< أعمال 3 >
وَصَعِدَ بُطْرُسُ وَيُوحَنَّا مَعًا إِلَى ٱلْهَيْكَلِ فِي سَاعَةِ ٱلصَّلَاةِ ٱلتَّاسِعَةِ. | ١ 1 |
Պետրոս ու Յովհաննէս իններորդ ժամու՝՝ աղօթքին ատենը միասին տաճարը կը բարձրանային:
وَكَانَ رَجُلٌ أَعْرَجُ مِنْ بَطْنِ أُمِّهِ يُحْمَلُ، كَانُوا يَضَعُونَهُ كُلَّ يَوْمٍ عِنْدَ بَابِ ٱلْهَيْكَلِ ٱلَّذِي يُقَالُ لَهُ «ٱلْجَمِيلُ» لِيَسْأَلَ صَدَقَةً مِنَ ٱلَّذِينَ يَدْخُلُونَ ٱلْهَيْكَلَ. | ٢ 2 |
Իր մօր որովայնէն կաղ ծնած մարդ մը կը բերուէր եւ ամէն օր տաճարին Գեղեցիկ կոչուած դրան քով կը դրուէր, որպէսզի տաճարը մտնողներէն ողորմութիւն խնդրէ:
فَهَذَا لَمَّا رَأَى بُطْرُسَ وَيُوحَنَّا مُزْمِعَيْنِ أَنْ يَدْخُلَا ٱلْهَيْكَلَ، سَأَلَ لِيَأْخُذَ صَدَقَةً. | ٣ 3 |
Ան, տեսնելով Պետրոսն ու Յովհաննէսը՝ որոնք տաճարը պիտի մտնէին, ողորմութիւն խնդրեց:
فَتَفَرَّسَ فِيهِ بُطْرُسُ مَعَ يُوحَنَّا، وَقَالَ: «ٱنْظُرْ إِلَيْنَا!». | ٤ 4 |
Իսկ Պետրոս՝ Յովհաննէսի հետ աչքերը անոր վրայ սեւեռելով՝ ըսաւ. «Նայէ՛ մեզի»:
فَلَاحَظَهُمَا مُنْتَظِرًا أَنْ يَأْخُذَ مِنْهُمَا شَيْئًا. | ٥ 5 |
Ան ալ ուշադրութիւն դարձուց անոնց, եւ կ՚ակնկալէր բան մը ստանալ անոնցմէ:
فَقَالَ بُطْرُسُ: «لَيْسَ لِي فِضَّةٌ وَلَا ذَهَبٌ، وَلَكِنِ ٱلَّذِي لِي فَإِيَّاهُ أُعْطِيكَ: بِٱسْمِ يَسُوعَ ٱلْمَسِيحِ ٱلنَّاصِرِيِّ قُمْ وَٱمْشِ!». | ٦ 6 |
Պետրոս ըսաւ. «Արծաթ ու ոսկի չունիմ, հապա ինչ որ ունիմ՝ զայն կու տամ քեզի. Նազովրեցի Յիսուս Քրիստոսի անունով՝ ոտքի՛ ելիր ու քալէ՛»:
وَأَمْسَكَهُ بِيَدِهِ ٱلْيُمْنَى وَأَقَامَهُ، فَفِي ٱلْحَالِ تَشَدَّدَتْ رِجْلَاهُ وَكَعْبَاهُ، | ٧ 7 |
Եւ բռնելով անոր աջ ձեռքէն՝ ոտքի հանեց զայն: Անմի՛ջապէս անոր ոտքերուն ներբաններն ու կոճերը ամրացան,
فَوَثَبَ وَوَقَفَ وَصَارَ يَمْشِي، وَدَخَلَ مَعَهُمَا إِلَى ٱلْهَيْكَلِ وَهُوَ يَمْشِي وَيَطْفُرُ وَيُسَبِّحُ ٱللهَ. | ٨ 8 |
եւ վեր ցատկելով՝ կայնեցաւ, քալեց ու անոնց հետ տաճարը մտաւ, քալելով, ցատկելով եւ Աստուած գովաբանելով:
وَأَبْصَرَهُ جَمِيعُ ٱلشَّعْبِ وَهُوَ يَمْشِي وَيُسَبِّحُ ٱللهَ. | ٩ 9 |
Ամբողջ ժողովուրդը տեսաւ զայն՝ որ կը քալէր ու Աստուած կը գովաբանէր:
وَعَرَفُوهُ أَنَّهُ هُوَ ٱلَّذِي كَانَ يَجْلِسُ لِأَجْلِ ٱلصَّدَقَةِ عَلَى بَابِ ٱلْهَيْكَلِ ٱلْجَمِيلِ، فَٱمْتَلَأُوا دَهْشَةً وَحَيْرَةً مِمَّا حَدَثَ لَهُ. | ١٠ 10 |
Գիտէին թէ ան կը նստէր տաճարին Գեղեցիկ կոչուած դրան քով՝ ողորմութեան համար. ուստի այլայլեցան եւ հիացումով լեցուեցան անոր պատահածին համար:
وَبَيْنَمَا كَانَ ٱلرَّجُلُ ٱلْأَعْرَجُ ٱلَّذِي شُفِيَ مُتَمَسِّكًا بِبُطْرُسَ وَيُوحَنَّا، تَرَاكَضَ إِلَيْهِمْ جَمِيعُ ٱلشَّعْبِ إِلَى ٱلرِّوَاقِ ٱلَّذِي يُقَالُ لَهُ «رِوَاقُ سُلَيْمَانَ» وَهُمْ مُنْدَهِشُونَ. | ١١ 11 |
Քանի որ ան կառչած էր Պետրոսի ու Յովհաննէսի, ամբողջ ժողովուրդը՝ այլայլած՝ միասին վազեց անոնց քով, Սողոմոնի կոչուած սրահը:
فَلَمَّا رَأَى بُطْرُسُ ذَلِكَ أَجَابَ ٱلشَّعْبَ: «أَيُّهَا ٱلرِّجَالُ ٱلْإِسْرَائِيلِيُّونَ، مَا بَالُكُمْ تَتَعَجَّبُونَ مِنْ هَذَا؟ وَلِمَاذَا تَشْخَصُونَ إِلَيْنَا، كَأَنَّنَا بِقُوَّتِنَا أَوْ تَقْوَانَا قَدْ جَعَلْنَا هَذَا يَمْشِي؟ | ١٢ 12 |
Պետրոս՝ տեսնելով ասիկա՝ ըսաւ ժողովուրդին. «Իսրայելացի՛ մարդիկ, ինչո՞ւ զարմացած էք ասոր վրայ, կամ ինչո՞ւ այդպէս ակնապիշ կը նայիք մեզի, իբր թէ մենք մեր զօրութեամբ կամ բարեպաշտութեամբ քալել տուինք ատոր:
إِنَّ إِلَهَ إِبْرَاهِيمَ وَإِسْحَاقَ وَيَعْقُوبَ، إِلَهَ آبَائِنَا، مَجَّدَ فَتَاهُ يَسُوعَ، ٱلَّذِي أَسْلَمْتُمُوهُ أَنْتُمْ وَأَنْكَرْتُمُوهُ أَمَامَ وَجْهِ بِيلَاطُسَ، وَهُوَ حَاكِمٌ بِإِطْلَاقِهِ. | ١٣ 13 |
Աբրահամի, Իսահակի ու Յակոբի Աստուածը, մեր հայրերուն Աստուածը, փառաւորեց իր Որդին՝ Յիսուսը, որ դուք մատնեցիք եւ ուրացաք Պիղատոսի առջեւ՝ երբ ինք վճռեց որ արձակէ:
وَلَكِنْ أَنْتُمْ أَنْكَرْتُمُ ٱلْقُدُّوسَ ٱلْبَارَّ، وَطَلَبْتُمْ أَنْ يُوهَبَ لَكُمْ رَجُلٌ قَاتِلٌ. | ١٤ 14 |
Բայց դուք ուրացաք այդ Սուրբը եւ Արդարը, ու խնդրեցիք որ մարդասպան մը շնորհուի ձեզի,
وَرَئِيسُ ٱلْحَيَاةِ قَتَلْتُمُوهُ، ٱلَّذِي أَقَامَهُ ٱللهُ مِنَ ٱلْأَمْوَاتِ، وَنَحْنُ شُهُودٌ لِذَلِكَ. | ١٥ 15 |
եւ սպաննեցիք կեանքի Ռահվիրան: Իսկ Աստուած մեռելներէն յարուցանեց զայն, ու մենք վկայ ենք ատոր:
وَبِٱلْإِيمَانِ بِٱسْمِهِ، شَدَّدَ ٱسْمُهُ هَذَا ٱلَّذِي تَنْظُرُونَهُ وَتَعْرِفُونَهُ، وَٱلْإِيمَانُ ٱلَّذِي بِوَاسِطَتِهِ أَعْطَاهُ هَذِهِ ٱلصِّحَّةَ أَمَامَ جَمِيعِكُمْ. | ١٦ 16 |
Անոր անունին հաւատքով՝ անոր անո՛ւնը ամրացուց ասիկա, որ դուք կը տեսնէք եւ կը ճանչնաք: Անով եղած հաւա՛տքն է՝ որ առողջացուց զայն ձեր բոլորին առջեւ:
«وَٱلْآنَ أَيُّهَا ٱلْإِخْوَةُ، أَنَا أَعْلَمُ أَنَّكُمْ بِجَهَالَةٍ عَمِلْتُمْ، كَمَا رُؤَسَاؤُكُمْ أَيْضًا. | ١٧ 17 |
Եւ հիմա, եղբայրնե՛ր, գիտեմ թէ անգիտութեամբ ըրիք, ինչպէս ձեր պետերն ալ:
وَأَمَّا ٱللهُ فَمَا سَبَقَ وَأَنْبَأَ بِهِ بِأَفْوَاهِ جَمِيعِ أَنْبِيَائِهِ، أَنْ يَتَأَلَّمَ ٱلْمَسِيحُ، قَدْ تَمَّمَهُ هَكَذَا. | ١٨ 18 |
Բայց ինչ որ Աստուած նախապէս՝ իր բոլոր մարգարէներուն բերանով՝ ծանուցանած էր Քրիստոսի չարչարուելուն մասին, այսպէս իրագործեց:
فَتُوبُوا وَٱرْجِعُوا لِتُمْحَى خَطَايَاكُمْ، لِكَيْ تَأْتِيَ أَوْقَاتُ ٱلْفَرَجِ مِنْ وَجْهِ ٱلرَّبِّ. | ١٩ 19 |
Ուրեմն ապաշխարեցէ՛ք ու դարձի՛ եկէք, որպէսզի ձեր մեղքերը ջնջուին.
وَيُرْسِلَ يَسُوعَ ٱلْمَسِيحَ ٱلْمُبَشَّرَ بِهِ لَكُمْ قَبْلُ. | ٢٠ 20 |
որպէսզի կազդուրումի ատենները գան Տէրոջ ներկայութենէն, եւ ղրկէ նախապէս ձեզի քարոզուած՝՝ Յիսուս Քրիստոսը:
ٱلَّذِي يَنْبَغِي أَنَّ ٱلسَّمَاءَ تَقْبَلُهُ، إِلَى أَزْمِنَةِ رَدِّ كُلِّ شَيْءٍ، ٱلَّتِي تَكَلَّمَ عَنْهَا ٱللهُ بِفَمِ جَمِيعِ أَنْبِيَائِهِ ٱلْقِدِّيسِينَ مُنْذُ ٱلدَّهْرِ. (aiōn ) | ٢١ 21 |
Երկինքը պէտք է ընդունի զայն մինչեւ այն ժամանակները՝ երբ բոլոր բաները վերահաստատուին, որոնց մասին Աստուած խօսած է իր սուրբ մարգարէներուն բերանով՝ դարերու սկիզբէն ի վեր: (aiōn )
فَإِنَّ مُوسَى قَالَ لِلْآبَاءِ: إِنَّ نَبِيًّا مِثْلِي سَيُقِيمُ لَكُمُ ٱلرَّبُّ إِلَهُكُمْ مِنْ إِخْوَتِكُمْ. لَهُ تَسْمَعُونَ فِي كُلِّ مَا يُكَلِّمُكُمْ بِهِ. | ٢٢ 22 |
Մովսէս ըսաւ մեր հայրերուն. “Տէրը՝ ձեր Աստուածը՝ ձեր եղբայրներէն պիտի հանէ ձեզի մարգարէ մը՝ ինծի նման. անո՛ր մտիկ ըրէք՝ ամէն ինչ որ խօսի ձեզի:
وَيَكُونُ أَنَّ كُلَّ نَفْسٍ لَا تَسْمَعُ لِذَلِكَ ٱلنَّبِيِّ تُبَادُ مِنَ ٱلشَّعْبِ. | ٢٣ 23 |
Եւ ամէն անձ որ մտիկ չընէ այդ մարգարէին՝ պիտի բնաջնջուի ժողովուրդին մէջէն”:
وَجَمِيعُ ٱلْأَنْبِيَاءِ أَيْضًا مِنْ صَمُوئِيلَ فَمَا بَعْدَهُ، جَمِيعُ ٱلَّذِينَ تَكَلَّمُوا، سَبَقُوا وَأَنْبَأُوا بِهَذِهِ ٱلْأَيَّامِ. | ٢٤ 24 |
Ու բոլոր մարգարէները, բոլոր անոնք որ յաջորդաբար խօսեցան Սամուէլէ սկսեալ, նախապէս ծանուցանեցին այս օրերն ալ:
أَنْتُمْ أَبْنَاءُ ٱلْأَنْبِيَاءِ، وَٱلْعَهْدِ ٱلَّذِي عَاهَدَ بِهِ ٱللهُ آبَاءَنَا قَائِلًا لِإِبْراهِيمَ: وَبِنَسْلِكَ تَتَبَارَكُ جَمِيعُ قَبَائِلِ ٱلْأَرْضِ. | ٢٥ 25 |
Դո՛ւք էք որդիները մարգարէներուն եւ այն ուխտին՝ որ Աստուած հաստատեց մեր հայրերուն հետ ու ըսաւ Աբրահամի. “Քու զարմո՛վդ պիտի օրհնուին երկրի բոլոր գերդաստանները”:
إِلَيْكُمْ أَوَّلًا، إِذْ أَقَامَ ٱللهُ فَتَاهُ يَسُوعَ، أَرْسَلَهُ يُبَارِكُكُمْ بِرَدِّ كُلِّ وَاحِدٍ مِنْكُمْ عَنْ شُرُورِهِ». | ٢٦ 26 |
Աստուած իր Որդին յարուցանելով՝ նախ ձեզի՛ ղրկեց զայն, որպէսզի օրհնէ ձեզ, իւրաքանչիւրդ դարձնելով ձեր չարութիւններէն»: