< يوحنَّا 16 >
«قَدْ كَلَّمْتُكُمْ بِهَذَا لِكَيْ لَا تَعْثُرُوا. | ١ 1 |
«Այս բաները խօսեցայ ձեզի՝ որպէսզի չգայթակղիք:
سَيُخْرِجُونَكُمْ مِنَ ٱلْمَجَامِعِ، بَلْ تَأْتِي سَاعَةٌ فِيهَا يَظُنُّ كُلُّ مَنْ يَقْتُلُكُمْ أَنَّهُ يُقَدِّمُ خِدْمَةً لِلهِ. | ٢ 2 |
Իրենց ժողովարաններէն պիտի վռնտեն ձեզ. նոյնիսկ ժամը պիտի գայ, երբ ո՛վ որ սպաննէ ձեզ՝ այնպէս պիտի կարծէ թէ պաշտամունք կը կատարէ Աստուծոյ:
وَسَيَفْعَلُونَ هَذَا بِكُمْ لِأَنَّهُمْ لَمْ يَعْرِفُوا ٱلْآبَ وَلَا عَرَفُونِي. | ٣ 3 |
Եւ այս բաները պիտի ընեն ձեզի, որովհետեւ ո՛չ Հայրը ճանչցան, ո՛չ ալ՝ զիս:
لَكِنِّي قَدْ كَلَّمْتُكُمْ بِهَذَا حَتَّى إِذَا جَاءَتِ ٱلسَّاعَةُ تَذْكُرُونَ أَنِّي أَنَا قُلْتُهُ لَكُمْ. وَلَمْ أَقُلْ لَكُمْ مِنَ ٱلْبِدَايَةِ لِأَنِّي كُنْتُ مَعَكُمْ. | ٤ 4 |
Բայց այս բաները խօսեցայ ձեզի, որպէսզի երբ ժամը գայ՝ յիշէք թէ ես ըսի ձեզի: Ասոնք սկիզբէն չըսի ձեզի, որովհետեւ ձեզի հետ էի»:
«وَأَمَّا ٱلْآنَ فَأَنَا مَاضٍ إِلَى ٱلَّذِي أَرْسَلَنِي، وَلَيْسَ أَحَدٌ مِنْكُمْ يَسْأَلُنِي: أَيْنَ تَمْضِي؟ | ٥ 5 |
«Սակայն հի՛մա կ՚երթամ զիս ղրկողին քով, եւ ձեզմէ ո՛չ մէկը կը հարցնէ ինծի. “Ո՞ւր կ՚երթաս”:
لَكِنْ لِأَنِّي قُلْتُ لَكُمْ هَذَا قَدْ مَلَأَ ٱلْحُزْنُ قُلُوبَكُمْ. | ٦ 6 |
Բայց քանի որ այս բաները խօսեցայ ձեզի, ձեր սիրտը տրտմութեամբ լեցուեցաւ:
لَكِنِّي أَقُولُ لَكُمُ ٱلْحَقَّ: إِنَّهُ خَيْرٌ لَكُمْ أَنْ أَنْطَلِقَ، لِأَنَّهُ إِنْ لَمْ أَنْطَلِقْ لَا يَأْتِيكُمُ ٱلْمُعَزِّي، وَلَكِنْ إِنْ ذَهَبْتُ أُرْسِلُهُ إِلَيْكُمْ. | ٧ 7 |
Սակայն ես ճշմարտութիւնը կ՚ըսեմ ձեզի. “Աւելի օգտակար է ձեզի՝ եթէ ես երթամ”: Որովհետեւ եթէ չերթամ՝ Մխիթարիչը չի գար ձեզի. իսկ եթէ մեկնիմ՝ զինք պիտի ղրկեմ ձեզի:
وَمَتَى جَاءَ ذَاكَ يُبَكِّتُ ٱلْعَالَمَ عَلَى خَطِيَّةٍ وَعَلَى بِرٍّ وَعَلَى دَيْنُونَةٍ: | ٨ 8 |
Ու երբ ինք գայ՝ պիտի կշտամբէ աշխարհը մեղքի համար, արդարութեան համար ու դատաստանի համար:
أَمَّا عَلَى خَطِيَّةٍ فَلِأَنَّهُمْ لَا يُؤْمِنُونَ بِي، | ٩ 9 |
Մեղքի համար՝ քանի որ չեն հաւատար ինծի.
وَأَمَّا عَلَى بِرٍّ فَلِأَنِّي ذَاهِبٌ إِلَى أَبِي وَلَا تَرَوْنَنِي أَيْضًا، | ١٠ 10 |
արդարութեան համար՝ որովհետեւ ես կ՚երթամ իմ Հօրս քով, եւ ա՛լ պիտի չտեսնէք զիս.
وَأَمَّا عَلَى دَيْنُونَةٍ فَلِأَنَّ رَئِيسَ هَذَا ٱلْعَالَمِ قَدْ دِينَ. | ١١ 11 |
դատաստանի համար՝ քանի որ այս աշխարհի իշխանը դատուած է:
«إِنَّ لِي أُمُورًا كَثِيرَةً أَيْضًا لِأَقُولَ لَكُمْ، وَلَكِنْ لَا تَسْتَطِيعُونَ أَنْ تَحْتَمِلُوا ٱلْآنَ. | ١٢ 12 |
Տակաւին շատ բաներ ունիմ՝ ձեզի ըսելու, բայց հիմա չէք կրնար հանդուրժել:
وَأَمَّا مَتَى جَاءَ ذَاكَ، رُوحُ ٱلْحَقِّ، فَهُوَ يُرْشِدُكُمْ إِلَى جَمِيعِ ٱلْحَقِّ، لِأَنَّهُ لَا يَتَكَلَّمُ مِنْ نَفْسِهِ، بَلْ كُلُّ مَا يَسْمَعُ يَتَكَلَّمُ بِهِ، وَيُخْبِرُكُمْ بِأُمُورٍ آتِيَةٍ. | ١٣ 13 |
Իսկ երբ ինք՝ Ճշմարտութեան Հոգին գայ, ամբո՛ղջ ճշմարտութեան պիտի առաջնորդէ ձեզ. որովհետեւ պիտի չխօսի ինքնիրմէ, հապա ինչ որ լսէ՝ զայն պիտի ըսէ, ու գալիքները պիտի հաղորդէ ձեզի:
ذَاكَ يُمَجِّدُنِي، لِأَنَّهُ يَأْخُذُ مِمَّا لِي وَيُخْبِرُكُمْ. | ١٤ 14 |
Ինք պիտի փառաւորէ զիս, որովհետեւ պիտի ստանայ իմինէս ու հաղորդէ ձեզի:
كُلُّ مَا لِلْآبِ هُوَ لِي. لِهَذَا قُلْتُ: إِنَّهُ يَأْخُذُ مِمَّا لِي وَيُخْبِرُكُمْ. | ١٥ 15 |
Ամէն ինչ որ Հայրը ունի՝ ի՛մս է. ուստի ըսի ձեզի թէ պիտի առնէ իմինէս ու հաղորդէ ձեզի»:
بَعْدَ قَلِيلٍ لَا تُبْصِرُونَنِي، ثُمَّ بَعْدَ قَلِيلٍ أَيْضًا تَرَوْنَنِي، لِأَنِّي ذَاهِبٌ إِلَى ٱلْآبِ». | ١٦ 16 |
«Քիչ մը ատենէն՝ ա՛լ պիտի չտեսնէք զիս. եւ քիչ մը ատենէն՝ դարձեալ պիտի տեսնէք զիս, քանի որ ես կ՚երթամ Հօրը քով»:
فَقَالَ قَوْمٌ مِنْ تَلَامِيذِهِ، بَعْضُهُمْ لِبَعْضٍ: «مَا هُوَ هَذَا ٱلَّذِي يَقُولُهُ لَنَا: بَعْدَ قَلِيلٍ لَا تُبْصِرُونَنِي، ثُمَّ بَعْدَ قَلِيلٍ أَيْضًا تَرَوْنَنِي، وَلِأَنِّي ذَاهِبٌ إِلَى ٱلْآبِ؟». | ١٧ 17 |
Ուստի աշակերտներէն ոմանք կ՚ըսէին իրարու. «Ի՞նչ է ասիկա, որ կ՚ըսէ մեզի. “Քիչ մը ատենէն՝ ա՛լ պիտի չտեսնէք զիս. եւ քիչ մը ատենէն՝ դարձեալ պիտի տեսնէք զիս”: Նաեւ. “Քանի որ ես կ՚երթամ Հօրը քով”»:
فَقَالُوا: «مَا هُوَ هَذَا ٱلْقَلِيلُ ٱلَّذِي يَقُولُ عَنْهُ؟ لَسْنَا نَعْلَمُ بِمَاذَا يَتَكَلَّمُ!». | ١٨ 18 |
Ուրեմն կ՚ըսէին. «Ի՞նչ է ասիկա՝ որ կ՚ըսէ. “Քիչ մը ատենէն”. չենք գիտեր ի՛նչ կը խօսի»:
فَعَلِمَ يَسُوعُ أَنَّهُمْ كَانُوا يُرِيدُونَ أَنْ يَسْأَلُوهُ، فَقَالَ لَهُمْ: «أَعَنْ هَذَا تَتَسَاءَلُونَ فِيمَا بَيْنَكُمْ، لِأَنِّي قُلْتُ: بَعْدَ قَلِيلٍ لَا تُبْصِرُونَنِي، ثُمَّ بَعْدَ قَلِيلٍ أَيْضًا تَرَوْنَنِي | ١٩ 19 |
Ուստի Յիսուս, գիտնալով թէ կ՚ուզեն հարցնել իրեն, ըսաւ անոնց. «Զիրա՞ր կը հարցափորձէք, քանի որ ըսի. “Քիչ մը ատենէն՝ ա՛լ պիտի չտեսնէք զիս. եւ քիչ մը ատենէն՝ դարձեալ պիտի տեսնէք զիս”:
اَلْحَقَّ ٱلْحَقَّ أَقُولُ لَكُمْ: إِنَّكُمْ سَتَبْكُونَ وَتَنُوحُونَ وَٱلْعَالَمُ يَفْرَحُ. أَنْتُمْ سَتَحْزَنُونَ، وَلَكِنَّ حُزْنَكُمْ يَتَحَوَّلُ إِلَى فَرَحٍ. | ٢٠ 20 |
Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Դուք պիտի լաք ու ողբաք, բայց աշխարհը պիտի ուրախանայ. դուք պիտի տրտմիք, սակայն ձեր տրտմութիւնը պիտի փոխուի ուրախութեան”:
اَلْمَرْأَةُ وَهِيَ تَلِدُ تَحْزَنُ لِأَنَّ سَاعَتَهَا قَدْ جَاءَتْ، وَلَكِنْ مَتَى وَلَدَتِ ٱلطِّفْلَ لَا تَعُودُ تَذْكُرُ ٱلشِّدَّةَ لِسَبَبِ ٱلْفَرَحِ، لِأَنَّهُ قَدْ وُلِدَ إِنْسَانٌ فِي ٱلْعَالَمِ. | ٢١ 21 |
Կին մը տրտմութիւն կ՚ունենայ ծննդաբերութեան ատեն, որովհետեւ իր ժամը հասած է. բայց երբ ծնանի մանուկը՝ ա՛լ չի յիշեր տառապանքը, ուրախանալով որ մարդ մը ծնաւ աշխարհի մէջ:
فَأَنْتُمْ كَذَلِكَ، عِنْدَكُمُ ٱلْآنَ حُزْنٌ. وَلَكِنِّي سَأَرَاكُمْ أَيْضًا فَتَفْرَحُ قُلُوبُكُمْ، وَلَا يَنْزِعُ أَحَدٌ فَرَحَكُمْ مِنْكُمْ | ٢٢ 22 |
Ուրեմն դո՛ւք ալ տրտմութիւն ունիք հիմա. բայց ես դարձեալ պիտի տեսնեմ ձեզ ու ձեր սիրտը պիտի ուրախանայ, եւ ո՛չ մէկը ձեզմէ պիտի յափշտակէ ձեր ուրախութիւնը:
وَفِي ذَلِكَ ٱلْيَوْمِ لَا تَسْأَلُونَنِي شَيْئًا. اَلْحَقَّ ٱلْحَقَّ أَقُولُ لَكُمْ: إِنَّ كُلَّ مَا طَلَبْتُمْ مِنَ ٱلْآبِ بِٱسْمِي يُعْطِيكُمْ. | ٢٣ 23 |
Այդ օրը՝ ոչինչ պիտի հարցնէք ինծի: Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ի՛նչ որ խնդրէք Հօրմէն՝ իմ անունովս, պիտի տայ ձեզի:
إِلَى ٱلْآنَ لَمْ تَطْلُبُوا شَيْئًا بِٱسْمِي. اُطْلُبُوا تَأْخُذُوا، لِيَكُونَ فَرَحُكُمْ كَامِلًا. | ٢٤ 24 |
Մինչեւ հիմա՝ ոչինչ խնդրեցիք իմ անունովս. խնդրեցէ՛ք՝ ու պիտի ստանաք, որպէսզի ձեր ուրախութիւնը լման ըլլայ”»:
«قَدْ كَلَّمْتُكُمْ بِهَذَا بِأَمْثَالٍ، وَلَكِنْ تَأْتِي سَاعَةٌ حِينَ لَا أُكَلِّمُكُمْ أَيْضًا بِأَمْثَالٍ، بَلْ أُخْبِرُكُمْ عَنِ ٱلْآبِ عَلَانِيَةً. | ٢٥ 25 |
«Այս բաները առակներով խօսեցայ ձեզի. բայց ժամը պիտի գայ, երբ ա՛լ առակներով պիտի չխօսիմ ձեզի, հապա բացորոշապէս պիտի հաղորդեմ ձեզի Հօրը մասին:
فِي ذَلِكَ ٱلْيَوْمِ تَطْلُبُونَ بِٱسْمِي. وَلَسْتُ أَقُولُ لَكُمْ إِنِّي أَنَا أَسْأَلُ ٱلْآبَ مِنْ أَجْلِكُمْ، | ٢٦ 26 |
Այդ օրը՝ ի՛մ անունովս պիտի խնդրէք: Չեմ ըսեր ձեզի թէ պիտի թախանձեմ Հօրը՝ ձեզի համար.
لِأَنَّ ٱلْآبَ نَفْسَهُ يُحِبُّكُمْ، لِأَنَّكُمْ قَدْ أَحْبَبْتُمُونِي، وَآمَنْتُمْ أَنِّي مِنْ عِنْدِ ٱللهِ خَرَجْتُ. | ٢٧ 27 |
քանի որ ի՛նք՝ Հայրը կը սիրէ ձեզ, որովհետեւ դուք սիրեցիք զիս ու հաւատացիք թէ ես Աստուծմէ ելայ:
خَرَجْتُ مِنْ عِنْدِ ٱلْآبِ، وَقَدْ أَتَيْتُ إِلَى ٱلْعَالَمِ، وَأَيْضًا أَتْرُكُ ٱلْعَالَمَ وَأَذْهَبُ إِلَى ٱلْآبِ». | ٢٨ 28 |
Հօրմէն ելայ եւ աշխարհ եկայ. դարձեալ կը թողում աշխարհը ու կ՚երթամ Հօրը քով»:
قَالَ لَهُ تَلَامِيذُهُ: «هُوَذَا ٱلْآنَ تَتَكَلَّمُ عَلَانِيَةً وَلَسْتَ تَقُولُ مَثَلًا وَاحِدًا. | ٢٩ 29 |
Իր աշակերտները ըսին իրեն. «Ահա՛ բացորոշապէս կը խօսիս հիմա, եւ առա՛կ մըն ալ չես ըսեր:
اَلْآنَ نَعْلَمُ أَنَّكَ عَالِمٌ بِكُلِّ شَيْءٍ، وَلَسْتَ تَحْتَاجُ أَنْ يَسْأَلَكَ أَحَدٌ. لِهَذَا نُؤْمِنُ أَنَّكَ مِنَ ٱللهِ خَرَجْتَ». | ٣٠ 30 |
Գիտենք հիմա՝ թէ դուն գիտես ամէն բան, եւ պէտք չունիս՝ որ մէկը հարցնէ քեզի որեւէ բան. ասո՛վ կը հաւատանք թէ Աստուծմէ ելար»:
أَجَابَهُمْ يَسُوعُ: «أَلآنَ تُؤْمِنُونَ؟ | ٣١ 31 |
Յիսուս պատասխանեց անոնց. «Կը հաւատա՞ք հիմա:
هُوَذَا تَأْتِي سَاعَةٌ، وَقَدْ أَتَتِ ٱلْآنَ، تَتَفَرَّقُونَ فِيهَا كُلُّ وَاحِدٍ إِلَى خَاصَّتِهِ، وَتَتْرُكُونَنِي وَحْدِي. وَأَنَا لَسْتُ وَحْدِي لِأَنَّ ٱلْآبَ مَعِي. | ٣٢ 32 |
Ահա՛ ժամը պիտի գայ ու հասած ալ է, երբ պիտի ցրուիք՝ իւրաքանչիւրը իր տեղը, եւ մինակ պիտի թողուք զիս. բայց ես մինակ չեմ, որովհետեւ Հայրը ինծի հետ է:
قَدْ كَلَّمْتُكُمْ بِهَذَا لِيَكُونَ لَكُمْ فِيَّ سَلَامٌ. فِي ٱلْعَالَمِ سَيَكُونُ لَكُمْ ضِيقٌ، وَلَكِنْ ثِقُوا: أَنَا قَدْ غَلَبْتُ ٱلْعَالَمَ». | ٣٣ 33 |
Այս բաները խօսեցայ ձեզի, որպէսզի խաղաղութիւն ունենաք ինձմով. աշխարհի մէջ տառապանք պիտի ունենաք, բայց քաջալերուեցէ՛ք, ես յաղթեցի աշխարհին»: