< يوحنَّا 11 >
وَكَانَ إِنْسَانٌ مَرِيضًا وَهُوَ لِعَازَرُ، مِنْ بَيْتِ عَنْيَا مِنْ قَرْيَةِ مَرْيَمَ وَمَرْثَا أُخْتِهَا. | ١ 1 |
Մարիամի եւ անոր քրոջ՝ Մարթայի գիւղէն, Բեթանիայէն, Ղազարոս անունով մէկը հիւանդ էր:
وَكَانَتْ مَرْيَمُ، ٱلَّتِي كَانَ لِعَازَرُ أَخُوهَا مَرِيضًا، هِيَ ٱلَّتِي دَهَنَتِ ٱلرَّبَّ بِطِيبٍ، وَمَسَحَتْ رِجْلَيْهِ بِشَعْرِهَا. | ٢ 2 |
(Ասիկա այն Մարիամն էր՝ որ օծեց Տէրը օծանելիքով ու սրբեց անոր ոտքերը իր մազերով. անոր եղբայրը՝ Ղազարոս հիւանդ էր: )
فَأَرْسَلَتِ ٱلْأُخْتَانِ إِلَيْهِ قَائِلَتَيْنِ: «يَا سَيِّدُ، هُوَذَا ٱلَّذِي تُحِبُّهُ مَرِيضٌ». | ٣ 3 |
Ուրեմն իր քոյրերը մարդ ղրկեցին անոր եւ ըսին. «Տէ՛ր, ահա՛ ան՝ որ դուն կը սիրես՝ հիւանդ է»:
فَلَمَّا سَمِعَ يَسُوعُ، قَالَ: «هَذَا ٱلْمَرَضُ لَيْسَ لِلْمَوْتِ، بَلْ لِأَجْلِ مَجْدِ ٱللهِ، لِيَتَمَجَّدَ ٱبْنُ ٱللهِ بِهِ». | ٤ 4 |
Երբ Յիսուս լսեց՝ ըսաւ. «Այս հիւանդութիւնը մահուան համար չէ՝ հապա Աստուծոյ փառքին համար, որպէսզի Աստուծոյ Որդին փառաւորուի անով»:
وَكَانَ يَسُوعُ يُحِبُّ مَرْثَا وَأُخْتَهَا وَلِعَازَرَ. | ٥ 5 |
Արդարեւ Յիսուս կը սիրէր Մարթան եւ անոր քոյրն ու Ղազարոսը:
فَلَمَّا سَمِعَ أَنَّهُ مَرِيضٌ مَكَثَ حِينَئِذٍ فِي ٱلْمَوْضِعِ ٱلَّذِي كَانَ فِيهِ يَوْمَيْنِ. | ٦ 6 |
Ուրեմն երբ լսեց թէ հիւանդ է, եղած տեղը երկու օր ալ մնաց.
ثُمَّ بَعْدَ ذَلِكَ قَالَ لِتَلَامِيذِهِ: «لِنَذْهَبْ إِلَى ٱلْيَهُودِيَّةِ أَيْضًا». | ٧ 7 |
յետոյ ըսաւ աշակերտներուն. «Եկէ՛ք, դարձեալ Հրէաստան երթանք»:
قَالَ لَهُ ٱلتَّلَامِيذُ: «يَا مُعَلِّمُ، ٱلْآنَ كَانَ ٱلْيَهُودُ يَطْلُبُونَ أَنْ يَرْجُمُوكَ، وَتَذْهَبُ أَيْضًا إِلَى هُنَاكَ». | ٨ 8 |
Աշակերտները ըսին իրեն. «Ռաբբի՛, Հրեաները հի՛մա կը փնտռէին քեզ՝ քարկոծելու համար, ու դա՞րձեալ հոն կ՚երթաս»:
أَجَابَ يَسُوعُ: «أَلَيْسَتْ سَاعَاتُ ٱلنَّهَارِ ٱثْنَتَيْ عَشْرَةَ؟ إِنْ كَانَ أَحَدٌ يَمْشِي فِي ٱلنَّهَارِ لَا يَعْثُرُ لِأَنَّهُ يَنْظُرُ نُورَ هَذَا ٱلْعَالَمِ، | ٩ 9 |
Յիսուս պատասխանեց. «Օրը տասներկու ժամ չէ՞: Եթէ մէկը ցերեկը քալէ՝ չի սայթաքիր, որովհետեւ այս աշխարհի լոյսը կը տեսնէ.
وَلَكِنْ إِنْ كَانَ أَحَدٌ يَمْشِي فِي ٱللَّيْلِ يَعْثُرُ، لِأَنَّ ٱلنُّورَ لَيْسَ فِيهِ». | ١٠ 10 |
բայց եթէ մէկը գիշերուան մէջ քալէ՝ կը սայթաքի, որովհետեւ իրեն հետ լոյս չկայ»:
قَالَ هَذَا، وَبَعْدَ ذَلِكَ قَالَ لَهُمْ: «لِعَازَرُ حَبِيبُنَا قَدْ نَامَ. لَكِنِّي أَذْهَبُ لِأُوقِظَهُ». | ١١ 11 |
Այս բաները խօսելէ ետք՝ ըսաւ անոնց. «Ղազարոս՝ մեր բարեկամը՝ քնացած է. բայց կ՚երթա՛մ՝ որպէսզի արթնցնեմ զայն»:
فَقَالَ تَلَامِيذُهُ: «يَا سَيِّدُ، إِنْ كَانَ قَدْ نَامَ فَهُوَ يُشْفَى». | ١٢ 12 |
Իր աշակերտները ըսին. «Տէ՛ր, եթէ քնացած է՝ պիտի առողջանայ»:
وَكَانَ يَسُوعُ يَقُولُ عَنْ مَوْتِهِ، وَهُمْ ظَنُّوا أَنَّهُ يَقُولُ عَنْ رُقَادِ ٱلنَّوْمِ. | ١٣ 13 |
Յիսուս կը խօսէր անոր մահուան մասին, բայց անոնք կը կարծէին թէ քունո՛վ հանգստանալուն մասին կը խօսէր:
فَقَالَ لَهُمْ يَسُوعُ حِينَئِذٍ عَلَانِيَةً: «لِعَازَرُ مَاتَ. | ١٤ 14 |
Այն ատեն Յիսուս բացորոշապէս ըսաւ անոնց. «Ղազարոս մեռաւ.
وَأَنَا أَفْرَحُ لِأَجْلِكُمْ إِنِّي لَمْ أَكُنْ هُنَاكَ، لِتُؤْمِنُوا. وَلَكِنْ لِنَذْهَبْ إِلَيْهِ!». | ١٥ 15 |
ու ես ուրախ եմ ձեզի համար՝ որ հոն չէի, որպէսզի դուք հաւատաք. բայց եկէ՛ք՝ երթանք անոր»:
فَقَالَ تُومَا ٱلَّذِي يُقَالُ لَهُ ٱلتَّوْأَمُ لِلتَّلَامِيذِ رُفَقَائِهِ: «لِنَذْهَبْ نَحْنُ أَيْضًا لِكَيْ نَمُوتَ مَعَهُ!». | ١٦ 16 |
Թովմաս, որ Երկուորեակ կը կոչուէր, ըսաւ աշակերտակիցներուն. «Մե՛նք ալ երթանք՝ որպէսզի մեռնինք անոր հետ»:
فَلَمَّا أَتَى يَسُوعُ وَجَدَ أَنَّهُ قَدْ صَارَ لَهُ أَرْبَعَةُ أَيَّامٍ فِي ٱلْقَبْرِ. | ١٧ 17 |
Երբ Յիսուս եկաւ, գտաւ որ ան արդէն չորս օրէ ի վեր գերեզմանը դրուած էր:
وَكَانَتْ بَيْتُ عَنْيَا قَرِيبَةً مِنْ أُورُشَلِيمَ نَحْوَ خَمْسَ عَشْرَةَ غَلْوَةً. | ١٨ 18 |
Բեթանիա Երուսաղէմի մօտ էր՝ տասնհինգ ասպարէզի չափ.
وَكَانَ كَثِيرُونَ مِنَ ٱلْيَهُودِ قَدْ جَاءُوا إِلَى مَرْثَا وَمَرْيَمَ لِيُعَزُّوهُمَا عَنْ أَخِيهِمَا. | ١٩ 19 |
եւ Հրեաներէն շատեր եկած էին Մարթայի ու Մարիամի, որպէսզի սփոփեն զանոնք իրենց եղբօր համար:
فَلَمَّا سَمِعَتْ مَرْثَا أَنَّ يَسُوعَ آتٍ لَاقَتْهُ، وَأَمَّا مَرْيَمُ فَٱسْتَمَرَّتْ جَالِسَةً فِي ٱلْبَيْتِ. | ٢٠ 20 |
Ուստի՝ երբ Մարթա լսեց թէ Յիսուս կու գայ՝ գնաց դիմաւորելու զայն. բայց Մարիամ նստած էր տան մէջ:
فَقَالَتْ مَرْثَا لِيَسُوعَ: «يَا سَيِّدُ، لَوْ كُنْتَ هَهُنَا لَمْ يَمُتْ أَخِي! | ٢١ 21 |
Մարթա ըսաւ Յիսուսի. «Տէ՛ր, եթէ հոս ըլլայիր, եղբայրս չէր մեռներ.
لَكِنِّي ٱلْآنَ أَيْضًا أَعْلَمُ أَنَّ كُلَّ مَا تَطْلُبُ مِنَ ٱللهِ يُعْطِيكَ ٱللهُ إِيَّاهُ». | ٢٢ 22 |
Բայց գիտեմ թէ հիմա ալ՝ դուն ի՛նչ որ խնդրես Աստուծմէ, Աստուած պիտի տայ քեզի»:
قَالَ لَهَا يَسُوعُ: «سَيَقُومُ أَخُوكِ». | ٢٣ 23 |
Յիսուս ըսաւ անոր. «Եղբայրդ յարութիւն պիտի առնէ»:
قَالَتْ لَهُ مَرْثَا: «أَنَا أَعْلَمُ أَنَّهُ سَيَقُومُ فِي ٱلْقِيَامَةِ، فِي ٱلْيَوْمِ ٱلْأَخِيرِ». | ٢٤ 24 |
Մարթա ըսաւ անոր. «Գիտեմ թէ յարութեան ժամանակը՝ վերջին օրը՝ յարութիւն պիտի առնէ»:
قَالَ لَهَا يَسُوعُ: «أَنَا هُوَ ٱلْقِيَامَةُ وَٱلْحَيَاةُ. مَنْ آمَنَ بِي وَلَوْ مَاتَ فَسَيَحْيَا، | ٢٥ 25 |
Յիսուս ըսաւ անոր. «Ե՛ս եմ յարութիւնն ու կեանքը: Ա՛ն որ կը հաւատայ ինծի, թէեւ մեռնի՝ պիտի ապրի.
وَكُلُّ مَنْ كَانَ حَيًّا وَآمَنَ بِي فَلَنْ يَمُوتَ إِلَى ٱلْأَبَدِ. أَتُؤْمِنِينَ بِهَذَا؟». (aiōn ) | ٢٦ 26 |
Եւ ո՛վ որ կ՚ապրի եւ կը հաւատայ ինծի, յաւիտեա՛ն պիտի չմեռնի: Դուն կը հաւատա՞ս ասոր»: (aiōn )
قَالَتْ لَهُ: «نَعَمْ يَا سَيِّدُ. أَنَا قَدْ آمَنْتُ أَنَّكَ أَنْتَ ٱلْمَسِيحُ ٱبْنُ ٱللهِ، ٱلْآتِي إِلَى ٱلْعَالَمِ». | ٢٧ 27 |
Ըսաւ անոր. «Այո՛, Տէ՛ր, ես կը հաւատամ թէ դո՛ւն ես Քրիստոսը՝ Աստուծոյ Որդին, որ աշխարհ պիտի գար»:
وَلَمَّا قَالَتْ هَذَا مَضَتْ وَدَعَتْ مَرْيَمَ أُخْتَهَا سِرًّا، قَائِلَةً: «ٱلْمُعَلِّمُ قَدْ حَضَرَ، وَهُوَ يَدْعُوكِ». | ٢٨ 28 |
Երբ ըսաւ ասիկա՝ գնաց, ու ծածկաբար կանչեց իր քոյրը՝ Մարիամը, ըսելով. «Վարդապետը եկած է, եւ կը կանչէ քեզ»:
أَمَّا تِلْكَ فَلَمَّا سَمِعَتْ قَامَتْ سَرِيعًا وَجَاءَتْ إِلَيْهِ. | ٢٩ 29 |
Երբ ան լսեց՝ շուտով ոտքի ելաւ ու եկաւ անոր քով:
وَلَمْ يَكُنْ يَسُوعُ قَدْ جَاءَ إِلَى ٱلْقَرْيَةِ، بَلْ كَانَ فِي ٱلْمَكَانِ ٱلَّذِي لَاقَتْهُ فِيهِ مَرْثَا. | ٣٠ 30 |
Յիսուս դեռ եկած չէր գիւղը, հապա այն տեղն էր՝ ուր Մարթա դիմաւորեց զինք:
ثُمَّ إِنَّ ٱلْيَهُودَ ٱلَّذِينَ كَانُوا مَعَهَا فِي ٱلْبَيْتِ يُعَزُّونَهَا، لَمَّا رَأَوْا مَرْيَمَ قَامَتْ عَاجِلًا وَخَرَجَتْ، تَبِعُوهَا قَائِلِينَ: «إِنَّهَا تَذْهَبُ إِلَى ٱلْقَبْرِ لِتَبْكِيَ هُنَاكَ». | ٣١ 31 |
Բայց Հրեաները, որ տան մէջ էին անոր հետ եւ կը սփոփէին զայն, երբ տեսան թէ Մարիամ շուտով կանգնեցաւ ու գնաց, իրենք ալ հետեւեցան անոր՝ ըսելով. «Գերեզմանը կ՚երթայ՝ որպէսզի հոն լայ»:
فَمَرْيَمُ لَمَّا أَتَتْ إِلَى حَيْثُ كَانَ يَسُوعُ وَرَأَتْهُ، خَرَّتْ عِنْدَ رِجْلَيْهِ قَائِلَةً لَهُ: «يَا سَيِّدُ، لَوْ كُنْتَ هَهُنَا لَمْ يَمُتْ أَخِي!». | ٣٢ 32 |
Իսկ Մարիամ, երբ հասաւ Յիսուսի եղած տեղը ու տեսաւ զինք, անոր ոտքը իյնալով՝ ըսաւ անոր. «Տէ՛ր, եթէ հոս ըլլայիր՝ եղբայրս չէր մեռներ»:
فَلَمَّا رَآهَا يَسُوعُ تَبْكِي، وَٱلْيَهُودُ ٱلَّذِينَ جَاءُوا مَعَهَا يَبْكُونَ، ٱنْزَعَجَ بِٱلرُّوحِ وَٱضْطَرَبَ، | ٣٣ 33 |
Ուրեմն երբ Յիսուս տեսաւ զայն՝ որ կու լար, եւ անոր հետ եկող Հրեաները՝ որոնք կու լային, սրդողեցաւ իր հոգիին մէջ ու վրդովեցաւ,
وَقَالَ: «أَيْنَ وَضَعْتُمُوهُ؟». قَالُوا لَهُ: «يَا سَيِّدُ، تَعَالَ وَٱنْظُرْ». | ٣٤ 34 |
եւ ըսաւ. «Ո՞ւր դրած էք զայն»: Ըսին իրեն. «Տէ՛ր, եկո՛ւր ու տե՛ս»:
فَقَالَ ٱلْيَهُودُ: «ٱنْظُرُوا كَيْفَ كَانَ يُحِبُّهُ!». | ٣٦ 36 |
Ուստի Հրեաները կ՚ըսէին. «Նայեցէ՛ք, ո՜րչափ կը սիրէր զայն»:
وَقَالَ بَعْضٌ مِنْهُمْ: «أَلَمْ يَقْدِرْ هَذَا ٱلَّذِي فَتَحَ عَيْنَيِ ٱلْأَعْمَى أَنْ يَجْعَلَ هَذَا أَيْضًا لَا يَمُوتُ؟». | ٣٧ 37 |
Անոնցմէ ոմանք ալ կ՚ըսէին. «Ասիկա՝ որ կոյրին աչքերը բացաւ, չէ՞ր կրնար այնպէս ընել՝ որ ա՛յս ալ չմեռնէր»:
فَٱنْزَعَجَ يَسُوعُ أَيْضًا فِي نَفْسِهِ وَجَاءَ إِلَى ٱلْقَبْرِ، وَكَانَ مَغَارَةً وَقَدْ وُضِعَ عَلَيْهِ حَجَرٌ. | ٣٨ 38 |
Ուրեմն Յիսուս՝ դարձեալ սրդողելով ինքնիր մէջ՝ գնաց գերեզման. ան քարայր մըն էր, որուն վրայ քար մը դրուած էր:
قَالَ يَسُوعُ: «ٱرْفَعُوا ٱلْحَجَرَ!». قَالَتْ لَهُ مَرْثَا، أُخْتُ ٱلْمَيْتِ: «يَا سَيِّدُ، قَدْ أَنْتَنَ لِأَنَّ لَهُ أَرْبَعَةَ أَيَّامٍ». | ٣٩ 39 |
Յիսուս ըսաւ. «Վերցուցէ՛ք այդ քարը»: Մեռելին քոյրը՝ Մարթա՝ ըսաւ անոր. «Տէ՛ր, արդէն նեխած պիտի ըլլայ, որովհետեւ չորս օրուան է»:
قَالَ لَهَا يَسُوعُ: «أَلَمْ أَقُلْ لَكِ: إِنْ آمَنْتِ تَرَيْنَ مَجْدَ ٱللهِ؟». | ٤٠ 40 |
Յիսուս ըսաւ անոր. «Քեզի չըսի՞ թէ պիտի տեսնես Աստուծոյ փառքը՝ եթէ հաւատաս»:
فَرَفَعُوا ٱلْحَجَرَ حَيْثُ كَانَ ٱلْمَيْتُ مَوْضُوعًا، وَرَفَعَ يَسُوعُ عَيْنَيْهِ إِلَى فَوْقُ، وَقَالَ: «أَيُّهَا ٱلْآبُ، أَشْكُرُكَ لِأَنَّكَ سَمِعْتَ لِي، | ٤١ 41 |
Ուստի վերցուցին քարը: Յիսուս բարձրացուց իր աչքերը եւ ըսաւ. «Հա՛յր, շնորհակալ եմ քեզմէ՝ որ լսեցիր զիս:
وَأَنَا عَلِمْتُ أَنَّكَ فِي كُلِّ حِينٍ تَسْمَعُ لِي. وَلَكِنْ لِأَجْلِ هَذَا ٱلْجَمْعِ ٱلْوَاقِفِ قُلْتُ، لِيُؤْمِنُوا أَنَّكَ أَرْسَلْتَنِي». | ٤٢ 42 |
Ու ես գիտէի թէ ամէն ատեն կը լսես զիս. բայց ըսի շուրջս կայնող բազմութեան համար, որպէսզի հաւատան թէ դո՛ւն ղրկեցիր զիս»:
وَلَمَّا قَالَ هَذَا صَرَخَ بِصَوْتٍ عَظِيمٍ: «لِعَازَرُ، هَلُمَّ خَارِجًا!». | ٤٣ 43 |
Ասիկա ըսելէն ետք՝ բարձրաձայն պոռաց. «Ղազարո՛ս, դո՛ւրս եկուր»:
فَخَرَجَ ٱلْمَيْتُ وَيَدَاهُ وَرِجْلَاهُ مَرْبُوطَاتٌ بِأَقْمِطَةٍ، وَوَجْهُهُ مَلْفُوفٌ بِمِنْدِيلٍ. فَقَالَ لَهُمْ يَسُوعُ: «حُلُّوهُ وَدَعُوهُ يَذْهَبْ». | ٤٤ 44 |
Մեռելն ալ ելաւ՝ ոտքերն ու ձեռքերը պատանքով կապուած, եւ դէմքը՝ վարշամակով պատուած: Յիսուս ըսաւ անոնց. «Արձակեցէ՛ք զինք, ու թո՛յլ տուէք որ երթայ»:
فَكَثِيرُونَ مِنَ ٱلْيَهُودِ ٱلَّذِينَ جَاءُوا إِلَى مَرْيَمَ، وَنَظَرُوا مَا فَعَلَ يَسُوعُ، آمَنُوا بِهِ. | ٤٥ 45 |
Հրեաներէն շատեր՝ որ եկած էին Մարիամի քով, երբ տեսան Յիսուսի ըրածը՝ հաւատացին իրեն:
وَأَمَّا قَوْمٌ مِنْهُمْ فَمَضَوْا إِلَى ٱلْفَرِّيسِيِّينَ وَقَالُوا لَهُمْ عَمَّا فَعَلَ يَسُوعُ. | ٤٦ 46 |
Բայց անոնցմէ ոմանք գացին Փարիսեցիներուն ու պատմեցին անոնց Յիսուսի ըրածը:
فَجَمَعَ رُؤَسَاءُ ٱلْكَهَنَةِ وَٱلْفَرِّيسِيُّونَ مَجْمَعًا وَقَالُوا: «مَاذَا نَصْنَعُ؟ فَإِنَّ هَذَا ٱلْإِنْسَانَ يَعْمَلُ آيَاتٍ كَثِيرَةً. | ٤٧ 47 |
Ուստի քահանայապետներն ու Փարիսեցիները ժողով գումարեցին՝՝ եւ ըսին. «Ի՞նչ ընենք, քանի որ այս մարդը բազմաթիւ նշաններ կ՚ընէ:
إِنْ تَرَكْنَاهُ هَكَذَا يُؤْمِنُ ٱلْجَمِيعُ بِهِ، فَيَأْتِي ٱلرُّومَانِيُّونَ وَيَأْخُذُونَ مَوْضِعَنَا وَأُمَّتَنَا». | ٤٨ 48 |
Եթէ թոյլ տանք անոր՝ որ այսպէս շարունակէ, բոլորն ալ պիտի հաւատան անոր, ու Հռոմայեցիները պիտի գան եւ կործանեն մեր տեղն ու ազգը»:
فَقَالَ لَهُمْ وَاحِدٌ مِنْهُمْ، وَهُوَ قَيَافَا، كَانَ رَئِيسًا لِلْكَهَنَةِ فِي تِلْكَ ٱلسَّنَةِ: «أَنْتُمْ لَسْتُمْ تَعْرِفُونَ شَيْئًا، | ٤٩ 49 |
Անոնցմէ մէկը՝ Կայիափա անունով, որ այդ տարուան քահանայապետն էր, ըսաւ անոնց.
وَلَا تُفَكِّرُونَ أَنَّهُ خَيْرٌ لَنَا أَنْ يَمُوتَ إِنْسَانٌ وَاحِدٌ عَنِ ٱلشَّعْبِ وَلَا تَهْلِكَ ٱلْأُمَّةُ كُلُّهَا!». | ٥٠ 50 |
«Դուք ոչինչ գիտէք, ու չէք ալ մտածեր թէ աւելի օգտակար է մեզի՝ որ մէ՛կ մարդ մեռնի ժողովուրդին համար, եւ ամբողջ ազգը չկորսուի»:
وَلَمْ يَقُلْ هَذَا مِنْ نَفْسِهِ، بَلْ إِذْ كَانَ رَئِيسًا لِلْكَهَنَةِ فِي تِلْكَ ٱلسَّنَةِ، تَنَبَّأَ أَنَّ يَسُوعَ مُزْمِعٌ أَنْ يَمُوتَ عَنِ ٱلْأُمَّةِ، | ٥١ 51 |
Բայց այս բանը ո՛չ թէ ինքնիրմէ ըսաւ, հապա այդ տարուան քահանայապետը ըլլալով՝ մարգարէացաւ թէ Յիսուս պիտի մեռնէր ազգին համար.
وَلَيْسَ عَنِ ٱلْأُمَّةِ فَقَطْ، بَلْ لِيَجْمَعَ أَبْنَاءَ ٱللهِ ٱلْمُتَفَرِّقِينَ إِلَى وَاحِدٍ. | ٥٢ 52 |
եւ ո՛չ միայն ազգին համար, այլ նաեւ հաւաքելով միացնելու համար Աստուծոյ ցրուած որդիները:
فَمِنْ ذَلِكَ ٱلْيَوْمِ تَشَاوَرُوا لِيَقْتُلُوهُ. | ٥٣ 53 |
Ուրեմն այդ օրէն ետք խորհրդակցեցան՝ որ սպաննեն զայն:
فَلَمْ يَكُنْ يَسُوعُ أَيْضًا يَمْشِي بَيْنَ ٱلْيَهُودِ عَلَانِيَةً، بَلْ مَضَى مِنْ هُنَاكَ إِلَى ٱلْكُورَةِ ٱلْقَرِيبَةِ مِنَ ٱلْبَرِّيَّةِ، إِلَى مَدِينَةٍ يُقَالُ لَهَا أَفْرَايِمُ، وَمَكَثَ هُنَاكَ مَعَ تَلَامِيذِهِ. | ٥٤ 54 |
Ուստի ա՛լ Յիսուս բացորոշապէս չէր շրջեր Հրեաներուն մէջ, հապա անկէ գնաց անապատին մօտ երկրամաս մը, քաղաք մը՝ որ Եփրայիմ կը կոչուէր, եւ հոն կեցաւ իր աշակերտներուն հետ:
وَكَانَ فِصْحُ ٱلْيَهُودِ قَرِيبًا. فَصَعِدَ كَثِيرُونَ مِنَ ٱلْكُوَرِ إِلَى أُورُشَلِيمَ قَبْلَ ٱلْفِصْحِ لِيُطَهِّرُوا أَنْفُسَهُمْ. | ٥٥ 55 |
Երբ Հրեաներուն Զատիկը մօտեցաւ, այդ երկրամասէն շատեր Երուսաղէմ բարձրացան Զատիկէն առաջ՝ որպէսզի մաքրագործեն իրենք զիրենք:
فَكَانُوا يَطْلُبُونَ يَسُوعَ وَيَقُولُونَ فِيمَا بَيْنَهُمْ، وَهُمْ وَاقِفُونَ فِي ٱلْهَيْكَلِ: «مَاذَا تَظُنُّونَ؟ هَلْ هُوَ لَا يَأْتِي إِلَى ٱلْعِيدِ؟». | ٥٦ 56 |
Ուստի կը փնտռէին Յիսուսը, ու տաճարին մէջ կեցած ատեն՝ կ՚ըսէին իրարու. «Ի՞նչ է ձեր կարծիքը. արդեօք բնա՛ւ պիտի չգա՞յ այս տօնին»:
وَكَانَ أَيْضًا رُؤَسَاءُ ٱلْكَهَنَةِ وَٱلْفَرِّيسِيُّونَ قَدْ أَصْدَرُوا أَمْرًا أَنَّهُ إِنْ عَرَفَ أَحَدٌ أَيْنَ هُوَ فَلْيَدُلَّ عَلَيْهِ، لِكَيْ يُمْسِكُوهُ. | ٥٧ 57 |
Իսկ քահանայապետներն ու Փարիսեցիները պատուիրեր էին, որ եթէ մէկը գիտնայ անոր ո՛ւր ըլլալը՝ ցոյց տայ, որպէսզի ձերբակալեն զայն: