< يوحنَّا 13 >

أَمَّا يَسُوعُ قَبْلَ عِيدِ ٱلْفِصْحِ، وَهُوَ عَالِمٌ أَنَّ سَاعَتَهُ قَدْ جَاءَتْ لِيَنْتَقِلَ مِنْ هَذَا ٱلْعَالَمِ إِلَى ٱلْآبِ، إِذْ كَانَ قَدْ أَحَبَّ خَاصَّتَهُ ٱلَّذِينَ فِي ٱلْعَالَمِ، أَحَبَّهُمْ إِلَى ٱلْمُنْتَهَى. ١ 1
Զատիկի տօնէն առաջ՝ Յիսուս, գիտնալով թէ իր ժամը հասած է՝ որ մեկնի այս աշխարհէն Հօրը քով, սիրած ըլլալով իրենները՝ որոնք աշխարհի մէջ էին, սիրեց զանոնք մինչեւ վախճանը:
فَحِينَ كَانَ ٱلْعَشَاءُ، وَقَدْ أَلْقَى ٱلشَّيْطَانُ فِي قَلْبِ يَهُوذَا سِمْعَانَ ٱلْإِسْخَرْيُوطِيِّ أَنْ يُسَلِّمَهُ، ٢ 2
Երբ ընթրիքը կ՚ըլլար, (Չարախօսը արդէն Իսկարիովտացի Սիմոնեան Յուդան դրդած էր՝ որ մատնէ զայն, )
يَسُوعُ وَهُوَ عَالِمٌ أَنَّ ٱلْآبَ قَدْ دَفَعَ كُلَّ شَيْءٍ إِلَى يَدَيْهِ، وَأَنَّهُ مِنْ عِنْدِ ٱللهِ خَرَجَ، وَإِلَى ٱللهِ يَمْضِي، ٣ 3
Յիսուս՝ գիտնալով թէ Հայրը ամէն բան տուաւ իր ձեռքը, եւ թէ ինք եկաւ Աստուծմէ ու կ՚երթայ Աստուծոյ քով,
قَامَ عَنِ ٱلْعَشَاءِ، وَخَلَعَ ثِيَابَهُ، وَأَخَذَ مِنْشَفَةً وَٱتَّزَرَ بِهَا، ٤ 4
ոտքի ելաւ ընթրիքէն, մէկդի դրաւ հանդերձները, եւ առնելով ղենջակ մը՝ կապեց մէջքին:
ثُمَّ صَبَّ مَاءً فِي مِغْسَلٍ، وَٱبْتَدَأَ يَغْسِلُ أَرْجُلَ ٱلتَّلَامِيذِ وَيَمْسَحُهَا بِٱلْمِنْشَفَةِ ٱلَّتِي كَانَ مُتَّزِرًا بِهَا. ٥ 5
Յետոյ ջուր լեցուց կոնքին մէջ, եւ սկսաւ լուալ աշակերտներուն ոտքերը ու սրբել մէջքին կապած ղենջակով:
فَجَاءَ إِلَى سِمْعَانَ بُطْرُسَ. فَقَالَ لَهُ ذَاكَ: «يَا سَيِّدُ، أَنْتَ تَغْسِلُ رِجْلَيَّ!». ٦ 6
Ուստի եկաւ Սիմոն Պետրոսի. ան ալ ըսաւ իրեն. «Տէ՛ր, դո՞ւն պիտի լուաս իմ ոտքերս»:
أَجَابَ يَسُوعُ وَقَالَ لَهُ: «لَسْتَ تَعْلَمُ أَنْتَ ٱلْآنَ مَا أَنَا أَصْنَعُ، وَلَكِنَّكَ سَتَفْهَمُ فِيمَا بَعْدُ». ٧ 7
Յիսուս պատասխանեց անոր. «Ինչ որ ես կ՚ընեմ՝ դուն հիմա չես ըմբռներ, բայց յետոյ պիտի ըմբռնես»:
قَالَ لَهُ بُطْرُسُ: «لَنْ تَغْسِلَ رِجْلَيَّ أَبَدًا!». أَجَابَهُ يَسُوعُ: «إِنْ كُنْتُ لَا أَغْسِلُكَ فَلَيْسَ لَكَ مَعِي نَصِيبٌ». (aiōn g165) ٨ 8
Պետրոս ըսաւ անոր. «Դուն բնա՛ւ պիտի չլուաս իմ ոտքերս»: Յիսուս պատասխանեց անոր. «Եթէ չլուամ քեզ, դուն բաժին չունիս ինծի հետ»: (aiōn g165)
قَالَ لَهُ سِمْعَانُ بُطْرُسُ: «يَا سَيِّدُ، لَيْسَ رِجْلَيَّ فَقَطْ بَلْ أَيْضًا يَدَيَّ وَرَأْسِي». ٩ 9
Սիմոն Պետրոս ըսաւ անոր. «Տէ՛ր, ո՛չ միայն ոտքերս, այլ նաեւ՝ ձեռքերս ու գլուխս»:
قَالَ لَهُ يَسُوعُ: «ٱلَّذِي قَدِ ٱغْتَسَلَ لَيْسَ لَهُ حَاجَةٌ إِلَّا إِلَى غَسْلِ رِجْلَيْهِ، بَلْ هُوَ طَاهِرٌ كُلُّهُ. وَأَنْتُمْ طَاهِرُونَ وَلَكِنْ لَيْسَ كُلُّكُمْ». ١٠ 10
Յիսուս ըսաւ անոր. «Ա՛ն որ լոգցած է՝ միայն ոտքերը լուալու պէտք ունի, որ ամբողջովին մաքուր ըլլայ. եւ դուք մաքուր էք, բայց ոչ բոլորդ»:
لِأَنَّهُ عَرَفَ مُسَلِّمَهُ، لِذَلِكَ قَالَ: «لَسْتُمْ كُلُّكُمْ طَاهِرِينَ». ١١ 11
Արդարեւ գիտէր թէ ո՛վ պիտի մատնէր զինք: Ուստի ըսաւ. «Բոլորդ մաքուր չէք»:
فَلَمَّا كَانَ قَدْ غَسَلَ أَرْجُلَهُمْ وَأَخَذَ ثِيَابَهُ وَٱتَّكَأَ أَيْضًا، قَالَ لَهُمْ: «أَتَفْهَمُونَ مَا قَدْ صَنَعْتُ بِكُمْ؟ ١٢ 12
Երբ լուաց անոնց ոտքերը, եւ առնելով իր հանդերձները՝ դարձեալ սեղան նստաւ, ըսաւ անոնց. «Գիտէ՞ք ի՛նչ ըրի ձեզի:
أَنْتُمْ تَدْعُونَنِي مُعَلِّمًا وَسَيِّدًا، وَحَسَنًا تَقُولُونَ، لِأَنِّي أَنَا كَذَلِكَ. ١٣ 13
Դուք Վարդապետ ու Տէր կը կոչէք զիս, եւ ճիշդ կ՚ըսէք, որովհետեւ այնպէս եմ:
فَإِنْ كُنْتُ وَأَنَا ٱلسَّيِّدُ وَٱلْمُعَلِّمُ قَدْ غَسَلْتُ أَرْجُلَكُمْ، فَأَنْتُمْ يَجِبُ عَلَيْكُمْ أَنْ يَغْسِلَ بَعْضُكُمْ أَرْجُلَ بَعْضٍ، ١٤ 14
Ուստի եթէ ես՝ Տէրս ու Վարդապետս՝ լուացի ձեր ոտքերը, դո՛ւք ալ պարտաւոր էք լուալ իրարու ոտքերը:
لِأَنِّي أَعْطَيْتُكُمْ مِثَالًا، حَتَّى كَمَا صَنَعْتُ أَنَا بِكُمْ تَصْنَعُونَ أَنْتُمْ أَيْضًا. ١٥ 15
Որովհետեւ օրինակ մը տուի ձեզի, որպէսզի ինչպէս ես ըրի ձեզի՝ դուք ալ ընէք:
اَلْحَقَّ ٱلْحَقَّ أَقُولُ لَكُمْ: إِنَّهُ لَيْسَ عَبْدٌ أَعْظَمَ مِنْ سَيِّدِهِ، وَلَا رَسُولٌ أَعْظَمَ مِنْ مُرْسِلِهِ. ١٦ 16
Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ծառան իր տիրոջմէն մեծ չէ, ո՛չ ալ ղրկուածը՝ զինք ղրկողէն մեծ է”:
إِنْ عَلِمْتُمْ هَذَا فَطُوبَاكُمْ إِنْ عَمِلْتُمُوهُ. ١٧ 17
Եթէ գիտէք այս բաները, երանելի՜ էք՝ եթէ ընէք զանոնք:
«لَسْتُ أَقُولُ عَنْ جَمِيعِكُمْ. أَنَا أَعْلَمُ ٱلَّذِينَ ٱخْتَرْتُهُمْ. لَكِنْ لِيَتِمَّ ٱلْكِتَابُ: اَلَّذِي يَأْكُلُ مَعِي ٱلْخُبْزَ رَفَعَ عَلَيَّ عَقِبَهُ. ١٨ 18
Ես կը խօսիմ՝ ո՛չ թէ ձեր բոլորին համար, որովհետեւ ես կը ճանչնամ իմ ընտրածներս. հապա՝ որպէսզի իրագործուի այն գրուածը. “Ան որ հաց կ՚ուտէր ինծի հետ՝ կրունկ վերցուց ինծի դէմ”:
أَقُولُ لَكُمُ ٱلْآنَ قَبْلَ أَنْ يَكُونَ، حَتَّى مَتَى كَانَ تُؤْمِنُونَ أَنِّي أَنَا هُوَ. ١٩ 19
Այժմէ՛ն կ՚ըսեմ ձեզի՝ ըլլալէ՛ն առաջ, որպէսզի երբ ըլլայ՝ հաւատաք թէ ես ան եմ:
اَلْحَقَّ ٱلْحَقَّ أَقُولُ لَكُمُ: ٱلَّذِي يَقْبَلُ مَنْ أُرْسِلُهُ يَقْبَلُنِي، وَٱلَّذِي يَقْبَلُنِي يَقْبَلُ ٱلَّذِي أَرْسَلَنِي». ٢٠ 20
Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ո՛վ որ ընդունի ա՛ն՝ որ ես կը ղրկեմ, կ՚ընդունի զի՛ս, եւ ո՛վ որ կ՚ընդունի զիս՝ կ՚ընդունի զիս ղրկո՛ղը”»:
لَمَّا قَالَ يَسُوعُ هَذَا ٱضْطَرَبَ بِٱلرُّوحِ، وَشَهِدَ وَقَالَ: «ٱلْحَقَّ ٱلْحَقَّ أَقُولُ لَكُمْ: إِنَّ وَاحِدًا مِنْكُمْ سَيُسَلِّمُنِي!». ٢١ 21
Երբ Յիսուս ըսաւ ասիկա՝ վրդովեցաւ իր հոգիին մէջ, եւ վկայեց՝ ըսելով. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ ձեզմէ մէկը պիտի մատնէ զիս»:
فَكَانَ ٱلتَّلَامِيذُ يَنْظُرُونَ بَعْضُهُمْ إِلَى بَعْضٍ وَهُمْ مُحْتَارُونَ فِي مَنْ قَالَ عَنْهُ. ٢٢ 22
Ուստի աշակերտները իրարու կը նայէին, վարանած՝ թէ որո՛ւ մասին կը խօսէր:
وَكَانَ مُتَّكِئًا فِي حِضْنِ يَسُوعَ وَاحِدٌ مِنْ تَلَامِيذِهِ، كَانَ يَسُوعُ يُحِبُّهُ. ٢٣ 23
Աշակերտներէն մէկը կար՝ Յիսուսի քով նստած, որ Յիսուս կը սիրէր:
فَأَوْمَأَ إِلَيْهِ سِمْعَانُ بُطْرُسُ أَنْ يَسْأَلَ مَنْ عَسَى أَنْ يَكُونَ ٱلَّذِي قَالَ عَنْهُ. ٢٤ 24
Ուրեմն Սիմոն Պետրոս նշան կ՚ընէր անոր, հարցափորձելու թէ ո՛վ պիտի ըլլայ ան՝ որուն մասին կը խօսէր:
فَٱتَّكَأَ ذَاكَ عَلَى صَدْرِ يَسُوعَ وَقَالَ لَهُ: «يَا سَيِّدُ، مَنْ هُوَ؟». ٢٥ 25
Ան ալ՝ իյնալով Յիսուսի կուրծքին վրայ՝ ըսաւ անոր. «Տէ՛ր, ո՞վ է անիկա»:
أَجَابَ يَسُوعُ: «هُوَ ذَاكَ ٱلَّذِي أَغْمِسُ أَنَا ٱللُّقْمَةَ وَأُعْطِيهِ!». فَغَمَسَ ٱللُّقْمَةَ وَأَعْطَاهَا لِيَهُوذَا سِمْعَانَ ٱلْإِسْخَرْيُوطِيِّ. ٢٦ 26
Յիսուս պատասխանեց. «Ա՛ն է՝ որուն թաթխելով կու տամ այս պատառը»: Եւ թաթխելով պատառը՝ տուաւ Իսկարիովտացի Սիմոնեան Յուդայի:
فَبَعْدَ ٱللُّقْمَةِ دَخَلَهُ ٱلشَّيْطَانُ. فَقَالَ لَهُ يَسُوعُ: «مَا أَنْتَ تَعْمَلُهُ فَٱعْمَلْهُ بِأَكْثَرِ سُرْعَةٍ». ٢٧ 27
Պատառէն ետք՝ Սատանան մտաւ անոր ներսը. ուստի Յիսուս ըսաւ անոր. «Ինչ որ պիտի ընես՝ շուտո՛վ ըրէ»:
وَأَمَّا هَذَا فَلَمْ يَفْهَمْ أَحَدٌ مِنَ ٱلْمُتَّكِئِينَ لِمَاذَا كَلَّمَهُ بِهِ، ٢٨ 28
Բայց սեղան նստողներէն ո՛չ մէկը հասկցաւ թէ ինչո՛ւ ըսաւ անոր ասիկա.
لِأَنَّ قَوْمًا، إِذْ كَانَ ٱلصُّنْدُوقُ مَعَ يَهُوذَا، ظَنُّوا أَنَّ يَسُوعَ قَالَ لَهُ: ٱشْتَرِ مَا نَحْتَاجُ إِلَيْهِ لِلْعِيدِ، أَوْ أَنْ يُعْطِيَ شَيْئًا لِلْفُقَرَاءِ. ٢٩ 29
որովհետեւ ոմանք կը կարծէին թէ քանի որ Յուդա՛ ունէր գանձանակը՝ Յիսուս կ՚ըսէր անոր. «Գնէ՛ ինչ որ պէտք է մեզի այս տօնին». կամ՝ որպէսզի բան մը տայ աղքատներուն:
فَذَاكَ لَمَّا أَخَذَ ٱللُّقْمَةَ خَرَجَ لِلْوَقْتِ. وَكَانَ لَيْلًا. ٣٠ 30
Ան ալ՝ ստանալով պատառը՝ իսկոյն դուրս ելաւ. սակայն գիշեր էր:
فَلَمَّا خَرَجَ قَالَ يَسُوعُ: «ٱلْآنَ تَمَجَّدَ ٱبْنُ ٱلْإِنْسَانِ وَتَمَجَّدَ ٱللهُ فِيهِ. ٣١ 31
Երբ ան դուրս ելաւ՝ Յիսուս ըսաւ. «Հի՛մա մարդու Որդին փառաւորուեցաւ, եւ Աստուած փառաւորուեցաւ անով:
إِنْ كَانَ ٱللهُ قَدْ تَمَجَّدَ فِيهِ، فَإِنَّ ٱللهَ سَيُمَجِّدُهُ فِي ذَاتِهِ، وَيُمَجِّدُهُ سَرِيعًا. ٣٢ 32
Եթէ Աստուած փառաւորուեցաւ անով, Աստուած ալ իրմով պիտի փառաւորէ զայն, ու շուտո՛վ պիտի փառաւորէ զայն:
يَا أَوْلَادِي، أَنَا مَعَكُمْ زَمَانًا قَلِيلًا بَعْدُ. سَتَطْلُبُونَنِي، وَكَمَا قُلْتُ لِلْيَهُودِ: حَيْثُ أَذْهَبُ أَنَا لَا تَقْدِرُونَ أَنْتُمْ أَنْ تَأْتُوا، أَقُولُ لَكُمْ أَنْتُمُ ٱلْآنَ. ٣٣ 33
Որդեակնե՛ր, քիչ մը ատեն ալ ձեզի հետ եմ. պիտի փնտռէք զիս, եւ ինչպէս Հրեաներուն ըսի. “Դուք չէք կրնար գալ ուր որ ես կ՚երթամ”, հիմա ձեզի՛ ալ կ՚ըսեմ:
وَصِيَّةً جَدِيدَةً أَنَا أُعْطِيكُمْ: أَنْ تُحِبُّوا بَعْضُكُمْ بَعْضًا. كَمَا أَحْبَبْتُكُمْ أَنَا تُحِبُّونَ أَنْتُمْ أَيْضًا بَعْضُكُمْ بَعْضًا. ٣٤ 34
Նոր պատուիրան մը կու տամ ձեզի. “Սիրեցէ՛ք զիրար”. ինչպէս ես սիրեցի ձեզ, դո՛ւք ալ սիրեցէք զիրար:
بِهَذَا يَعْرِفُ ٱلْجَمِيعُ أَنَّكُمْ تَلَامِيذِي: إِنْ كَانَ لَكُمْ حُبٌّ بَعْضًا لِبَعْضٍ». ٣٥ 35
Ասո՛վ բոլորը պիտի գիտնան թէ իմ աշակերտներս էք, եթէ սէր ունենաք իրարու հանդէպ»:
قَالَ لَهُ سِمْعَانُ بُطْرُسُ: «يَا سَيِّدُ، إِلَى أَيْنَ تَذْهَبُ؟». أَجَابَهُ يَسُوعُ: «حَيْثُ أَذْهَبُ لَا تَقْدِرُ ٱلْآنَ أَنْ تَتْبَعَنِي، وَلَكِنَّكَ سَتَتْبَعُنِي أَخِيرًا». ٣٦ 36
Սիմոն Պետրոս ըսաւ անոր. «Տէ՛ր, ո՞ւր կ՚երթաս»: Յիսուս պատասխանեց անոր. «Ուր որ ես կ՚երթամ՝ դուն հիմա չես կրնար հետեւիլ ինծի. բայց յետոյ պիտի հետեւիս ինծի»:
قَالَ لَهُ بُطْرُسُ: «يَا سَيِّدُ، لِمَاذَا لَا أَقْدِرُ أَنْ أَتْبَعَكَ ٱلْآنَ؟ إِنِّي أَضَعُ نَفْسِي عَنْكَ!». ٣٧ 37
Պետրոս ըսաւ անոր. «Տէ՛ր, ինչո՞ւ հիմա չեմ կրնար հետեւիլ քեզի. ես իմ ա՛նձս ալ պիտի ընծայեմ քեզի համար»:
أَجَابَهُ يَسُوعُ: «أَتَضَعُ نَفْسَكَ عَنِّي؟ اَلْحَقَّ ٱلْحَقَّ أَقُولُ لَكَ: لَا يَصِيحُ ٱلدِّيكُ حَتَّى تُنْكِرَنِي ثَلَاثَ مَرَّاتٍ. ٣٨ 38
Յիսուս պատասխանեց անոր. «Քու ա՞նձդ պիտի ընծայես ինծի համար: Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ քեզի. “Աքաղաղը պիտի չկանչէ՝ մինչեւ որ դուն երե՛ք անգամ ուրանաս զիս”»:

< يوحنَّا 13 >