< ١ بطرس 5 >
أَطْلُبُ إِلَى ٱلشُّيُوخِ ٱلَّذِينَ بَيْنَكُمْ، أَنَا ٱلشَّيْخَ رَفِيقَهُمْ، وَٱلشَّاهِدَ لِآلَامِ ٱلْمَسِيحِ، وَشَرِيكَ ٱلْمَجْدِ ٱلْعَتِيدِ أَنْ يُعْلَنَ، | ١ 1 |
Կը յորդորեմ ձեր մէջ եղող երէցները, ե՛ս ալ ըլլալով երէց իրենց պէս, Քրիստոսի չարչարանքներուն վկայ, նաեւ հաղորդակից այն փառքին՝ որ պիտի յայտնուի.-
ٱرْعَوْا رَعِيَّةَ ٱللهِ ٱلَّتِي بَيْنَكُمْ نُظَّارًا، لَا عَنِ ٱضْطِرَارٍ بَلْ بِٱلِٱخْتِيَارِ، وَلَا لِرِبْحٍ قَبِيحٍ بَلْ بِنَشَاطٍ، | ٢ 2 |
հովուեցէ՛ք Աստուծոյ հօտը՝ որ ձեր մէջ է, տեսուչ ըլլալով՝ ո՛չ թէ հարկադրաբար, հապա՝ կամովին. ո՛չ թէ ամօթալի շահախնդրութեամբ, հապա՝ յօժարութեամբ.
وَلَا كَمَنْ يَسُودُ عَلَى ٱلْأَنْصِبَةِ، بَلْ صَائِرِينَ أَمْثِلَةً لِلرَّعِيَّةِ. | ٣ 3 |
ո՛չ ալ տիրապետելով թեմին վրայ, հապա՝ տիպար ըլլալով հօտին.
وَمَتَى ظَهَرَ رَئِيسُ ٱلرُّعَاةِ تَنَالُونَ إِكْلِيلَ ٱلْمَجْدِ ٱلَّذِي لَا يَبْلَى. | ٤ 4 |
ու երբ Հովուապետը երեւնայ, պիտի ստանաք փառքի անթառամ պսակը:
كَذَلِكَ أَيُّهَا ٱلْأَحْدَاثُ، ٱخْضَعُوا لِلشُّيُوخِ، وَكُونُوا جَمِيعًا خَاضِعِينَ بَعْضُكُمْ لِبَعْضٍ، وَتَسَرْبَلُوا بِٱلتَّوَاضُعِ، لِأَنَّ: «ٱللهَ يُقَاوِمُ ٱلْمُسْتَكْبِرِينَ، وَأَمَّا ٱلْمُتَوَاضِعُونَ فَيُعْطِيهِمْ نِعْمَةً». | ٥ 5 |
Նմանապէս դո՛ւք, դեռատինե՛ր, հպատակեցէ՛ք տարեցներուն: Բոլորդ իրարու հպատակելով՝ խոնարհութի՛ւն հագէք. որովհետեւ «Աստուած կ՚ընդդիմանայ ամբարտաւաններուն, բայց շնորհք կու տայ խոնարհներուն»:
فَتَوَاضَعُوا تَحْتَ يَدِ ٱللهِ ٱلْقَوِيَّةِ لِكَيْ يَرْفَعَكُمْ فِي حِينِهِ، | ٦ 6 |
Ուրեմն խոնարհեցէ՛ք Աստուծոյ հզօր ձեռքին տակ, որպէսզի ժամանակին բարձրացնէ ձեզ:
مُلْقِينَ كُلَّ هَمِّكُمْ عَلَيْهِ، لِأَنَّهُ هُوَ يَعْتَنِي بِكُمْ. | ٧ 7 |
Ձեր ամէն հոգը ձգեցէ՛ք անոր վրայ, որովհետեւ ան կը հոգայ ձեզ:
اُصْحُوا وَٱسْهَرُوا. لِأَنَّ إِبْلِيسَ خَصْمَكُمْ كَأَسَدٍ زَائِرٍ، يَجُولُ مُلْتَمِسًا مَنْ يَبْتَلِعُهُ هُوَ. | ٨ 8 |
Զգա՛ստ եղէք, արթո՛ւն կեցէք. որովհետեւ ձեր ոսոխը՝ Չարախօսը՝ կը շրջի մռնչող առիւծի պէս, փնտռելով թէ ո՛վ կլլէ:
فَقَاوِمُوهُ، رَاسِخِينَ فِي ٱلْإِيمَانِ، عَالِمِينَ أَنَّ نَفْسَ هَذِهِ ٱلْآلَامِ تُجْرَى عَلَى إِخْوَتِكُمُ ٱلَّذِينَ فِي ٱلْعَالَمِ. | ٩ 9 |
Դիմադրեցէ՛ք անոր՝ ամուր հաւատքով, գիտնալով թէ ձեր եղբայրնե՛րն ալ աշխարհի մէջ կը կրեն նոյն չարչարանքները:
وَإِلَهُ كُلِّ نِعْمَةٍ ٱلَّذِي دَعَانَا إِلَى مَجْدِهِ ٱلْأَبَدِيِّ فِي ٱلْمَسِيحِ يَسُوعَ، بَعْدَمَا تَأَلَّمْتُمْ يَسِيرًا، هُوَ يُكَمِّلُكُمْ، وَيُثَبِّتُكُمْ، وَيُقَوِّيكُمْ، وَيُمَكِّنُكُمْ. (aiōnios ) | ١٠ 10 |
Եւ ամէն շնորհքի Աստուածը, որ իր յաւիտենական փառքին կանչեց մեզ Քրիստոս Յիսուսի միջոցով, ձեզ կատարեալ պիտի ընէ, ամրացնէ, ուժովցնէ եւ անսասան հիմերու վրայ դնէ, երբ չարչարուիք քիչ մը ատեն: (aiōnios )
لَهُ ٱلْمَجْدُ وَٱلسُّلْطَانُ إِلَى أَبَدِ ٱلْآبِدِينَ. آمِينَ. (aiōn ) | ١١ 11 |
Իրե՛ն են փառքը եւ զօրութիւնը դարէ դար՝՝: Ամէն: (aiōn )
بِيَدِ سِلْوَانُسَ ٱلْأَخِ ٱلْأَمِينِ-كَمَا أَظُنُّ- كَتَبْتُ إِلَيْكُمْ بِكَلِمَاتٍ قَلِيلَةٍ وَاعِظًا وَشَاهِدًا، أَنَّ هَذِهِ هِيَ نِعْمَةُ ٱللهِ ٱلْحَقِيقِيَّةُ ٱلَّتِي فِيهَا تَقُومُونَ. | ١٢ 12 |
Սիղուանոսի միջոցով, որ՝ ինչպէս կը սեպեմ՝ հաւատարիմ եղբայր մըն է, գրեցի ձեզի համառօտաբար, յորդորելով ու վկայելով թէ ա՛յս է Աստուծոյ ճշմարիտ շնորհքը, որուն մէջ հաստատ կեցած էք:
تُسَلِّمُ عَلَيْكُمُ ٱلَّتِي فِي بَابِلَ ٱلْمُخْتَارَةُ مَعَكُمْ، وَمَرْقُسُ ٱبْنِي. | ١٣ 13 |
Կը բարեւէ ձեզ Բաբելոնի մէջ եղած եկեղեցին, որ ընտրուած է ձեզի հետ, նաեւ Մարկոս՝ իմ որդիս:
سَلِّمُوا بَعْضُكُمْ عَلَى بَعْضٍ بِقُبْلَةِ ٱلْمَحَبَّةِ. سَلَامٌ لَكُمْ جَمِيعِكُمُ ٱلَّذِينَ فِي ٱلْمَسِيحِ يَسُوعَ. آمِينَ. | ١٤ 14 |
Բարեւեցէ՛ք զիրար սիրոյ համբոյրով: Խաղաղութի՜ւն ձեր բոլորին՝ որ Քրիստոս Յիսուսի մէջ էք: Ամէն: