< أفَسُس 5 >
فَكُونُوا مُتَمَثِّلِينَ بِٱللهِ كَأَوْلَادٍ أَحِبَّاءَ، | ١ 1 |
Ուրեմն նմանեցէ՛ք Աստուծոյ՝ սիրելի զաւակներու պէս,
وَٱسْلُكُوا فِي ٱلْمَحَبَّةِ كَمَا أَحَبَّنَا ٱلْمَسِيحُ أَيْضًا وَأَسْلَمَ نَفْسَهُ لِأَجْلِنَا، قُرْبَانًا وَذَبِيحَةً لِلهِ رَائِحَةً طَيِّبَةً. | ٢ 2 |
եւ ընթացէ՛ք սիրոյ մէջ, ինչպէս Քրիստոս ալ մեզ սիրեց ու մեզի համար ընծայեց ինքզինք Աստուծոյ՝ որպէս պատարագ ու զոհ, անուշաբոյր հոտ ըլլալով:
وَأَمَّا ٱلزِّنَا وَكُلُّ نَجَاسَةٍ أَوْ طَمَعٍ فَلَا يُسَمَّ بَيْنَكُمْ كَمَا يَلِيقُ بِقِدِّيسِينَ، | ٣ 3 |
Բայց պոռնկութեան եւ ամէն տեսակ անմաքրութեան կամ ագահութեան անունն իսկ թող չյիշուի ձեր մէջ, (ինչպէս կը պատշաճի սուրբերուն, )
وَلَا ٱلْقَبَاحَةُ وَلَا كَلَامُ ٱلسَّفَاهَةِ وَٱلْهَزْلُ ٱلَّتِي لَا تَلِيقُ، بَلْ بِٱلْحَرِيِّ ٱلشُّكْرُ. | ٤ 4 |
ո՛չ ալ լրբութեան, յիմար խօսակցութեան կամ խեղկատակութեան, որոնք չեն պատշաճիր. այլ փոխարէնը շնորհակալութի՛ւն յայտնեցէք:
فَإِنَّكُمْ تَعْلَمُونَ هَذَا: أَنَّ كُلَّ زَانٍ أَوْ نَجِسٍ أَوْ طَمَّاعٍ -ٱلَّذِي هُوَ عَابِدٌ لِلْأَوْثَانِ- لَيْسَ لَهُ مِيرَاثٌ فِي مَلَكُوتِ ٱلْمَسِيحِ وَٱللهِ. | ٥ 5 |
Քանի որ գիտէք՝՝ թէ ո՛չ մէկ պոռնկող, կամ անմաքուր, կամ ագահ, որ կռապաշտ է, ունի որեւէ ժառանգութիւն Քրիստոսի եւ Աստուծոյ թագաւորութեան մէջ:
لَا يَغُرَّكُمْ أَحَدٌ بِكَلَامٍ بَاطِلٍ، لِأَنَّهُ بِسَبَبِ هَذِهِ ٱلْأُمُورِ يَأْتِي غَضَبُ ٱللهِ عَلَى أَبْنَاءِ ٱلْمَعْصِيَةِ. | ٦ 6 |
Ո՛չ մէկը թող խաբէ ձեզ ունայն խօսքերով, որովհետեւ այս բաներուն պատճառով Աստուծոյ բարկութիւնը կու գայ անհնազանդութեան որդիներուն վրայ:
فَلَا تَكُونُوا شُرَكَاءَهُمْ. | ٧ 7 |
Ուրեմն բաժնեկից մի՛ ըլլաք անոնց,
لِأَنَّكُمْ كُنْتُمْ قَبْلًا ظُلْمَةً، وَأَمَّا ٱلْآنَ فَنُورٌ فِي ٱلرَّبِّ. ٱسْلُكُوا كَأَوْلَادِ نُورٍ. | ٨ 8 |
որովհետեւ ժամանակին դուք խաւար էիք, բայց հիմա լոյս էք Տէրոջմով. ուստի ընթացէ՛ք լոյսի զաւակներու պէս,
لِأَنَّ ثَمَرَ ٱلرُّوحِ هُوَ فِي كُلِّ صَلَاحٍ وَبِرٍّ وَحَقٍّ. | ٩ 9 |
քանի որ Հոգիին պտուղը ամէն տեսակ բարութեամբ, արդարութեամբ ու ճշմարտութեամբ է:
مُخْتَبِرِينَ مَا هُوَ مَرْضِيٌّ عِنْدَ ٱلرَّبِّ. | ١٠ 10 |
Քննեցէ՛ք թէ ի՛նչ է Տէրոջ հաճելին,
وَلَا تَشْتَرِكُوا فِي أَعْمَالِ ٱلظُّلْمَةِ غَيْرِ ٱلْمُثْمِرَةِ بَلْ بِٱلْحَرِيِّ وَبِّخُوهَا. | ١١ 11 |
եւ ընկերակից մի՛ ըլլաք խաւարին անպտուղ գործերուն, այլ փոխարէնը կշտամբեցէ՛ք զանոնք:
لِأَنَّ ٱلْأُمُورَ ٱلْحَادِثَةَ مِنْهُمْ سِرًّا، ذِكْرُهَا أَيْضًا قَبِيحٌ. | ١٢ 12 |
Որովհետեւ անոնց ըրած գաղտնի բաներուն մասին խօսիլն իսկ ամօթ է.
وَلَكِنَّ ٱلْكُلَّ إِذَا تَوَبَّخَ يُظْهَرُ بِٱلنُّورِ. لِأَنَّ كُلَّ مَا أُظْهِرَ فَهُوَ نُورٌ. | ١٣ 13 |
բայց ամէն բան որ կշտամբուած է՝ կը յայտնաբերուի լոյսին միջոցով, որովհետեւ լոյսն է որ կը յայտնաբերէ ամէն ինչ:
لِذَلِكَ يَقُولُ: «ٱسْتَيْقِظْ أَيُّهَا ٱلنَّائِمُ وَقُمْ مِنَ ٱلْأَمْوَاتِ فَيُضِيءَ لَكَ ٱلْمَسِيحُ». | ١٤ 14 |
Ուստի կ՚ըսէ. «Արթնցի՛ր, դուն որ կը քնանաս, ու կանգնէ՛ մեռելներէն, եւ Քրիստոս պիտի փայլի քու վրադ»:
فَٱنْظُرُوا كَيْفَ تَسْلُكُونَ بِٱلتَّدْقِيقِ، لَا كَجُهَلَاءَ بَلْ كَحُكَمَاءَ، | ١٥ 15 |
Ուրեմն զգուշացէ՛ք որ ընթանաք շրջահայեցութեամբ. ո՛չ թէ անխոհեմներու պէս,
مُفْتَدِينَ ٱلْوَقْتَ لِأَنَّ ٱلْأَيَّامَ شِرِّيرَةٌ. | ١٦ 16 |
հապա՝ իմաստուններու պէս: Գնեցէ՛ք ժամանակը, որովհետեւ օրերը չար են:
مِنْ أَجْلِ ذَلِكَ لَا تَكُونُوا أَغْبِيَاءَ بَلْ فَاهِمِينَ مَا هِيَ مَشِيئَةُ ٱلرَّبِّ. | ١٧ 17 |
Ուստի անմիտ մի՛ ըլլաք, հապա հասկցէ՛ք թէ ի՛նչ է Տէրոջ կամքը:
وَلَا تَسْكَرُوا بِٱلْخَمْرِ ٱلَّذِي فِيهِ ٱلْخَلَاعَةُ، بَلِ ٱمْتَلِئُوا بِٱلرُّوحِ، | ١٨ 18 |
Մի՛ արբենաք գինիով՝ որուն մէջ անառակութիւն կայ, հապա Հոգիո՛վ լեցուեցէք:
مُكَلِّمِينَ بَعْضُكُمْ بَعْضًا بِمَزَامِيرَ وَتَسَابِيحَ وَأَغَانِيَّ رُوحِيَّةٍ، مُتَرَنِّمِينَ وَمُرَتِّلِينَ فِي قُلُوبِكُمْ لِلرَّبِّ. | ١٩ 19 |
Սաղմոսներով, օրհներգերով եւ հոգեւոր երգերով դուք ձեր մէջ խօսակցելով՝ երգեցէ՛ք ու սաղմո՛ս ըսէք Տէրոջ ձեր սիրտերուն մէջ:
شَاكِرِينَ كُلَّ حِينٍ عَلَى كُلِّ شَيْءٍ فِي ٱسْمِ رَبِّنَا يَسُوعَ ٱلْمَسِيحِ، لِلهِ وَٱلْآبِ. | ٢٠ 20 |
Ամէն ատեն՝ ամէն բանի համար շնորհակա՛լ եղէք Աստուծմէ եւ Հօրմէն, մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի անունով:
خَاضِعِينَ بَعْضُكُمْ لِبَعْضٍ فِي خَوْفِ ٱللهِ. | ٢١ 21 |
Իրարու հպատակեցէ՛ք Աստուծոյ վախով:
أَيُّهَا ٱلنِّسَاءُ، ٱخْضَعْنَ لِرِجَالِكُنَّ كَمَا لِلرَّبِّ، | ٢٢ 22 |
Կինե՛ր, հպատակեցէ՛ք ձեր ամուսիններուն՝ որպէս թէ Տէրոջ.
لِأَنَّ ٱلرَّجُلَ هُوَ رَأْسُ ٱلْمَرْأَةِ كَمَا أَنَّ ٱلْمَسِيحَ أَيْضًا رَأْسُ ٱلْكَنِيسَةِ، وَهُوَ مُخَلِّصُ ٱلْجَسَدِ. | ٢٣ 23 |
որովհետեւ ամուսինը կնոջ գլուխն է, ինչպէս Քրիստոս ալ եկեղեցիին գլուխն է, եւ ինքն է մարմինին Փրկիչը:
وَلَكِنْ كَمَا تَخْضَعُ ٱلْكَنِيسَةُ لِلْمَسِيحِ، كَذَلِكَ ٱلنِّسَاءُ لِرِجَالِهِنَّ فِي كُلِّ شَيْءٍ. | ٢٤ 24 |
Հետեւաբար, ինչպէս եկեղեցին հպատակ է Քրիստոսի, նոյնպէս ալ կիները թող ըլլան իրենց ամուսիններուն՝ ամէն բանի մէջ:
أَيُّهَا ٱلرِّجَالُ، أَحِبُّوا نِسَاءَكُمْ كَمَا أَحَبَّ ٱلْمَسِيحُ أَيْضًا ٱلْكَنِيسَةَ وَأَسْلَمَ نَفْسَهُ لِأَجْلِهَا، | ٢٥ 25 |
Ամուսիննե՛ր, սիրեցէ՛ք ձեր կիները, ինչպէս Քրիստոս ալ սիրեց եկեղեցին եւ ընծայեց ինքզինք անոր համար,
لِكَيْ يُقَدِّسَهَا، مُطَهِّرًا إِيَّاهَا بِغَسْلِ ٱلْمَاءِ بِٱلْكَلِمَةِ، | ٢٦ 26 |
որպէսզի սրբացնէ զայն ու մաքրէ ջուրի լուացումով՝ խօսքին միջոցով.
لِكَيْ يُحْضِرَهَا لِنَفْسِهِ كَنِيسَةً مَجِيدَةً، لَا دَنَسَ فِيهَا وَلَا غَضْنَ أَوْ شَيْءٌ مِنْ مِثْلِ ذَلِكَ، بَلْ تَكُونُ مُقَدَّسَةً وَبِلَا عَيْبٍ. | ٢٧ 27 |
որպէսզի ներկայացնէ զայն իրեն՝ իբր փառաւոր եկեղեցի մը, որ չունենայ բիծ, կամ կնճիռ, կամ նման որեւէ բան, հապա ըլլայ սուրբ եւ անարատ:
كَذَلِكَ يَجِبُ عَلَى ٱلرِّجَالِ أَنْ يُحِبُّوا نِسَاءَهُمْ كَأَجْسَادِهِمْ. مَنْ يُحِبُّ ٱمْرَأَتَهُ يُحِبُّ نَفْسَهُ. | ٢٨ 28 |
Նոյնպէս ալ ամուսինները պարտաւոր են սիրել իրենց կիները՝ իրենց մարմիններուն պէս. ա՛ն որ կը սիրէ իր կինը՝ կը սիրէ ինքզինք:
فَإِنَّهُ لَمْ يُبْغِضْ أَحَدٌ جَسَدَهُ قَطُّ، بَلْ يَقُوتُهُ وَيُرَبِّيهِ، كَمَا ٱلرَّبُّ أَيْضًا لِلْكَنِيسَةِ. | ٢٩ 29 |
Արդարեւ ո՛չ մէկը երբեք ատած է իր մարմինը, հապա կը կերակրէ զայն ու կը փայփայէ, ինչպէս Տէրն ալ՝ եկեղեցին.
لِأَنَّنَا أَعْضَاءُ جِسْمِهِ، مِنْ لَحْمِهِ وَمِنْ عِظَامِهِ. | ٣٠ 30 |
քանի որ մենք անոր մարմինին անդամներն ենք, անոր միսէն եւ անոր ոսկորներէն:
«مِنْ أَجْلِ هَذَا يَتْرُكُ ٱلرَّجُلُ أَبَاهُ وَأُمَّهُ وَيَلْتَصِقُ بِٱمْرَأَتِهِ، وَيَكُونُ ٱلِٱثْنَانِ جَسَدًا وَاحِدًا». | ٣١ 31 |
“Ատոր համար մարդը պիտի թողու հայրն ու մայրը, եւ պիտի յարի իր կնոջ, ու երկուքը պիտի ըլլան մէ՛կ մարմին”:
هَذَا ٱلسِّرُّ عَظِيمٌ، وَلَكِنَّنِي أَنَا أَقُولُ مِنْ نَحْوِ ٱلْمَسِيحِ وَٱلْكَنِيسَةِ. | ٣٢ 32 |
Ասիկա մեծ խորհուրդ մըն է. բայց ես կը խօսիմ Քրիստոսի եւ եկեղեցիին մասին:
وَأَمَّا أَنْتُمُ ٱلْأَفْرَادُ، فَلْيُحِبَّ كُلُّ وَاحِدٍ ٱمْرَأَتَهُ هَكَذَا كَنَفْسِهِ، وَأَمَّا ٱلْمَرْأَةُ فَلْتَهَبْ رَجُلَهَا. | ٣٣ 33 |
Սակայն ձեզմէ իւրաքանչիւրը թող սիրէ իր կինը այնպէս՝ ինչպէս ինքզինք, ու կինը թող ակնածի իր ամուսինէն: