< أعمال 19 >

فَحَدَثَ فِيمَا كَانَ أَبُلُّوسُ فِي كُورِنْثُوسَ، أَنَّ بُولُسَ بَعْدَ مَا ٱجْتَازَ فِي ٱلنَّوَاحِي ٱلْعَالِيَةِ جَاءَ إِلَى أَفَسُسَ. فَإِذْ وَجَدَ تَلَامِيذَ ١ 1
Մինչ Ապողոս Կորնթոսի մէջ էր, Պօղոս՝ վերի երկրամասերը շրջելէ ետք՝ հասաւ Եփեսոս, եւ գտնելով քանի մը աշակերտներ՝
قَالَ لَهُمْ: «هَلْ قَبِلْتُمُ ٱلرُّوحَ ٱلْقُدُسَ لَمَّا آمَنْتُمْ؟». قَالُوا لَهُ: «وَلَا سَمِعْنَا أَنَّهُ يُوجَدُ ٱلرُّوحُ ٱلْقُدُسُ». ٢ 2
ըսաւ անոնց. «Երբ հաւատացիք, արդեօք ստացա՞ք Սուրբ Հոգին»: Անոնք պատասխանեցին իրեն. «Բայց մենք լսած իսկ չենք՝ թէ Սուրբ Հոգի մը կայ»:
فَقَالَ لَهُمْ: «فَبِمَاذَا ٱعْتَمَدْتُمْ؟». فَقَالُوا: «بِمَعْمُودِيَّةِ يُوحَنَّا». ٣ 3
Ան ալ ըսաւ անոնց. «Հապա ինչո՞վ մկրտուեցաք»: Անոնք պատասխանեցին. «Յովհաննէսի մկրտութեամբ»:
فَقَالَ بُولُسُ: «إِنَّ يُوحَنَّا عَمَّدَ بِمَعْمُودِيَّةِ ٱلتَّوْبَةِ، قَائِلًا لِلشَّعْبِ أَنْ يُؤْمِنُوا بِالَّذِي يَأْتِي بَعْدَهُ، أَيْ بِٱلْمَسِيحِ يَسُوعَ». ٤ 4
Պօղոս ալ ըսաւ. «Յովհաննէս մկրտեց ապաշխարութեա՛ն մկրտութեամբ, ըսելով ժողովուրդին որ հաւատան անոր՝ որ պիտի գար իրմէ ետք, այսինքն՝ Քրիստոս Յիսուսի»:
فَلَمَّا سَمِعُوا ٱعْتَمَدُوا بِٱسْمِ ٱلرَّبِّ يَسُوعَ. ٥ 5
Երբ ասիկա լսեցին՝ մկրտուեցան Տէր Յիսուսի անունով.
وَلَمَّا وَضَعَ بُولُسُ يَدَيْهِ عَلَيْهِمْ حَلَّ ٱلرُّوحُ ٱلْقُدُسُ عَلَيْهِمْ، فَطَفِقُوا يَتَكَلَّمُونَ بِلُغَاتٍ وَيَتَنَبَّأُونَ. ٦ 6
ու երբ Պօղոս ձեռք դրաւ անոնց վրայ՝ Սուրբ Հոգին եկաւ անոնց վրայ, եւ լեզուներ կը խօսէին ու կը մարգարէանային:
وَكَانَ جَمِيعُ ٱلرِّجَالِ نَحْوَ ٱثْنَيْ عَشَرَ. ٧ 7
Բոլորը գրեթէ տասներկու մարդ էին:
ثُمَّ دَخَلَ ٱلْمَجْمَعَ، وَكَانَ يُجَاهِرُ مُدَّةَ ثَلَاثَةِ أَشْهُرٍ مُحَاجًّا وَمُقْنِعًا فِي مَا يَخْتَصُّ بِمَلَكُوتِ ٱللهِ. ٨ 8
Ապա ժողովարանը մտնելով՝ երեք ամիս համարձակութեամբ կը խօսէր Աստուծոյ թագաւորութեան մասին, եւ կը համոզէր:
وَلَمَّا كَانَ قَوْمٌ يَتَقَسَّوْنَ وَلَا يَقْنَعُونَ، شَاتِمِينَ ٱلطَّرِيقَ أَمَامَ ٱلْجُمْهُورِ، ٱعْتَزَلَ عَنْهُمْ وَأَفْرَزَ ٱلتَّلَامِيذَ، مُحَاجًّا كُلَّ يَوْمٍ فِي مَدْرَسَةِ إِنْسَانٍ ٱسْمُهُ تِيرَانُّسُ. ٩ 9
Բայց երբ ոմանք կը յամառէին ու չէին անսար՝ անիծելով այդ ճամբան բազմութեան առջեւ, հեռացաւ անոնցմէ, զատեց աշակերտները, եւ ամէն օր կը խօսէր Տիւրան անունով մէկու մը դպրանոցին մէջ:
وَكَانَ ذَلِكَ مُدَّةَ سَنَتَيْنِ، حَتَّى سَمِعَ كَلِمَةَ ٱلرَّبِّ يَسُوعَ جَمِيعُ ٱلسَّاكِنِينَ فِي أَسِيَّا، مِنْ يَهُودٍ وَيُونَانِيِّينَ. ١٠ 10
Ասիկա տեւեց երկու տարի, այնպէս որ ամբողջ Ասիայի մէջ բնակող Հրեաներն ու Յոյները լսեցին Տէրոջ խօսքը:
وَكَانَ ٱللهُ يَصْنَعُ عَلَى يَدَيْ بُولُسَ قُوَّاتٍ غَيْرَ ٱلْمُعْتَادَةِ، ١١ 11
Աստուած արտասովոր հրաշքներ կը գործէր Պօղոսի ձեռքով.
حَتَّى كَانَ يُؤْتَى عَنْ جَسَدِهِ بِمَنَادِيلَ أَوْ مَآزِرَ إِلَى ٱلْمَرْضَى، فَتَزُولُ عَنْهُمُ ٱلْأَمْرَاضُ، وَتَخْرُجُ ٱلْأَرْوَاحُ ٱلشِّرِّيرَةُ مِنْهُمْ. ١٢ 12
մինչեւ իսկ անոր մարմինէն թաշկինակներ ու գոգնոցներ կը տարուէին հիւանդներուն, որոնք կ՚ազատէին իրենց ախտերէն ու չար ոգիները դուրս կ՚ելլէին:
فَشَرَعَ قَوْمٌ مِنَ ٱلْيَهُودِ ٱلطَّوَّافِينَ ٱلْمُعَزِّمِينَ أَنْ يُسَمُّوا عَلَى ٱلَّذِينَ بِهِمِ ٱلْأَرْوَاحُ ٱلشِّرِّيرَةُ بِٱسْمِ ٱلرَّبِّ يَسُوعَ، قَائِلِينَ: «نُقْسِمُ عَلَيْكَ بِيَسُوعَ ٱلَّذِي يَكْرِزُ بِهِ بُولُسُ!». ١٣ 13
Ուստի թափառաշրջիկ Հրեաներէն ոմանք, որոնք ոգիներ կը հանէին՝՝, փորձեցին Տէր Յիսուսի անունը կանչել չար ոգիներ ունեցողներուն վրայ՝ ըսելով. «Կ՚երդմնեցնենք ձեզ Յիսուսով՝ որ Պօղոս կը քարոզէ»:
وَكَانَ سَبْعَةُ بَنِينَ لِسَكَاوَا، رَجُلٍ يَهُودِيٍّ رَئِيسِ كَهَنَةٍ، ٱلَّذِينَ فَعَلُوا هَذَا. ١٤ 14
Այս բանը ընողները՝ Սկեւա կոչուած հրեայ քահանայապետի մը եօթը որդիներն էին:
فَأَجَابَ ٱلرُّوحُ ٱلشِّرِّيرُ وَقَالَ: «أَمَّا يَسُوعُ فَأَنَا أَعْرِفُهُ، وَبُولُسُ أَنَا أَعْلَمُهُ، وَأَمَّا أَنْتُمْ فَمَنْ أَنْتُمْ؟» ١٥ 15
Չար ոգին պատասխանեց անոնց. «Կը ճանչնամ Յիսուսը ու գիտեմ Պօղոսը, բայց դուք ո՞վ էք»:
فَوَثَبَ عَلَيْهِمُ ٱلْإِنْسَانُ ٱلَّذِي كَانَ فِيهِ ٱلرُّوحُ ٱلشِّرِّيرُ، وَغَلَبَهُمْ وَقَوِيَ عَلَيْهِمْ، حَتَّى هَرَبُوا مِنْ ذَلِكَ ٱلْبَيْتِ عُرَاةً وَمُجَرَّحِينَ. ١٦ 16
Եւ այդ մարդը՝ որուն մէջ էր չար ոգին, ցատկեց անոնց վրայ, տիրապետեց ու յաղթեց անոնց, այնպէս որ դուրս փախան այդ տունէն՝ մերկ եւ վիրաւոր:
وَصَارَ هَذَا مَعْلُومًا عِنْدَ جَمِيعِ ٱلْيَهُودِ وَٱلْيُونَانِيِّينَ ٱلسَّاكِنِينَ فِي أَفَسُسَ. فَوَقَعَ خَوْفٌ عَلَى جَمِيعِهِمْ، وَكَانَ ٱسْمُ ٱلرَّبِّ يَسُوعَ يَتَعَظَّمُ. ١٧ 17
Եփեսոս բնակող բոլոր Հրեաներն ու Յոյները գիտցան այս բանը. վախը համակեց զանոնք բոլորը՝՝, եւ Տէր Յիսուսի անունը կը մեծարուէր:
وَكَانَ كَثِيرُونَ مِنَ ٱلَّذِينَ آمَنُوا يَأْتُونَ مُقِرِّينَ وَمُخْبِرِينَ بِأَفْعَالِهِمْ، ١٨ 18
Հաւատացեալներէն շատեր կու գային, կը խոստովանէին ու կը յայտարարէին իրենց արարքները:
وَكَانَ كَثِيرُونَ مِنَ ٱلَّذِينَ يَسْتَعْمِلُونَ ٱلسِّحْرَ يَجْمَعُونَ ٱلْكُتُبَ وَيُحَرِّقُونَهَا أَمَامَ ٱلْجَمِيعِ. وَحَسَبُوا أَثْمَانَهَا فَوَجَدُوهَا خَمْسِينَ أَلْفًا مِنَ ٱلْفِضَّةِ. ١٩ 19
Դիւթութիւն կիրարկողներէն շատեր՝ միասին կը բերէին իրենց գիրքերը, ու կ՚այրէին բոլորին առջեւ: Երբ հաշուեցին անոնց գինը, գտան թէ յիսուն հազար կտոր արծաթ կ՚արժէր:
هَكَذَا كَانَتْ كَلِمَةُ ٱلرَّبِّ تَنْمُو وَتَقْوَى بِشِدَّةٍ. ٢٠ 20
Այսպէս՝ Տէրոջ խօսքը մեծապէս կ՚աճէր ու կը զօրանար:
وَلَمَّا كَمِلَتْ هَذِهِ ٱلْأُمُورُ، وَضَعَ بُولُسُ فِي نَفْسِهِ أَنَّهُ بَعْدَمَا يَجْتَازُ فِي مَكِدُونِيَّةَ وَأَخَائِيَةَ يَذْهَبُ إِلَى أُورُشَلِيمَ، قَائِلًا: «إِنِّي بَعْدَ مَا أَصِيرُ هُنَاكَ يَنْبَغِي أَنْ أَرَى رُومِيَةَ أَيْضًا». ٢١ 21
Երբ այս բաները կատարուեցան, Պօղոս հոգիին մէջ որոշեց Երուսաղէմ երթալ՝ Մակեդոնիայէն եւ Աքայիայէն անցնելով, ու կ՚ըսէր. «Հոն ըլլալէս ետք՝ պէտք է Հռոմն ալ տեսնեմ»:
فَأَرْسَلَ إِلَى مَكِدُونِيَّةَ ٱثْنَيْنِ مِنَ ٱلَّذِينَ كَانُوا يَخْدِمُونَهُ: تِيمُوثَاوُسَ وَأَرَسْطُوسَ، وَلَبِثَ هُوَ زَمَانًا فِي أَسِيَّا. ٢٢ 22
Իրեն սպասարկողներէն երկուքը, Տիմոթէոսն ու Երաստոսը, ղրկեց Մակեդոնիա, եւ ինք ժամանակ մըն ալ Ասիա մնաց:
وَحَدَثَ فِي ذَلِكَ ٱلْوَقْتِ شَغَبٌ لَيْسَ بِقَلِيلٍ بِسَبَبِ هَذَا ٱلطَّرِيقِ، ٢٣ 23
Այդ ատեն մեծ խլրտում եղաւ՝ Տէրոջ ճամբային համար:
لِأَنَّ إِنْسَانًا ٱسْمُهُ دِيمِتْرِيُوسُ، صَائِغٌ صَانِعُ هَيَاكِلِ فِضَّةٍ لِأَرْطَامِيسَ، كَانَ يُكَسِّبُ ٱلصُّنَّاعَ مَكْسَبًا لَيْسَ بِقَلِيلٍ. ٢٤ 24
Որովհետեւ Դեմետրիոս անունով արծաթագործ մը, որ կը շինէր Արտեմիսի փոքրիկ արծաթէ տաճարներ ու մեծ վաստակ կը բերէր արհեստաւորներուն,
فَجَمَعَهُمْ وَٱلْفَعَلَةَ فِي مِثْلِ ذَلِكَ ٱلْعَمَلِ وَقَالَ: «أَيُّهَا ٱلرِّجَالُ أَنْتُمْ تَعْلَمُونَ أَنَّ سِعَتَنَا إِنَّمَا هِيَ مِنْ هَذِهِ ٱلصِّنَاعَةِ. ٢٥ 25
համախմբեց զանոնք՝ նոյն արհեստին գործաւորներուն հետ, եւ ըսաւ. «Մարդի՛կ, դուք գիտէք թէ այս գործէ՛ն է մեր եկամուտը.
وَأَنْتُمْ تَنْظُرُونَ وَتَسْمَعُونَ أَنَّهُ لَيْسَ مِنْ أَفَسُسَ فَقَطْ، بَلْ مِنْ جَمِيعِ أَسِيَّا تَقْرِيبًا، ٱسْتَمَالَ وَأَزَاغَ بُولُسُ هَذَا جَمْعًا كَثِيرًا قَائِلًا: إِنَّ ٱلَّتِي تُصْنَعُ بِٱلْأَيَادِي لَيْسَتْ آلِهَةً. ٢٦ 26
ու կը տեսնէք եւ կը լսէք թէ այս Պօղոսը ո՛չ միայն Եփեսոսի մէջ, այլ նաեւ գրեթէ ամբողջ Ասիայի մէջ մեծ բազմութիւն մը համոզեց ու մոլորեցուց, ըսելով թէ “ձեռքով շինուածները աստուածներ չեն”:
فَلَيْسَ نَصِيبُنَا هَذَا وَحْدَهُ فِي خَطَرٍ مِنْ أَنْ يَحْصُلَ فِي إِهَانَةٍ، بَلْ أَيْضًا هَيْكَلُ أَرْطَامِيسَ، ٱلْإِلَهَةِ ٱلْعَظِيمَةِ، أَنْ يُحْسَبَ لَا شَيْءَ، وَأَنْ سَوْفَ تُهْدَمُ عَظَمَتُهَا، هِيَ ٱلَّتِي يَعْبُدُهَا جَمِيعُ أَسِيَّا وَٱلْمَسْكُونَةِ». ٢٧ 27
Ուստի վտանգ կայ, որ ո՛չ միայն այս մեր կողմը անարգուի, այլ մեծ աստուածուհիին՝ Արտեմիսի տաճա՛րն ալ ոչինչ սեպուի, եւ խորտակուի մեծափառութիւնը անո՛ր՝ որ ամբողջ Ասիան ու երկրագունդը կը պաշտեն»:
فَلَمَّا سَمِعُوا ٱمْتَلَأُوا غَضَبًا، وَطَفِقُوا يَصْرُخُونَ قَائِلِينَ: «عَظِيمَةٌ هِيَ أَرْطَامِيسُ ٱلْأَفَسُسِيِّينَ!». ٢٨ 28
Երբ լսեցին ասիկա, զայրոյթով լեցուած կ՚աղաղակէին. «Մե՜ծ է Եփեսացիներուն Արտեմիսը»:
فَٱمْتَلَأَتِ ٱلْمَدِينَةُ كُلُّهَا ٱضْطِرَابًا، وَٱنْدَفَعُوا بِنَفْسٍ وَاحِدَةٍ إِلَى ٱلْمَشْهَدِ خَاطِفِينَ مَعَهُمْ غَايُوسَ وَأَرِسْتَرْخُسَ ٱلْمَكِدُونِيَّيْنِ، رَفِيقَيْ بُولُسَ فِي ٱلسَّفَرِ. ٢٩ 29
Ամբողջ քաղաքը լեցուեցաւ խառնաշփոթութեամբ, ու յափշտակելով Գայիոս եւ Արիստարքոս Մակեդոնացիները՝ Պօղոսի ճամբորդակիցները՝ բոլորը միաբանութեամբ վազեցին թատրոնը:
وَلَمَّا كَانَ بُولُسُ يُرِيدُ أَنْ يَدْخُلَ بَيْنَ ٱلشَّعْبِ، لَمْ يَدَعْهُ ٱلتَّلَامِيذُ. ٣٠ 30
Իսկ երբ Պօղոս ուզեց մտնել ամբոխին մէջ, աշակերտները չթոյլատրեցին իրեն:
وَأُنَاسٌ مِنْ وُجُوهِ أَسِيَّا، كَانُوا أَصْدِقَاءَهُ، أَرْسَلُوا يَطْلُبُونَ إِلَيْهِ أَنْ لَا يُسَلِّمَ نَفْسَهُ إِلَى ٱلْمَشْهَدِ. ٣١ 31
Ասիապետներէն ոմանք ալ, որ իր բարեկամներն էին, մարդ ղրկելով իրեն՝ կ՚աղաչէին որ չյանդգնի երթալ թատրոնը:
وَكَانَ ٱلْبَعْضُ يَصْرُخُونَ بِشَيْءٍ وَٱلْبَعْضُ بِشَيْءٍ آخَرَ، لِأَنَّ ٱلْمَحْفِلَ كَانَ مُضْطَرِبًا، وَأَكْثَرُهُمْ لَا يَدْرُونَ لِأَيِّ شَيْءٍ كَانُوا قَدِ ٱجْتَمَعُوا! ٣٢ 32
Ուստի ոմանք բան մը կ՚աղաղակէին, ուրիշներ՝ ուրիշ բան, որովհետեւ համախմբումը շփոթած էր. շատեր ալ չէին գիտեր թէ ինչո՛ւ համախմբուած են:
فَٱجْتَذَبُوا إِسْكَنْدَرَ مِنَ ٱلْجَمْعِ، وَكَانَ ٱلْيَهُودُ يَدْفَعُونَهُ. فَأَشَارَ إِسْكَنْدَرُ بِيَدِهِ يُرِيدُ أَنْ يَحْتَجَّ لِلشَّعْبِ. ٣٣ 33
Ապա բազմութեան մէջէն դուրս քաշեցին Աղեքսանդրոսը, որ Հրեաները յառաջ քշեցին. Աղեքսանդրոս ալ՝ ձեռքը շարժելով՝ կ՚ուզէր ջատագովել ինքզինք ամբոխին առջեւ:
فَلَمَّا عَرَفُوا أَنَّهُ يَهُودِيٌّ، صَارَ صَوْتٌ وَاحِدٌ مِنَ ٱلْجَمِيعِ صَارِخِينَ نَحْوَ مُدَّةِ سَاعَتَيْنِ: «عَظِيمَةٌ هِيَ أَرْطَامِيسُ ٱلْأَفَسُسِيِّينَ!». ٣٤ 34
Երբ գիտցան թէ ան Հրեայ է, բոլորը միաբերան՝ գրեթէ երկու ժամ աղաղակեցին. «Մե՜ծ է Եփեսացիներուն Արտեմիսը»:
ثُمَّ سَكَّنَ ٱلْكَاتِبُ ٱلْجَمْعَ وَقَالَ: «أَيُّهَا ٱلرِّجَالُ ٱلْأَفَسُسِيُّونَ، مَنْ هُوَ ٱلْإِنْسَانُ ٱلَّذِي لَا يَعْلَمُ أَنَّ مَدِينَةَ ٱلْأَفَسُسِيِّينَ مُتَعَبِّدَةٌ لِأَرْطَامِيسَ ٱلْإِلَهَةِ ٱلْعَظِيمَةِ وَٱلتِّمْثَالِ ٱلَّذِي هَبَطَ مِنْ زَفْسَ؟ ٣٥ 35
Սակայն ատենադպիրը՝ հանդարտեցնելով բազմութիւնը՝ ըսաւ. «Եփեսացի՛ մարդիկ, ո՞վ է այն մարդը որ չի գիտեր թէ Եփեսացիներուն քաղաքը՝ պահապանն է մեծ Արտեմիսի ու Դիոսէ ինկած կուռքին տաճարին:
فَإِذْ كَانَتْ هَذِهِ ٱلْأَشْيَاءُ لَا تُقَاوَمُ، يَنْبَغِي أَنْ تَكُونُوا هَادِئِينَ وَلَا تَفْعَلُوا شَيْئًا ٱقْتِحَامًا. ٣٦ 36
Ուրեմն, նկատելով որ այս բաները անվիճելի են, դուք պէտք է հանդարտ կենաք եւ յանդգնութեամբ ոչի՛նչ ընէք:
لِأَنَّكُمْ أَتَيْتُمْ بِهَذَيْنِ ٱلرَّجُلَيْنِ، وَهُمَا لَيْسَا سَارِقَيْ هَيَاكِلَ، وَلَا مُجَدِّفَيْنِ عَلَى إِلَهَتِكُمْ. ٣٧ 37
Քանի որ դուք հոս բերիք այդ մարդիկը, որոնք ո՛չ տաճար կողոպտողներ են, ո՛չ ալ ձեր աստուածուհիին հայհոյողներ:
فَإِنْ كَانَ دِيمِتْرِيُوسُ وَٱلصُّنَّاعُ ٱلَّذِينَ مَعَهُ لَهُمْ دَعْوَى عَلَى أَحَدٍ، فَإِنَّهُ تُقَامُ أَيَّامٌ لِلْقَضَاءِ، وَيُوجَدُ وُلَاةٌ، فَلْيُرَافِعُوا بَعْضُهُمْ بَعْضًا. ٣٨ 38
Ուրեմն, եթէ Դեմետրիոս եւ իրեն հետ եղող արհեստաւորները բան մը ունին ոեւէ մէկուն դէմ, դատի օրեր կան ու փոխ-հիւպատոսներ. թող ամբաստանեն զիրար:
وَإِنْ كُنْتُمْ تَطْلُبُونَ شَيْئًا مِنْ جِهَةِ أُمُورٍ أُخَرَ، فَإِنَّهُ يُقْضَى فِي مَحْفِلٍ شَرْعِيٍّ. ٣٩ 39
Իսկ եթէ ձեր պահանջը ուրիշ բանի մը մասին է, թող բացատրուի օրինաւոր համախմբումի մէջ:
لِأَنَّنَا فِي خَطَرٍ أَنْ نُحَاكَمَ مِنْ أَجْلِ فِتْنَةِ هَذَا ٱلْيَوْمِ. وَلَيْسَ عِلَّةٌ يُمْكِنُنَا مِنْ أَجْلِهَا أَنْ نُقَدِّمَ حِسَابًا عَنْ هَذَا ٱلتَّجَمُّعِ». ٤٠ 40
Որովհետեւ մենք ալ այսօրուան եղածին համար՝ իբր ապստամբ ամբաստանուելու վտանգին մէջ ենք, քանի որ պատճառ մը չկայ՝ որով կարենանք հաշիւ տալ այս խառնիճաղանճին համար»:
وَلَمَّا قَالَ هَذَا صَرَفَ ٱلْمَحْفِلَ. ٤١ 41
Ու երբ այսպէս խօսեցաւ՝ արձակեց համախմբումը:

< أعمال 19 >