< يَعقُوب 5 >
هَلُمَّ ٱلْآنَ أَيُّهَا ٱلْأَغْنِيَاءُ، ٱبْكُوا مُوَلْوِلِينَ عَلَى شَقَاوَتِكُمُ ٱلْقَادِمَةِ. | ١ 1 |
Հիմա գա՛նք ձեզի՝ հարուստնե՛ր. լացէ՛ք եւ վայեցէ՛ք այն թշուառութիւններուն համար՝ որ պիտի պատահին ձեզի՝՝:
غِنَاكُمْ قَدْ تَهَرَّأَ، وَثِيَابُكُمْ قَدْ أَكَلَهَا ٱلْعُثُّ. | ٢ 2 |
Ձեր հարստութիւնը փտած է, ու ձեր հանդերձները ցեցի կեր եղած են:
ذَهَبُكُمْ وَفِضَّتُكُمْ قَدْ صَدِئَا، وَصَدَأُهُمَا يَكُونُ شَهَادَةً عَلَيْكُمْ، وَيَأْكُلُ لُحُومَكُمْ كَنَارٍ! قَدْ كَنَزْتُمْ فِي ٱلْأَيَّامِ ٱلْأَخِيرَةِ. | ٣ 3 |
Ձեր ոսկին եւ արծաթը ժանգոտած են. անոնց ժանգը վկայ պիտի ըլլայ ձեզի դէմ ու կրակի պէս պիտի ուտէ ձեր մարմինը: Գանձ դիզեցիք վերջին օրերուն համար.
هُوَذَا أُجْرَةُ ٱلْفَعَلَةِ ٱلَّذِينَ حَصَدُوا حُقُولَكُمُ، ٱلْمَبْخُوسَةُ مِنْكُمْ تَصْرُخُ، وَصِيَاحُ ٱلْحَصَّادِينَ قَدْ دَخَلَ إِلَى أُذْنَيْ رَبِّ ٱلْجُنُودِ. | ٤ 4 |
սակայն ահա՛ ձեր արտերը քաղող գործաւորներուն վարձքը՝ որմէ զրկեցիք զանոնք՝ կ՚աղաղակէ, եւ հնձուորներուն կանչը հասաւ զօրքերու Տէրոջ ականջներուն:
قَدْ تَرَفَّهْتُمْ عَلَى ٱلْأَرْضِ، وَتَنَعَّمْتُمْ وَرَبَّيْتُمْ قُلُوبَكُمْ، كَمَا فِي يَوْمِ ٱلذَّبْحِ. | ٥ 5 |
Հեշտանքով ու ցոփութեամբ ապրեցաք երկրի վրայ, կերակրեցիք ձեր սիրտերը՝ որպէս թէ մորթուելու օրուան համար:
حَكَمْتُمْ عَلَى ٱلْبَارِّ. قَتَلْتُمُوهُ. لَا يُقَاوِمُكُمْ! | ٦ 6 |
Դատապարտեցի՛ք, սպաննեցի՛ք արդարը՝ որ չէր ընդդիմանար ձեզի:
فَتَأَنَّوْا أَيُّهَا ٱلْإِخْوَةُ إِلَى مَجِيءِ ٱلرَّبِّ. هُوَذَا ٱلْفَلَّاحُ يَنْتَظِرُ ثَمَرَ ٱلْأَرْضِ ٱلثَّمِينَ، مُتَأَنِّيًا عَلَيْهِ حَتَّى يَنَالَ ٱلْمَطَرَ ٱلْمُبَكِّرَ وَٱلْمُتَأَخِّرَ. | ٧ 7 |
Ուրեմն համբերատա՛ր եղէք, եղբայրնե՛ր, մինչեւ Տէրոջ գալուստը: Ահա՛ մշակը կը սպասէ երկրի պատուական պտուղին՝ համբերատար ըլլալով անոր համար, մինչեւ որ ստանայ առաջին անձրեւն ու վերջին անձրեւը:
فَتَأَنَّوْا أَنْتُمْ وَثَبِّتُوا قُلُوبَكُمْ، لِأَنَّ مَجِيءَ ٱلرَّبِّ قَدِ ٱقْتَرَبَ. | ٨ 8 |
Դո՛ւք ալ համբերատար եղէք եւ ամրացուցէ՛ք ձեր սիրտերը, որովհետեւ Տէրոջ գալուստը կը մօտենայ:
لَا يَئِنَّ بَعْضُكُمْ عَلَى بَعْضٍ أَيُّهَا ٱلْإِخْوَةُ لِئَلَّا تُدَانُوا. هُوَذَا ٱلدَّيَّانُ وَاقِفٌ قُدَّامَ ٱلْبَابِ. | ٩ 9 |
Մի՛ հառաչէք իրարու դէմ, եղբայրնե՛ր, որպէսզի չդատապարտուիք: Ահա՛ Դատաւորը կայնած է դրան առջեւ:
خُذُوا يَا إِخْوَتِي مِثَالًا لِٱحْتِمَالِ ٱلْمَشَقَّاتِ وَٱلْأَنَاةِ: ٱلْأَنْبِيَاءَ ٱلَّذِينَ تَكَلَّمُوا بِٱسْمِ ٱلرَّبِّ. | ١٠ 10 |
Եղբայրնե՛րս, չարչարանքներու եւ համբերատարութեան համար օրինա՛կ առէք մարգարէներէն, որոնք խօսեցան Տէրոջ անունով:
هَا نَحْنُ نُطَوِّبُ ٱلصَّابِرِينَ. قَدْ سَمِعْتُمْ بِصَبْرِ أَيُّوبَ وَرَأَيْتُمْ عَاقِبَةَ ٱلرَّبِّ. لِأَنَّ ٱلرَّبَّ كَثِيرُ ٱلرَّحْمَةِ وَرَؤُوفٌ. | ١١ 11 |
Ահա՛ երանելի կը կոչենք տոկացողները: Դուք լսեցի՛ք Յոբի համբերութեան մասին, եւ տեսա՛ք Տէրոջ անոր շնորհած վախճանը, որովհետեւ Տէրը բազմագութ է, եւ արգահատող:
وَلَكِنْ قَبْلَ كُلِّ شَيْءٍ يَا إِخْوَتِي، لَا تَحْلِفُوا، لَا بِٱلسَّمَاءِ، وَلَا بِٱلْأَرْضِ، وَلَا بِقَسَمٍ آخَرَ. بَلْ لِتَكُنْ نَعَمْكُمْ نَعَمْ، وَلَاكُمْ لَا، لِئَلَّا تَقَعُوا تَحْتَ دَيْنُونَةٍ. | ١٢ 12 |
Բայց ամէն բանէ առաջ, եղբայրնե՛րս, երդում մի՛ ընէք, ո՛չ երկինքի վրայ, ո՛չ երկրի վրայ. ո՛չ ալ ուրիշ որեւէ երդում: Հապա ձեր «այո՛»ն՝ այո՛ ըլլայ, ու «ո՛չ»ը՝ ո՛չ, որպէսզի չիյնաք դատապարտութեան տակ:
أَعَلَى أَحَدٍ بَيْنَكُمْ مَشَقَّاتٌ؟ فَلْيُصَلِّ. أَمَسْرُورٌ أَحَدٌ؟ فَلْيُرَتِّلْ. | ١٣ 13 |
Ձեզմէ մէկը կը չարչարուի՞. թող աղօթէ: Մէկը ոգեւորուա՞ծ է. թող սաղմոս երգէ:
أَمَرِيضٌ أَحَدٌ بَيْنَكُمْ؟ فَلْيَدْعُ شُيُوخَ ٱلْكَنِيسَةِ فَيُصَلُّوا عَلَيْهِ وَيَدْهُنُوهُ بِزَيْتٍ بِٱسْمِ ٱلرَّبِّ، | ١٤ 14 |
Ձեզմէ մէկը հիւա՞նդ է. թող կանչէ եկեղեցիին երէցները, եւ անոնք թող աղօթեն իր վրայ՝ իւղով օծելով զինք Տէրոջ անունով:
وَصَلَاةُ ٱلْإِيمَانِ تَشْفِي ٱلْمَرِيضَ، وَٱلرَّبُّ يُقِيمُهُ، وَإِنْ كَانَ قَدْ فَعَلَ خَطِيَّةً تُغْفَرُ لَهُ. | ١٥ 15 |
Հաւատքով եղած աղօթքը պիտի փրկէ հիւանդը, եւ Տէրը ոտքի պիտի հանէ զայն. ու եթէ մեղք ալ գործած է, պիտի ներուի անոր:
اِعْتَرِفُوا بَعْضُكُمْ لِبَعْضٍ بِٱلزَلَّاتِ، وَصَلُّوا بَعْضُكُمْ لِأَجْلِ بَعْضٍ، لِكَيْ تُشْفَوْا. طَلِبَةُ ٱلْبَارِّ تَقْتَدِرُ كَثِيرًا فِي فِعْلِهَا. | ١٦ 16 |
Խոստովանեցէ՛ք իրարու ձեր յանցանքները, եւ աղօթեցէ՛ք իրարու համար, որպէսզի բժշկուիք: Արդարին ներգործող աղերսանքը շատ ազդեցիկ է:
كَانَ إِيلِيَّا إِنْسَانًا تَحْتَ ٱلْآلَامِ مِثْلَنَا، وَصَلَّى صَلَاةً أَنْ لَا تُمْطِرَ، فَلَمْ تُمْطِرْ عَلَى ٱلْأَرْضِ ثَلَاثَ سِنِينَ وَسِتَّةَ أَشْهُرٍ. | ١٧ 17 |
Եղիա կիրքերու ենթակայ մարդ մըն էր՝ մեզի նման: Ան աղօթեց որ անձրեւ չտեղայ, ու երկրի վրայ անձրեւ չտեղաց երեք տարի եւ վեց ամիս:
ثُمَّ صَلَّى أَيْضًا، فَأَعْطَتِ ٱلسَّمَاءُ مَطَرًا، وَأَخْرَجَتِ ٱلْأَرْضُ ثَمَرَهَا. | ١٨ 18 |
Ապա դարձեալ աղօթեց, ու երկինք անձրեւ տուաւ եւ երկիր ծաղկեցուց իր պտուղը:
أَيُّهَا ٱلْإِخْوَةُ، إِنْ ضَلَّ أَحَدٌ بَيْنَكُمْ عَنِ ٱلْحَقِّ فَرَدَّهُ أَحَدٌ، | ١٩ 19 |
Եղբայրնե՛ր, եթէ ձեզմէ ոեւէ մէկը մոլորի ճշմարտութենէն, ու մէկը վերադարձնէ զայն,
فَلْيَعْلَمْ أَنَّ مَنْ رَدَّ خَاطِئًا عَنْ ضَلَالِ طَرِيقِهِ، يُخَلِّصُ نَفْسًا مِنَ ٱلْمَوْتِ، وَيَسْتُرُ كَثْرَةً مِنَ ٱلْخَطَايَا. | ٢٠ 20 |
թող գիտնայ թէ ա՛ն՝ որ կը վերադարձնէ մեղաւորը իր մոլորութեան ճամբայէն, կը փրկէ անձ մը մահէն, ու կը ծածկէ մեղքերու բազմութիւն մը: