< ٢ تيموثاوس 4 >

أَنَا أُنَاشِدُكَ إِذًا أَمَامَ ٱللهِ وَٱلرَّبِّ يَسُوعَ ٱلْمَسِيحِ، ٱلْعَتِيدِ أَنْ يَدِينَ ٱلْأَحْيَاءَ وَٱلْأَمْوَاتَ، عِنْدَ ظُهُورِهِ وَمَلَكُوتِهِ: ١ 1
Ուրեմն կը վկայեմ Աստուծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի առջեւ, որ պիտի դատէ ողջերն ու մեռելները իր երեւումին եւ թագաւորութեան ատենը.
ٱكْرِزْ بِٱلْكَلِمَةِ. ٱعْكُفْ عَلَى ذَلِكَ فِي وَقْتٍ مُنَاسِبٍ وَغَيْرِ مُنَاسِبٍ. وَبِّخِ، ٱنْتَهِرْ، عِظْ بِكُلِّ أَنَاةٍ وَتَعْلِيمٍ. ٢ 2
քարոզէ՛ խօսքը, պնդէ՛ ժամանակին թէ անժամանակ, կշտամբէ՛, յանդիմանէ՛, յորդորէ՛ ամբողջ համբերատարութեամբ եւ ուսուցումով:
لِأَنَّهُ سَيَكُونُ وَقْتٌ لَا يَحْتَمِلُونَ فِيهِ ٱلتَّعْلِيمَ ٱلصَّحِيحَ، بَلْ حَسَبَ شَهَوَاتِهِمُ ٱلْخَاصَّةِ يَجْمَعُونَ لَهُمْ مُعَلِّمِينَ مُسْتَحِكَّةً مَسَامِعُهُمْ، ٣ 3
Որովհետեւ պիտի գայ ատենը՝ երբ պիտի չհանդուրժեն ողջամիտ վարդապետութեան. հապա՝ իրենց ականջներուն մարմաջով ու ցանկութիւններուն համաձայն վարդապետներ պիտի կուտակեն իրենց համար.
فَيَصْرِفُونَ مَسَامِعَهُمْ عَنِ ٱلْحَقِّ، وَيَنْحَرِفُونَ إِلَى ٱلْخُرَافَاتِ. ٤ 4
իրենց ականջները պիտի դարձնեն ճշմարտութենէն, եւ պիտի խոտորին՝ հետեւելով առասպելներու:
وَأَمَّا أَنْتَ فَٱصْحُ فِي كُلِّ شَيْءٍ. ٱحْتَمِلِ ٱلْمَشَقَّاتِ. ٱعْمَلْ عَمَلَ ٱلْمُبَشِّرِ. تَمِّمْ خِدْمَتَكَ. ٥ 5
Բայց դուն արթո՛ւն եղիր ամէն բանի մէջ, տոկա՛ չարչարանքներու, աւետարանիչի գո՛րծ ըրէ, լմա՛ն կատարէ քու սպասարկութիւնդ.
فَإِنِّي أَنَا ٱلْآنَ أُسْكَبُ سَكِيبًا، وَوَقْتُ ٱنْحِلَالِي قَدْ حَضَرَ. ٦ 6
որովհետեւ ես արդէն ընծայուած եմ զոհ ըլլալու, եւ իմ մեկնումիս ատենը հասած է:
قَدْ جَاهَدْتُ ٱلْجِهَادَ ٱلْحَسَنَ، أَكْمَلْتُ ٱلسَّعْيَ، حَفِظْتُ ٱلْإِيمَانَ، ٧ 7
Պայքարեցայ բարի պայքարը, աւարտեցի ընթացքը, պահեցի հաւատքը:
وَأَخِيرًا قَدْ وُضِعَ لِي إِكْلِيلُ ٱلْبِرِّ، ٱلَّذِي يَهَبُهُ لِي فِي ذَلِكَ ٱلْيَوْمِ، ٱلرَّبُّ ٱلدَّيَّانُ ٱلْعَادِلُ، وَلَيْسَ لِي فَقَطْ، بَلْ لِجَمِيعِ ٱلَّذِينَ يُحِبُّونَ ظُهُورَهُ أَيْضًا. ٨ 8
Ասկէ ետք վերապահուած է ինծի արդարութեան պսակը, որ Տէրը՝ արդար Դատաւորը՝ պիտի տայ ինծի այն օրը. եւ ո՛չ միայն ինծի, այլ նաեւ բոլոր անոնց՝ որ կը սիրեն անոր երեւումը:
بَادِرْ أَنْ تَجِيءَ إِلَيَّ سَرِيعًا، ٩ 9
Ջանա՛ շուտով գալ ինծի.
لِأَنَّ دِيمَاسَ قَدْ تَرَكَنِي إِذْ أَحَبَّ ٱلْعَالَمَ ٱلْحَاضِرَ وَذَهَبَ إِلَى تَسَالُونِيكِي، وَكِرِيسْكِيسَ إِلَى غَلَاطِيَّةَ، وَتِيطُسَ إِلَى دَلْمَاطِيَّةَ. (aiōn g165) ١٠ 10
որովհետեւ Դեմաս լքեց զիս՝ սիրելով այս ներկայ աշխարհը, ու մեկնեցաւ Թեսաղոնիկէ: Կրէսկէս գնաց Գաղատիա, Տիտոս՝ Դաղմատիա. (aiōn g165)
لُوقَا وَحْدَهُ مَعِي. خُذْ مَرْقُسَ وَأَحْضِرْهُ مَعَكَ لِأَنَّهُ نَافِعٌ لِي لِلْخِدْمَةِ. ١١ 11
միայն Ղուկաս ինծի հետ է: Ա՛ռ Մարկոսը եւ բե՛ր քեզի հետ, որովհետեւ պիտանի է ինծի՝ սպասարկութեան համար:
أَمَّا تِيخِيكُسُ فَقَدْ أَرْسَلْتُهُ إِلَى أَفَسُسَ. ١٢ 12
Տիւքիկոսը ղրկեցի Եփեսոս:
اَلرِّدَاءَ ٱلَّذِي تَرَكْتُهُ فِي تَرُواسَ عِنْدَ كَارْبُسَ، أَحْضِرْهُ مَتَى جِئْتَ، وَٱلْكُتُبَ أَيْضًا وَلَا سِيَّمَا ٱلرُّقُوقَ. ١٣ 13
Այն վերարկուն, որ ձգեցի Տրովադա՝ Կարպոսի քով, բե՛ր՝ երբ գաս, նաեւ գիրքերը, մա՛նաւանդ մագաղաթները:
إِسْكَنْدَرُ ٱلنَّحَّاسُ أَظْهَرَ لِي شُرُورًا كَثِيرَةً. لِيُجَازِهِ ٱلرَّبُّ حَسَبَ أَعْمَالِهِ. ١٤ 14
Դարբին Աղեքսանդրոսը շատ չարիք ըրաւ ինծի. Տէ՛րը անոր հատուցանէ իր արարքներուն համեմատ:
فَٱحْتَفِظْ مِنْهُ أَنْتَ أَيْضًا، لِأَنَّهُ قَاوَمَ أَقْوَالَنَا جِدًّا. ١٥ 15
Դո՛ւն ալ զգուշացիր անկէ, որովհետեւ մեծապէս ընդդիմացաւ մեր խօսքերուն:
فِي ٱحْتِجَاجِي ٱلْأَوَّلِ لَمْ يَحْضُرْ أَحَدٌ مَعِي، بَلِ ٱلْجَمِيعُ تَرَكُونِي. لَا يُحْسَبْ عَلَيْهِمْ. ١٦ 16
Առաջին անգամ, երբ դատարանին առջեւ կը ջատագովէի զիս, ո՛չ մէկը եկաւ հետս, հապա բոլո՛րն ալ լքեցին զիս. ատիկա յանցանք թող չվերագրուի իրենց:
وَلَكِنَّ ٱلرَّبَّ وَقَفَ مَعِي وَقَوَّانِي، لِكَيْ تُتَمَّ بِي ٱلْكِرَازَةُ، وَيَسْمَعَ جَمِيعُ ٱلْأُمَمِ، فَأُنْقِذْتُ مِنْ فَمِ ٱلْأَسَدِ. ١٧ 17
Սակայն Տէ՛րը կայնեցաւ քովս ու զօրացուց զիս, որպէսզի քարոզութիւնը լման ըլլայ իմ միջոցովս եւ բոլոր հեթանոսները լսեն, ու ես ազատեցայ առիւծին երախէն:
وَسَيُنْقِذُنِي ٱلرَّبُّ مِنْ كُلِّ عَمَلٍ رَدِيءٍ وَيُخَلِّصُنِي لِمَلَكُوتِهِ ٱلسَّمَاوِيِّ. ٱلَّذِي لَهُ ٱلْمَجْدُ إِلَى دَهْرِ ٱلدُّهُورِ. آمِينَ. (aiōn g165) ١٨ 18
Տէրը պիտի ազատէ զիս ամէն չար գործէ, եւ պիտի փրկէ՝ իր երկնային թագաւորութեան հասցնելով: Իրեն փա՜ռք դարէ դար՝՝: Ամէն: (aiōn g165)
سَلِّمْ عَلَى فِرِسْكَا وَأَكِيلَا وَبَيْتِ أُنِيسِيفُورُسَ. ١٩ 19
Բարեւէ՛ Պրիսկէն եւ Ակիւղասը, ու Ոնեսիփորոսի ընտանիքը:
أَرَاسْتُسُ بَقِيَ فِي كُورِنْثُوسَ. وَأَمَّا تُرُوفِيمُسُ فَتَرَكْتُهُ فِي مِيلِيتُسَ مَرِيضًا. ٢٠ 20
Երաստոս մնաց Կորնթոս, իսկ Տրոփիմոսը ձգեցի Միլետոս՝ հիւանդացած:
بَادِرْ أَنْ تَجِيءَ قَبْلَ ٱلشِّتَاءِ. يُسَلِّمُ عَلَيْكَ أَفْبُولُسُ وَبُودِيسُ وَلِينُسُ وَكَلَافِدِيَّةُ وَٱلْإِخْوَةُ جَمِيعًا. ٢١ 21
Ջանա՛ ձմեռէն առաջ գալ: Եւբուղոս, Պուդէս, Լինոս, Կղօդիա ու բոլոր եղբայրները կը բարեւեն քեզ:
اَلرَّبُّ يَسُوعُ ٱلْمَسِيحُ مَعَ رُوحِكَ. اَلنِّعْمَةُ مَعَكُمْ. آمِينَ. ٢٢ 22
Տէր Յիսուս Քրիստոս քու հոգիիդ հետ: Շնորհքը ձեզի հետ: Ամէն:

< ٢ تيموثاوس 4 >