< أعمال 14 >
وَحَدَثَ فِي إِيقُونِيَةَ أَنَّهُمَا دَخَلَا مَعًا إِلَى مَجْمَعِ ٱلْيَهُودِ وَتَكَلَّمَا، حَتَّى آمَنَ جُمْهُورٌ كَثِيرٌ مِنَ ٱلْيَهُودِ وَٱلْيُونَانِيِّينَ. | ١ 1 |
Իկոնիոնի մէջ՝ անոնք միասին մտան Հրեաներուն ժողովարանը, ու ա՛յնպէս խօսեցան՝ որ Հրեաներու եւ Յոյներու մեծ բազմութիւն մը հաւատաց:
وَلَكِنَّ ٱلْيَهُودَ غَيْرَ ٱلْمُؤْمِنِينَ غَرُّوا وَأَفْسَدُوا نُفُوسَ ٱلْأُمَمِ عَلَى ٱلْإِخْوَةِ. | ٢ 2 |
Բայց չհնազանդող Հրեաները՝ դրդեցին հեթանոսները, եւ անոնց անձերը չարութեան գրգռեցին եղբայրներուն դէմ:
فَأَقَامَا زَمَانًا طَوِيلًا يُجَاهِرَانِ بِٱلرَّبِّ ٱلَّذِي كَانَ يَشْهَدُ لِكَلِمَةِ نِعْمَتِهِ، وَيُعْطِي أَنْ تُجْرَى آيَاتٌ وَعَجَائِبُ عَلَى أَيْدِيهِمَا. | ٣ 3 |
Իսկ անոնք երկար ժամանակ հոն կենալով՝ համարձակութեամբ կը քարոզէին Տէրոջմով, որ իր շնորհքի խօսքին վկայութիւն կու տար՝ թոյլատրելով որ նշաններ եւ սքանչելիքներ կատարուին անոնց ձեռքով:
فَٱنْشَقَّ جُمْهُورُ ٱلْمَدِينَةِ، فَكَانَ بَعْضُهُمْ مَعَ ٱلْيَهُودِ، وَبَعْضُهُمْ مَعَ ٱلرَّسُولَيْنِ. | ٤ 4 |
Քաղաքին բազմութիւնը բաժնուեցաւ. մաս մը բռնեց Հրեաներուն կողմը, մաս մըն ալ՝ առաքեալներուն:
فَلَمَّا حَصَلَ مِنَ ٱلْأُمَمِ وَٱلْيَهُودِ مَعَ رُؤَسَائِهِمْ هُجُومٌ لِيَبْغُوا عَلَيْهِمَا وَيَرْجُمُوهُمَا، | ٥ 5 |
Երբ հեթանոսներն ու Հրեաները՝ իրենց պետերով՝ յարձակեցան, որ նախատեն եւ քարկոծեն զանոնք,
شَعَرَا بِهِ، فَهَرَبَا إِلَى مَدِينَتَيْ لِيكَأُونِيَّةَ: لِسْتِرَةَ وَدَرْبَةَ، وَإِلَى ٱلْكُورَةِ ٱلْمُحِيطَةِ. | ٦ 6 |
իրենք ալ՝ գիտակցելով՝ փախան Լիկայոնիայի քաղաքները, Լիւստրա ու Դերբէ եւ շրջակայքը,
وَكَانَا هُنَاكَ يُبَشِّرَانِ. | ٧ 7 |
ու հոն կ՚աւետարանէին:
وَكَانَ يَجْلِسُ فِي لِسْتْرَةَ رَجُلٌ عَاجِزُ ٱلرِّجْلَيْنِ مُقْعَدٌ مِنْ بَطْنِ أُمِّهِ، وَلَمْ يَمْشِ قَطُّ. | ٨ 8 |
Մարդ մը նստած էր Լիւստրայի մէջ՝ անզօր ոտքերով, իր մօր որովայնէն կաղ ծնած, որ բնաւ քալած չէր:
هَذَا كَانَ يَسْمَعُ بُولُسَ يَتَكَلَّمُ، فَشَخَصَ إِلَيْهِ، وَإِذْ رَأَى أَنَّ لَهُ إِيمَانًا لِيُشْفَى، | ٩ 9 |
Ասիկա մտիկ կ՚ընէր Պօղոսի խօսքերը, որ ակնապիշ նայելով անոր ու նշմարելով թէ բուժուելու հաւատք ունի՝
قَالَ بِصَوْتٍ عَظِيمٍ: «قُمْ عَلَى رِجْلَيْكَ مُنْتَصِبًا!». فَوَثَبَ وَصَارَ يَمْشِي. | ١٠ 10 |
բարձրաձայն ըսաւ. «Ուղի՛ղ կանգնէ ոտքերուդ վրայ»: Ան ալ ցատկեց եւ քալեց:
فَٱلْجُمُوعُ لَمَّا رَأَوْا مَا فَعَلَ بُولُسُ، رَفَعُوا صَوْتَهُمْ بِلُغَةِ لِيكَأُونِيَّةَ قَائِلِينَ: «إِنَّ ٱلْآلِهَةَ تَشَبَّهُوا بِٱلنَّاسِ وَنَزَلُوا إِلَيْنَا». | ١١ 11 |
Երբ բազմութիւնը տեսաւ Պօղոսի ըրածը, բարձրացնելով իրենց ձայնը՝ ըսին լիկայոներէն. «Աստուածները իջած են մեզի՝ մարդոց նմանութեամբ»:
فَكَانُوا يَدْعُونَ بَرْنَابَا «زَفْسَ» وَبُولُسَ «هَرْمَسَ» إِذْ كَانَ هُوَ ٱلْمُتَقَدِّمَ فِي ٱلْكَلَامِ. | ١٢ 12 |
Բառնաբասը կը կոչէին Դիոս, ու Պօղոսը՝ Հերմէս, քանի որ ան էր գլխաւոր խօսողը:
فَأَتَى كَاهِنُ زَفْسَ، ٱلَّذِي كَانَ قُدَّامَ ٱلْمَدِينَةِ، بِثِيرَانٍ وَأَكَالِيلَ عِنْدَ ٱلْأَبْوَابِ مَعَ ٱلْجُمُوعِ، وَكَانَ يُرِيدُ أَنْ يَذْبَحَ. | ١٣ 13 |
Իսկ Դիոսի քուրմը՝ որ քաղաքին առջեւ էր, ցուլեր եւ ծաղկեպսակներ բերելով դռներուն քով՝ կ՚ուզէր զոհ մատուցանել բազմութեան հետ:
فَلَمَّا سَمِعَ ٱلرَّسُولَانِ، بَرْنَابَا وَبُولُسُ، مَزَّقَا ثِيَابَهُمَا، وَٱنْدَفَعَا إِلَى ٱلْجَمْعِ صَارِخَيْنِ | ١٤ 14 |
Բայց երբ առաքեալները՝ Բառնաբաս ու Պօղոս՝ լսեցին, պատռեցին իրենց հանդերձները եւ դուրս ցատկեցին բազմութեան մէջ՝ աղաղակելով.
وَقَائِلِينِ: «أَيُّهَا ٱلرِّجَالُ، لِمَاذَا تَفْعَلُونَ هَذَا؟ نَحْنُ أَيْضًا بَشَرٌ تَحْتَ آلَامٍ مِثْلُكُمْ، نُبَشِّرُكُمْ أَنْ تَرْجِعُوا مِنْ هَذِهِ ٱلْأَبَاطِيلِ إِلَى ٱلْإِلَهِ ٱلْحَيِّ ٱلَّذِي خَلَقَ ٱلسَّمَاءَ وَٱلْأَرْضَ وَٱلْبَحْرَ وَكُلَّ مَا فِيهَا، | ١٥ 15 |
«Մարդի՛կ, ինչո՞ւ այդ բաները կ՚ընէք: Մե՛նք ալ մարդիկ ենք՝ կիրքերու ենթակայ ձեզի նման, ու կ՚աւետարանենք ձեզի՝ որպէսզի այդ ունայն բաներէն դառնաք ապրող Աստուծոյ, որ ստեղծեց երկինքը, երկիրը, ծովն ու բոլոր անոնց մէջ եղածները:
ٱلَّذِي فِي ٱلْأَجْيَالِ ٱلْمَاضِيَةِ تَرَكَ جَمِيعَ ٱلْأُمَمِ يَسْلُكُونَ فِي طُرُقِهِمْ | ١٦ 16 |
Անցեալ սերունդներուն մէջ ան թոյլատրեց բոլոր ազգերուն՝ որ երթան իրենց ճամբաներէն:
مَعَ أَنَّهُ لَمْ يَتْرُكْ نَفْسَهُ بِلَا شَاهِدٍ، وَهُوَ يَفْعَلُ خَيْرًا: يُعْطِينَا مِنَ ٱلسَّمَاءِ أَمْطَارًا وَأَزْمِنَةً مُثْمِرَةً، وَيَمْلَأُ قُلُوبَنَا طَعَامًا وَسُرُورًا». | ١٧ 17 |
Սակայն ինքզինք չթողուց առանց վկայութեան, բարիք ընելով, անձրեւ տալով մեզի երկինքէն, նաեւ պտղաբեր եղանակներ, ու մեր սիրտերը լեցնելով կերակուրներով եւ ուրախութեամբ»:
وَبِقَوْلِهِمَا هَذَا كَفَّا ٱلْجُمُوعَ بِٱلْجَهْدِ عَنْ أَنْ يَذْبَحُوا لَهُمَا. | ١٨ 18 |
Այս բաները ըսելով՝ հազիւ կրցան հանգստացնել բազմութիւնը, որ զոհ չմատուցանէ իրենց:
ثُمَّ أَتَى يَهُودٌ مِنْ أَنْطَاكِيَةَ وَإِيقُونِيَةَ وَأَقْنَعُوا ٱلْجُمُوعَ، فَرَجَمُوا بُولُسَ وَجَرُّوهُ خَارِجَ ٱلْمَدِينَةِ، ظَانِّينَ أَنَّهُ قَدْ مَاتَ. | ١٩ 19 |
Սակայն Հրեաներ հասան Անտիոքէն եւ Իկոնիոնէն, համոզեցին բազմութիւնը, քարկոծեցին Պօղոսը ու քաղաքէն դուրս քաշկռտեցին՝ կարծելով թէ մեռած է:
وَلَكِنْ إِذْ أَحَاطَ بِهِ ٱلتَّلَامِيذُ، قَامَ وَدَخَلَ ٱلْمَدِينَةَ، وَفِي ٱلْغَدِ خَرَجَ مَعَ بَرْنَابَا إِلَى دَرْبَةَ. | ٢٠ 20 |
Բայց երբ աշակերտները շրջապատեցին զինք՝ կանգնեցաւ, մտաւ քաղաքը, ու հետեւեալ օրը մեկնեցաւ Դերբէ՝ Բառնաբասի հետ:
فَبَشَّرَا فِي تِلْكَ ٱلْمَدِينَةِ وَتَلْمَذَا كَثِيرِينَ. ثُمَّ رَجَعَا إِلَى لِسْتِرَةَ وَإِيقُونِيَةَ وَأَنْطَاكِيَةَ، | ٢١ 21 |
Այդ քաղաքին մէջ աւետարանելէ ու շատերը աշակերտելէ ետք՝ անոնք վերադարձան Լիւստրա, Իկոնիոն եւ Անտիոք,
يُشَدِّدَانِ أَنْفُسَ ٱلتَّلَامِيذِ وَيَعِظَانِهِمْ أَنْ يَثْبُتُوا فِي ٱلْإِيمَانِ، وَأَنَّهُ بِضِيقَاتٍ كَثِيرَةٍ يَنْبَغِي أَنْ نَدْخُلَ مَلَكُوتَ ٱللهِ. | ٢٢ 22 |
ամրացնելով աշակերտներուն անձերը եւ յորդորելով՝ որ յարատեւեն հաւատքին մէջ, ըսելով. «Շատ տառապանքով պէտք է մտնենք Աստուծոյ թագաւորութիւնը»:
وَٱنْتَخَبَا لَهُمْ قُسُوسًا فِي كُلِّ كَنِيسَةٍ، ثُمَّ صَلَّيَا بِأَصْوَامٍ وَٱسْتَوْدَعَاهُمْ لِلرَّبِّ ٱلَّذِي كَانُوا قَدْ آمَنُوا بِهِ. | ٢٣ 23 |
Երբ երէցներ ձեռնադրեցին անոնց՝ ամէն եկեղեցիի մէջ, ծոմապահութեամբ աղօթելով յանձնեցին զանոնք Տէրոջ՝ որուն հաւատացած էին:
وَلَمَّا ٱجْتَازَا فِي بِيسِيدِيَّةَ أَتَيَا إِلَى بَمْفِيلِيَّةَ. | ٢٤ 24 |
Եւ անցնելով Պիսիդիայի մէջէն՝ գացին Պամփիւլիա:
وَتَكَلَّمَا بِٱلْكَلِمَةِ فِي بَرْجَةَ، ثُمَّ نَزَلَا إِلَى أَتَّالِيَةَ. | ٢٥ 25 |
Պերգէի մէջ ալ Տէրոջ խօսքը քարոզելէ ետք՝ իջան Ատալիա,
وَمِنْ هُنَاكَ سَافَرَا فِي ٱلْبَحْرِ إِلَى أَنْطَاكِيَةَ، حَيْثُ كَانَا قَدْ أُسْلِمَا إِلَى نِعْمَةِ ٱللهِ لِلْعَمَلِ ٱلَّذِي أَكْمَلَاهُ. | ٢٦ 26 |
անկէ ալ նաւարկեցին դէպի Անտիոք, ուրկէ Աստուծոյ շնորհքին յանձնարարուած էին այն գործին համար՝ որ կատարեցին:
وَلَمَّا حَضَرَا وَجَمَعَا ٱلْكَنِيسَةَ، أَخْبَرَا بِكُلِّ مَا صَنَعَ ٱللهُ مَعَهُمَا، وَأَنَّهُ فَتَحَ لِلْأُمَمِ بَابَ ٱلْإِيمَانِ. | ٢٧ 27 |
Երբ եկան, հաւաքելով եկեղեցին՝ պատմեցին ինչ որ Աստուած ըրեր էր իրենց հետ, եւ թէ հաւատքի դուռը բացեր էր հեթանոսներուն:
وَأَقَامَا هُنَاكَ زَمَانًا لَيْسَ بِقَلِيلٍ مَعَ ٱلتَّلَامِيذِ. | ٢٨ 28 |
Ու հոն երկար ժամանակ կեցան աշակերտներուն հետ: