմ Աստուծոյ առջեւ, ու ղրկուեցայ քեզի՝ խօսելու եւ այս բաները քեզի աւետելու:
وَهَا أَنْتَ تَكُونُ صَامِتًا وَلَا تَقْدِرُ أَنْ تَتَكَلَّمَ، إِلَى ٱلْيَوْمِ ٱلَّذِي يَكُونُ فِيهِ هَذَا، لِأَنَّكَ لَمْ تُصَدِّقْ كَلَامِي ٱلَّذِي سَيَتِمُّ فِي وَقْتِهِ». | ٢٠ 20 |
Ահա՛ դուն համր պիտի ըլլաս, ու պիտի չկարենաս խօսիլ մինչեւ այն օրը՝ երբ այս բաները ըլլան, քանի որ չհաւատացիր իմ խօսքերուս՝ որոնք պիտի իրագործուին իրենց ատենին»:
وَكَانَ ٱلشَّعْبُ مُنْتَظِرِينَ زَكَرِيَّا وَمُتَعّجِّبِينَ مِنْ إِبْطَائِهِ فِي ٱلْهَيْكَلِ. | ٢١ 21 |
Ժողովուրդը կը սպասէր Զաքարիայի, եւ կը զարմանային որ ան կ՚ուշանար տաճարին մէջ:
فَلَمَّا خَرَجَ لَمْ يَسْتَطِعْ أَنْ يُكَلِّمَهُمْ، فَفَهِمُوا أَنَّهُ قَدْ رَأَى رُؤْيَا فِي ٱلْهَيْكَلِ. فَكَانَ يُومِئُ إِلَيْهِمْ وَبَقِيَ صَامِتًا. | ٢٢ 22 |
Երբ դուրս ելաւ՝ չէր կրնար խօսիլ անոնց հետ. ուստի ըմբռնեցին թէ տեսիլք մը տեսած է տաճարին մէջ: Եւ ինք նշան կ՚ընէր անոնց, ու համր կը մնար:
وَلَمَّا كَمِلَتْ أَيَّامُ خِدْمَتِهِ مَضَى إِلَى بَيْتِهِ. | ٢٣ 23 |
Երբ իր պաշտօնին օրերը լրացան՝ իր տունը գնաց:
وَبَعْدَ تِلْكَ ٱلْأَيَّامِ حَبِلَتْ أَلِيصَابَاتُ ٱمْرَأَتُهُ، وَأَخْفَتْ نَفْسَهَا خَمْسَةَ أَشْهُرٍ قَائِلَةً: | ٢٤ 24 |
Այդ օրերէն ետք անոր կինը՝ Եղիսաբէթ յղացաւ, եւ հինգ ամիս կը պահուըտէր ու կ՚ըսէր.
«هَكَذَا قَدْ فَعَلَ بِيَ ٱلرَّبُّ فِي ٱلْأَيَّامِ ٱلَّتِي فِيهَا نَظَرَ إِلَيَّ، لِيَنْزِعَ عَارِي بَيْنَ ٱلنَّاسِ». | ٢٥ 25 |
«Ա՛յսպէս ըրաւ ինծի Տէրը՝ այս օրերուս, որ իմ վրաս նայեցաւ՝ նախատինքս մարդոց մէջէն վերցնելու համար»:
وَفِي ٱلشَّهْرِ ٱلسَّادِسِ أُرْسِلَ جِبْرَائِيلُ ٱلْمَلَاكُ مِنَ ٱللهِ إِلَى مَدِينَةٍ مِنَ ٱلْجَلِيلِ ٱسْمُهَا نَاصِرَةُ، | ٢٦ 26 |
Վեցերորդ ամսուան մէջ՝ Գաբրիէլ հրեշտակը Աստուծմէ ղրկուեցաւ Գալիլեայի մէկ քաղաքը, որուն անունը Նազարէթ էր,
إِلَى عَذْرَاءَ مَخْطُوبَةٍ لِرَجُلٍ مِنْ بَيْتِ دَاوُدَ ٱسْمُهُ يُوسُفُ. وَٱسْمُ ٱلْعَذْرَاءِ مَرْيَمُ. | ٢٧ 27 |
կոյսի մը՝ մարդու մը նշանուած, որուն անունը Յովսէփ էր, Դաւիթի տունէն. այդ կոյսին անունը Մարիամ էր:
فَدَخَلَ إِلَيْهَا ٱلْمَلَاكُ وَقَالَ: «سَلَامٌ لَكِ أَيَّتُهَا ٱلْمُنْعَمُ عَلَيْهَا! اَلرَّبُّ مَعَكِ. مُبَارَكَةٌ أَنْتِ فِي ٱلنِّسَاءِ». | ٢٨ 28 |
Հրեշտակը անոր քով մտնելով՝ ըսաւ. «Ողջո՜յն, շնորհընկալ կոյս, Տէրը քեզի հետ է: Դուն կիներուն մէջ օրհնեա՜լ ես»:
فَلَمَّا رَأَتْهُ ٱضْطَرَبَتْ مِنْ كَلَامِهِ، وَفَكَّرَتْ: «مَا عَسَى أَنْ تَكُونَ هَذِهِ ٱلتَّحِيَّةُ!». | ٢٩ 29 |
Տեսնելով զայն՝ շփոթեցաւ անոր խօսքէն, եւ ինքնիրեն կը մտածէր թէ ի՛նչ տեսակ բարեւ էր ատիկա:
فَقَالَ لَهَا ٱلْمَلَاكُ: «لَا تَخَافِي يَا مَرْيَمُ، لِأَنَّكِ قَدْ وَجَدْتِ نِعْمَةً عِنْدَ ٱللهِ. | ٣٠ 30 |
Հրեշտակը ըսաւ անոր. «Մի՛ վախնար, Մարիա՛մ, որովհետեւ շնորհք գտար Աստուծոյ քով:
وَهَا أَنْتِ سَتَحْبَلِينَ وَتَلِدِينَ ٱبْنًا وَتُسَمِّينَهُ يَسُوعَ. | ٣١ 31 |
Ահա՛ պիտի յղանաս որովայնիդ մէջ ու որդի մը պիտի ծնանիս, եւ անոր անունը Յիսուս պիտի կոչես:
هَذَا يَكُونُ عَظِيمًا، وَٱبْنَ ٱلْعَلِيِّ يُدْعَى، وَيُعْطِيهِ ٱلرَّبُّ ٱلْإِلَهُ كُرْسِيَّ دَاوُدَ أَبِيهِ، | ٣٢ 32 |
Ան մեծ պիտի ըլլայ ու Ամենաբարձրին Որդին պիտի կոչուի: Տէր Աստուած անոր պիտի տայ իր հօր՝ Դաւիթի գահը,
وَيَمْلِكُ عَلَى بَيْتِ يَعْقُوبَ إِلَى ٱلْأَبَدِ، وَلَا يَكُونُ لِمُلْكِهِ نِهَايَةٌ». (aiōn ) | ٣٣ 33 |
եւ Յակոբի տան վրայ յաւիտեան պիտի թագաւորէ: Անոր թագաւորութիւնը վախճան պիտի չունենայ»: (aiōn )
فَقَالَتْ مَرْيَمُ لِلْمَلَاكِ: «كَيْفَ يَكُونُ هَذَا وَأَنَا لَسْتُ أَعْرِفُ رَجُلًا؟». | ٣٤ 34 |
Մարիամ ըսաւ հրեշտակին. «Ի՞նչպէս պիտի ըլլայ այդ բանը, քանի որ ես այր մարդ չեմ գիտեր»:
فَأَجَابَ ٱلْمَلَاكُ وَقَالَ لَها: «اَلرُّوحُ ٱلْقُدُسُ يَحِلُّ عَلَيْكِ، وَقُوَّةُ ٱلْعَلِيِّ تُظَلِّلُكِ، فَلِذَلِكَ أَيْضًا ٱلْقُدُّوسُ ٱلْمَوْلُودُ مِنْكِ يُدْعَى ٱبْنَ ٱللهِ. | ٣٥ 35 |
Հրեշտակը պատասխանեց անոր. «Սուրբ Հոգին պիտի գայ վրադ, ու Ամենաբարձրին զօրութիւնը հովանի պիտի ըլլայ քեզի. ուստի այն սուրբը որ քեզմէ պիտի ծնի՝ Աստուծոյ Որդի պիտի կոչուի:
وَهُوَذَا أَلِيصَابَاتُ نَسِيبَتُكِ هِيَ أَيْضًا حُبْلَى بِٱبْنٍ فِي شَيْخُوخَتِهَا، وَهَذَا هُوَ ٱلشَّهْرُ ٱلسَّادِسُ لِتِلْكَ ٱلْمَدْعُوَّةِ عَاقِرًا، | ٣٦ 36 |
Ահա՛ քու ազգականդ՝ Եղիսաբէթ, ի՛նք ալ՝ իր ծերութեան ատեն՝ որդիով մը յղի է. եւ ասիկա վեցերորդ ամիսն է անոր՝ որ ամուլ կոչուած էր.
لِأَنَّهُ لَيْسَ شَيْءٌ غَيْرَ مُمْكِنٍ لَدَى ٱللهِ». | ٣٧ 37 |
որովհետեւ ոչինչ անկարելի է Աստուծոյ»:
فَقَالَتْ مَرْيَمُ: «هُوَذَا أَنَا أَمَةُ ٱلرَّبِّ. لِيَكُنْ لِي كَقَوْلِكَ». فَمَضَى مِنْ عِنْدِهَا ٱلْمَلَاكُ. | ٣٨ 38 |
Մարիամ ըսաւ. «Ահա՛ ես Տէրոջ աղախինն եմ, քու խօսքիդ համաձայն թող ըլլայ ինծի»: Ու հրեշտակը գնաց անոր քովէն:
فَقَامَتْ مَرْيَمُ فِي تِلْكَ ٱلْأَيَّامِ وَذَهَبَتْ بِسُرْعَةٍ إِلَى ٱلْجِبَالِ إِلَى مَدِينَةِ يَهُوذَا، | ٣٩ 39 |
Այդ օրերը Մարիամ կանգնեցաւ, փութալով գնաց լեռնակողմը՝ Յուդայի մէկ քաղաքը,
وَدَخَلَتْ بَيْتَ زَكَرِيَّا وَسَلَّمَتْ عَلَى أَلِيصَابَاتَ. | ٤٠ 40 |
մտաւ Զաքարիայի տունը եւ բարեւեց Եղիսաբէթը:
فَلَمَّا سَمِعَتْ أَلِيصَابَاتُ سَلَامَ مَرْيَمَ ٱرْتَكَضَ ٱلْجَنِينُ فِي بَطْنِهَا، وَٱمْتَلَأَتْ أَلِيصَابَاتُ مِنَ ٱلرُّوحِ ٱلْقُدُسِ، | ٤١ 41 |
Երբ Եղիսաբէթ լսեց Մարիամի բարեւը, երախան խայտաց անոր որովայնին մէջ. իսկ Եղիսաբէթ լեցուեցաւ Սուրբ Հոգիով,
وَصَرَخَتْ بِصَوْتٍ عَظِيمٍ وَقَالَتْ: «مُبَارَكَةٌ أَنْتِ فِي ٱلنِّسَاءِ وَمُبَارَكَةٌ هِيَ ثَمَرَةُ بَطْنِكِ! | ٤٢ 42 |
ու բարձրաձայն գոչելով ըսաւ. «Դուն օրհնեա՜լ ես կիներուն մէջ, եւ օրհնեա՜լ է որովայնիդ պտուղը:
فَمِنْ أَيْنَ لِي هَذَا أَنْ تَأْتِيَ أُمُّ رَبِّي إِلَيَّ؟ | ٤٣ 43 |
Այս ի՞նչպէս եղաւ, որ իմ Տէրոջս մայրը եկաւ ինծի.
فَهُوَذَا حِينَ صَارَ صَوْتُ سَلَامِكِ فِي أُذُنَيَّ ٱرْتَكَضَ ٱلْجَنِينُ بِٱبْتِهَاجٍ فِي بَطْنِي. | ٤٤ 44 |
որովհետեւ ահա՛ երբ քու բարեւիդ ձայնը հասաւ ականջիս, երախան ցնծութենէն խայտաց որովայնիս մէջ:
فَطُوبَى لِلَّتِي آمَنَتْ أَنْ يَتِمَّ مَا قِيلَ لَهَا مِنْ قِبَلِ ٱلرَّبِّ». | ٤٥ 45 |
Երանի՜ անոր՝ որ հաւատացած է, որովհետեւ՝՝ պիտի կատարուին այն բաները՝ որոնք Տէրոջմէն ըսուեցան իրեն»:
فَقَالَتْ مَرْيَمُ: «تُعَظِّمُ نَفْسِي ٱلرَّبَّ، | ٤٦ 46 |
Մարիամ ըսաւ. «Իմ անձս կը մեծարէ Տէրը,
وَتَبْتَهِجُ رُوحِي بِٱللهِ مُخَلِّصِي، | ٤٧ 47 |
եւ իմ հոգիս ցնծաց իմ Փրկիչ Աստուծմովս,
لِأَنَّهُ نَظَرَ إِلَى ٱتِّضَاعِ أَمَتِهِ. فَهُوَذَا مُنْذُ ٱلْآنَ جَمِيعُ ٱلْأَجْيَالِ تُطَوِّبُنِي، | ٤٨ 48 |
քանի որ նայեցաւ իր աղախինին նուաստութեան. արդարեւ ահա՛ ասկէ ետք՝ բոլոր սերունդները երանելի պիտի կոչեն զիս,
لِأَنَّ ٱلْقَدِيرَ صَنَعَ بِي عَظَائِمَ، وَٱسْمُهُ قُدُّوسٌ، | ٤٩ 49 |
որովհետեւ Հզօրը մեծամեծ բաներ ըրաւ ինծի: Անոր անունը սուրբ է,
وَرَحْمَتُهُ إِلَى جِيلِ ٱلْأَجْيَالِ لِلَّذِينَ يَتَّقُونَهُ. | ٥٠ 50 |
եւ անոր ողորմութիւնը իրմէ վախցողներուն վրայ է՝ սերունդէ սերունդ:
صَنَعَ قُوَّةً بِذِرَاعِهِ. شَتَّتَ ٱلْمُسْتَكْبِرِينَ بِفِكْرِ قُلُوبِهِمْ. | ٥١ 51 |
Իր բազուկով զօրութիւն ցոյց տուաւ, ցրուեց ամբարտաւանները իրենց սիրտին երեւակայութեամբ:
أَنْزَلَ ٱلْأَعِزَّاءَ عَنِ ٱلْكَرَاسِيِّ وَرَفَعَ ٱلْمُتَّضِعِينَ. | ٥٢ 52 |
Զօրաւորները իջեցուց իրենց գահերէն, ու բարձրացուց նուաստները:
أَشْبَعَ ٱلْجِيَاعَ خَيْرَاتٍ وَصَرَفَ ٱلْأَغْنِيَاءَ فَارِغِينَ. | ٥٣ 53 |
Անօթիները լիացուց բարիքներով, եւ պարապ ճամբեց հարուստները:
عَضَدَ إِسْرَائِيلَ فَتَاهُ لِيَذْكُرَ رَحْمَةً، | ٥٤ 54 |
Օգնութեան հասաւ իր Իսրայէլ ծառային, յիշելով իր ողորմութիւնը
كَمَا كَلَّمَ آبَاءَنَا. لِإِبْراهِيمَ وَنَسْلِهِ إِلَى ٱلْأَبَدِ». (aiōn ) | ٥٥ 55 |
ինչպէս ինք խոստացած էր մեր հայրերուն - Աբրահամի եւ անոր զարմին հանդէպ՝ յաւիտեան»: (aiōn )
فَمَكَثَتْ مَرْيَمُ عِنْدَهَا نَحْوَ ثَلَاثَةِ أَشْهُرٍ، ثُمَّ رَجَعَتْ إِلَى بَيْتِهَا. | ٥٦ 56 |
Մարիամ անոր քով մնաց՝ գրեթէ երեք ամիս, ապա վերադարձաւ իր տունը:
وَأَمَّا أَلِيصَابَاتُ فَتَمَّ زَمَانُهَا لِتَلِدَ، فَوَلَدَتِ ٱبْنًا. | ٥٧ 57 |
Եղիսաբէթի ծնանելու ժամանակը լրացաւ, ու որդի մը ծնաւ:
وَسَمِعَ جِيرَانُهَا وَأَقْرِبَاؤُهَا أَنَّ ٱلرَّبَّ عَظَّمَ رَحْمَتَهُ لَهَا، فَفَرِحُوا مَعَهَا. | ٥٨ 58 |
Երբ լսեցին անոնք՝ որ կը բնակէին անոր շուրջը, նաեւ անոր ազգականները, թէ Տէրը մեծարած էր զայն իր ողորմութեամբ, անոր հետ ուրախացան:
وَفِي ٱلْيَوْمِ ٱلثَّامِنِ جَاءُوا لِيَخْتِنُوا ٱلصَّبِيَّ، وَسَمَّوْهُ بِٱسْمِ أَبِيهِ زَكَرِيَّا. | ٥٩ 59 |
Ութերորդ օրը եկան մանուկը թլփատելու, եւ Զաքարիա կը կոչէին զայն՝ իր հօր անունով:
فَأَجَابَتْ أمُّهُ وَقَالَتْ: «لَا! بَلْ يُسَمَّى يُوحَنَّا». | ٦٠ 60 |
Իսկ անոր մայրը ըսաւ. «Ո՛չ, այլ՝ Յովհաննէս պիտի կոչուի»:
فَقَالُوا لَهَا: «لَيْسَ أَحَدٌ فِي عَشِيرَتِكِ تَسَمَّى بِهَذَا ٱلِٱسْمِ». | ٦١ 61 |
Իրեն ըսին. «Քու ազգականներուդ մէջ չկայ մէկը, որ այս անունով կոչուի»:
ثُمَّ أَوْمَأُوا إِلَى أَبِيهِ، مَاذَا يُرِيدُ أَنْ يُسَمَّى. | ٦٢ 62 |
Նշան ըրին անոր հօր թէ ի՛նչ անունով կ՚ուզէ որ ան կոչուի:
فَطَلَبَ لَوْحًا وَكَتَبَ قَائِلًا: «ٱسْمُهُ يُوحَنَّا». فَتَعَجَّبَ ٱلْجَمِيعُ. | ٦٣ 63 |
Ինք ալ տախտակ մը ուզեց ու գրեց. «Յովհաննէս է անոր անունը»: Բոլորն ալ զարմացան:
وَفِي ٱلْحَالِ ٱنْفَتَحَ فَمُهُ وَلِسَانُهُ وَتَكَلَّمَ وَبَارَكَ ٱللهَ. | ٦٤ 64 |
Անմի՛ջապէս բացուեցաւ իր բերանը, նաեւ՝ լեզուն, ու խօսեցաւ եւ օրհնեց Աստուած:
فَوَقَعَ خَوْفٌ عَلَى كُلِّ جِيرَانِهِمْ. وَتُحُدِّثَ بِهَذِهِ ٱلْأُمُورِ جَمِيعِهَا فِي كُلِّ جِبَالِ ٱلْيَهُودِيَّةِ، | ٦٥ 65 |
Վախը համակեց բոլոր անոնց շուրջը բնակողները, եւ այս բոլոր բաները կը պատմուէին Հրէաստանի ամբողջ լեռնակողմը:
فَأَوْدَعَهَا جَمِيعُ ٱلسَّامِعِينَ فِي قُلُوبِهِمْ قَائِلِينَ: «أَتَرَى مَاذَا يَكُونُ هَذَا ٱلصَّبِيُّ؟». وَكَانَتْ يَدُ ٱلرَّبِّ مَعَهُ. | ٦٦ 66 |
Բոլոր լսողները անոնց մասին կը մտածէին՝՝ ու կ՚ըսէին. «Արդեօք ի՞նչ պիտի ըլլայ այս մանուկը»: Եւ Տէրոջ ձեռքը անոր հետ էր:
وَٱمْتَلَأَ زَكَرِيَّا أَبُوهُ مِنَ ٱلرُّوحِ ٱلْقُدُسِ، وَتَنَبَّأَ قَائِلًا: | ٦٧ 67 |
Անոր հայրը՝ Զաքարիա, Սուրբ Հոգիով լեցուած՝ մարգարէացաւ ու ըսաւ.
«مُبَارَكٌ ٱلرَّبُّ إِلَهُ إِسْرَائِيلَ لِأَنَّهُ ٱفْتَقَدَ وَصَنَعَ فِدَاءً لِشَعْبِهِ، | ٦٨ 68 |
«Օրհնեա՜լ ըլլայ Տէրը, Իսրայէլի Աստուածը, որ այցելեց իր ժողովուրդին եւ ազատագրեց զայն:
وَأَقَامَ لَنَا قَرْنَ خَلَاصٍ فِي بَيْتِ دَاوُدَ فَتَاهُ. | ٦٩ 69 |
Մեզի փրկութեան եղջիւր մը հանեց իր Դաւիթ ծառային տունէն,
كَمَا تَكَلَّمَ بِفَمِ أَنْبِيَائِهِ ٱلْقِدِّيسِينَ ٱلَّذِينَ هُمْ مُنْذُ ٱلدَّهْرِ، (aiōn ) | ٧٠ 70 |
(ինչպէս խօսեցաւ սուրբերուն բերանով, որոնք դարերու սկիզբէն ի վեր անոր մարգարէներն էին, ) (aiōn )
خَلَاصٍ مِنْ أَعْدَائِنَا وَمِنْ أَيْدِي جَمِيعِ مُبْغِضِينَا. | ٧١ 71 |
փրկութիւն տալու մեր թշնամիներէն ու բոլոր մեզ ատողներուն ձեռքէն,
لِيَصْنَعَ رَحْمَةً مَعَ آبَائِنَا وَيَذْكُرَ عَهْدَهُ ٱلْمُقَدَّسَ، | ٧٢ 72 |
իրագործելու մեր հայրերուն խոստացած ողորմութիւնը եւ յիշելու իր սուրբ ուխտը,
ٱلْقَسَمَ ٱلَّذِي حَلَفَ لِإِبْرَاهِيمَ أَبِينَا: | ٧٣ 73 |
(այն երդումը որ մեր հօր՝ Աբրահամի ըրաւ, ) որպէսզի մեզի շնորհէ՝
أَنْ يُعْطِيَنَا إِنَّنَا بِلَا خَوْفٍ، مُنْقَذِينَ مِنْ أَيْدِي أَعْدَائِنَا، نَعْبُدُهُ | ٧٤ 74 |
մեր թշնամիներուն ձեռքէն ազատելով՝ առանց վախի պաշտել զինք,
بِقَدَاسَةٍ وَبِرٍّ قُدَّامَهُ جَمِيعَ أَيَّامِ حَيَاتِنَا. | ٧٥ 75 |
սրբութեամբ եւ արդարութեամբ ընթանալով իր առջեւ՝ մեր կեանքին բոլոր օրերուն մէջ:
وَأَنْتَ أَيُّهَا ٱلصَّبِيُّ نَبِيَّ ٱلْعَلِيِّ تُدْعَى، لِأَنَّكَ تَتَقَدَّمُ أَمَامَ وَجْهِ ٱلرَّبِّ لِتُعِدَّ طُرُقَهُ. | ٧٦ 76 |
Իսկ դո՛ւն, մանո՛ւկ, Ամենաբարձրին մարգարէն պիտի կոչուիս, որովհետեւ “պիտի երթաս Տէրոջ առջեւէն՝ անոր ճամբաները պատրաստելու,
لِتُعْطِيَ شَعْبَهُ مَعْرِفَةَ ٱلْخَلَاصِ بِمَغْفِرَةِ خَطَايَاهُمْ، | ٧٧ 77 |
անոր ժողովուրդին գիտցնելու իրենց փրկութիւնը՝ իրենց մեղքերուն ներումով”,
بِأَحْشَاءِ رَحْمَةِ إِلَهِنَا ٱلَّتِي بِهَا ٱفْتَقَدَنَا ٱلْمُشْرَقُ مِنَ ٱلْعَلَاءِ. | ٧٨ 78 |
մեր Աստուծոյն գթառատ ողորմութեամբ, որով Ծագող արեւը բարձրէն այցելեց մեզի՝
لِيُضِيءَ عَلَى ٱلْجَالِسِينَ فِي ٱلظُّلْمَةِ وَظِلَالِ ٱلْمَوْتِ، لِكَيْ يَهْدِيَ أَقْدَامَنَا فِي طَرِيقِ ٱلسَّلَامِ». | ٧٩ 79 |
“փայլելու խաւարի եւ մահուան շուքի մէջ բնակողներուն վրայ”, ու մեր ոտքերը ուղղելու դէպի խաղաղութեան ճամբան»:
أَمَّا ٱلصَّبِيُّ فَكَانَ يَنْمُو وَيَتَقَوَّى بِٱلرُّوحِ، وَكَانَ فِي ٱلْبَرَارِي إِلَى يَوْمِ ظُهُورِهِ لِإِسْرَائِيلَ. | ٨٠ 80 |
Մանուկը կը մեծնար ու կը զօրանար հոգիով, եւ անապատներուն մէջ էր՝ մինչեւ այն օրը, երբ դարձեալ ցոյց տուաւ ինքզինք Իսրայէլի: