< ١ يوحنَّا 3 >
اُنْظُرُوا أَيَّةَ مَحَبَّةٍ أَعْطَانَا ٱلْآبُ حَتَّى نُدْعَى أَوْلَادَ ٱللهِ! مِنْ أَجْلِ هَذَا لَا يَعْرِفُنَا ٱلْعَالَمُ، لِأَنَّهُ لَا يَعْرِفُهُ. | ١ 1 |
Տեսէ՛ք թէ Հայրը ինչպիսի՜ սէր շնորհեց մեզի, որպէսզի մենք Աստուծոյ զաւակներ կոչուինք. ուստի աշխարհը չի ճանչնար մեզ, որովհետեւ չճանչցաւ զինք:
أَيُّهَا ٱلْأَحِبَّاءُ، ٱلْآنَ نَحْنُ أَوْلَادُ ٱللهِ، وَلَمْ يُظْهَرْ بَعْدُ مَاذَا سَنَكُونُ. وَلَكِنْ نَعْلَمُ أَنَّهُ إِذَا أُظْهِرَ نَكُونُ مِثْلَهُ، لِأَنَّنَا سَنَرَاهُ كَمَا هُوَ. | ٢ 2 |
Սիրելինե՛ր, հիմա մենք Աստուծոյ զաւակներն ենք, եւ տակաւին բացայայտ չէ թէ ի՛նչ պիտի ըլլանք. բայց գիտենք թէ երբ ինք երեւնայ՝ իրեն պէս պիտի ըլլանք, որովհետեւ պիտի տեսնենք զինք՝ ինչպէս որ է:
وَكُلُّ مَنْ عِنْدَهُ هَذَا ٱلرَّجَاءُ بِهِ، يُطَهِّرُ نَفْسَهُ كَمَا هُوَ طَاهِرٌ. | ٣ 3 |
Ո՛վ որ այս յոյսը ունի անոր վրայ, կը մաքրագործէ ինքզինք՝ ինչպէս ան մաքուր է:
كُلُّ مَنْ يَفْعَلُ ٱلْخَطِيَّةَ يَفْعَلُ ٱلتَّعَدِّيَ أَيْضًا. وَٱلْخَطِيَّةُ هِيَ ٱلتَّعَدِّي. | ٤ 4 |
Ո՛վ որ մեղք կը գործէ՝ կը գործէ նաեւ անօրէնութիւն, եւ բո՛ւն մեղքը՝ անօրէնութիւնն է:
وَتَعْلَمُونَ أَنَّ ذَاكَ أُظْهِرَ لِكَيْ يَرْفَعَ خَطَايَانَا، وَلَيْسَ فِيهِ خَطِيَّةٌ. | ٥ 5 |
Եւ գիտէք թէ ան յայտնուեցաւ՝ որպէսզի քաւէ մեր մեղքերը. բայց անոր մէջ մեղք չկայ:
كُلُّ مَنْ يَثْبُتُ فِيهِ لَا يُخْطِئُ. كُلُّ مَنْ يُخْطِئُ لَمْ يُبْصِرْهُ وَلَا عَرَفَهُ. | ٦ 6 |
Ո՛վ որ կը բնակի անոր մէջ՝ չի մեղանչեր. ո՛վ որ մեղանչէ, տեսած չէ զայն ու ճանչցած չէ զայն:
أَيُّهَا ٱلْأَوْلَادُ، لَا يُضِلَّكُمْ أَحَدٌ: مَنْ يَفْعَلُ ٱلْبِرَّ فَهُوَ بَارٌّ، كَمَا أَنَّ ذَاكَ بَارٌّ. | ٧ 7 |
Որդեակնե՛ր, ո՛չ մէկը թող մոլորեցնէ ձեզ. ո՛վ որ արդարութիւն կը գործէ՝ արդար է, ինչպէս ան արդար է:
مَنْ يَفْعَلُ ٱلْخَطِيَّةَ فَهُوَ مِنْ إِبْلِيسَ، لِأَنَّ إِبْلِيسَ مِنَ ٱلْبَدْءِ يُخْطِئُ. لِأَجْلِ هَذَا أُظْهِرَ ٱبْنُ ٱللهِ لِكَيْ يَنْقُضَ أَعْمَالَ إِبْلِيسَ. | ٨ 8 |
Ո՛վ որ մեղք կը գործէ՝ Չարախօսէն է, որովհետեւ Չարախօսը կը մեղանչէ սկիզբէն ի վեր. Աստուծոյ Որդին յայտնուեցաւ՝ որպէսզի քանդէ Չարախօսին գործերը:
كُلُّ مَنْ هُوَ مَوْلُودٌ مِنَ ٱللهِ لَا يَفْعَلُ خَطِيَّةً، لِأَنَّ زَرْعَهُ يَثْبُتُ فِيهِ، وَلَا يَسْتَطِيعُ أَنْ يُخْطِئَ لِأَنَّهُ مَوْلُودٌ مِنَ ٱللهِ. | ٩ 9 |
Ո՛վ որ Աստուծմէ ծնած է՝ մեղք չի գործեր, որովհետեւ անոր սերմը կը մնայ իր մէջ. ու չի կրնար մեղանչել, քանի որ Աստուծմէ ծնած է:
بِهَذَا أَوْلَادُ ٱللهِ ظَاهِرُونَ وَأَوْلَادُ إِبْلِيسَ: كُلُّ مَنْ لَا يَفْعَلُ ٱلْبِرَّ فَلَيْسَ مِنَ ٱللهِ، وَكَذَا مَنْ لَا يُحِبُّ أَخَاهُ. | ١٠ 10 |
Ասո՛վ բացայայտ կ՚ըլլան Աստուծոյ զաւակներն ու Չարախօսին զաւակները: Ո՛վ որ արդարութիւն չի գործեր՝ Աստուծմէ չէ, ո՛չ ալ ա՛ն՝ որ չի սիրեր իր եղբայրը:
لِأَنَّ هَذَا هُوَ ٱلْخَبَرُ ٱلَّذِي سَمِعْتُمُوهُ مِنَ ٱلْبَدْءِ: أَنْ يُحِبَّ بَعْضُنَا بَعْضًا. | ١١ 11 |
Արդարեւ սա՛ է այն պատգամը՝ որ դուք լսեցիք սկիզբէն, որ սիրենք զիրար:
لَيْسَ كَمَا كَانَ قَايِينُ مِنَ ٱلشِّرِّيرِ وَذَبَحَ أَخَاهُ. وَلِمَاذَا ذَبَحَهُ؟ لِأَنَّ أَعْمَالَهُ كَانَتْ شِرِّيرَةً، وَأَعْمَالَ أَخِيهِ بَارَّةٌ. | ١٢ 12 |
Չըլլա՛նք Կայէնի պէս, որ Չարէն էր ու մորթեց իր եղբայրը: Եւ ինչո՞ւ մորթեց զայն. քանի որ իր գործերը չար էին, իսկ իր եղբօր գործերը՝ արդար:
لَا تَتَعَجَّبُوا يَا إِخْوَتِي إِنْ كَانَ ٱلْعَالَمُ يُبْغِضُكُمْ. | ١٣ 13 |
Մի՛ զարմանաք, եղբայրնե՛րս, եթէ աշխարհը ատէ ձեզ:
نَحْنُ نَعْلَمُ أَنَّنَا قَدِ ٱنْتَقَلْنَا مِنَ ٱلْمَوْتِ إِلَى ٱلْحَيَاةِ، لِأَنَّنَا نُحِبُّ ٱلْإِخْوَةَ. مَنْ لَا يُحِبَّ أَخَاهُ يَبْقَ فِي ٱلْمَوْتِ. | ١٤ 14 |
Մենք գիտենք թէ անցանք մահէն կեանքի, որովհետեւ կը սիրենք եղբայրները. ա՛ն որ չի սիրեր եղբայրը՝ կը բնակի մահուան մէջ:
كُلُّ مَنْ يُبْغِضُ أَخَاهُ فَهُوَ قَاتِلُ نَفْسٍ، وَأَنْتُمْ تَعْلَمُونَ أَنَّ كُلَّ قَاتِلِ نَفْسٍ لَيْسَ لَهُ حَيَاةٌ أَبَدِيَّةٌ ثَابِتَةٌ فِيهِ. (aiōnios ) | ١٥ 15 |
Ո՛վ որ կ՚ատէ իր եղբայրը՝ մարդասպան է, եւ գիտէք թէ ո՛չ մէկ մարդասպանի մէջ կը բնակի յաւիտենական կեանքը: (aiōnios )
بِهَذَا قَدْ عَرَفْنَا ٱلْمَحَبَّةَ: أَنَّ ذَاكَ وَضَعَ نَفْسَهُ لِأَجْلِنَا، فَنَحْنُ يَنْبَغِي لَنَا أَنْ نَضَعَ نُفُوسَنَا لِأَجْلِ ٱلْإِخْوَةِ. | ١٦ 16 |
Մենք գիտցանք Քրիստոսի սէրը, քանի որ ան ընծայեց իր անձը մեզի համար. մե՛նք ալ պարտաւոր ենք ընծայել մեր անձը մեր եղբայրներուն համար:
وَأَمَّا مَنْ كَانَ لَهُ مَعِيشَةُ ٱلْعَالَمِ، وَنَظَرَ أَخَاهُ مُحْتَاجًا، وَأَغْلَقَ أَحْشَاءَهُ عَنْهُ، فَكَيْفَ تَثْبُتُ مَحَبَّةُ ٱللهِ فِيهِ؟ | ١٧ 17 |
Բայց եթէ մէկը՝ որ ունի այս աշխարհի ապրուստը, տեսնելով իր կարօտեալ եղբայրը՝ իր գութը գոցէ անկէ, ի՞նչպէս անոր մէջ Աստուծոյ սէրը բնակած կ՚ըլլայ:
يَا أَوْلَادِي، لَا نُحِبَّ بِٱلْكَلَامِ وَلَا بِٱللِّسَانِ، بَلْ بِٱلْعَمَلِ وَٱلْحَقِّ! | ١٨ 18 |
Որդեակնե՛րս, սիրե՛նք ո՛չ թէ խօսքով ու լեզուով, հապա՝ գործով եւ ճշմարտութեամբ:
وَبِهَذَا نَعْرِفُ أَنَّنَا مِنَ ٱلْحَقِّ وَنُسَكِّنُ قُلُوبَنَا قُدَّامَهُ. | ١٩ 19 |
Ասո՛վ կը գիտնանք թէ ճշմարտութենէն ենք, ու մեր սիրտերը կը վստահին անոր առջեւ երեւնալու.
لِأَنَّهُ إِنْ لَامَتْنَا قُلُوبُنَا فَٱللهُ أَعْظَمُ مِنْ قُلُوبِنَا، وَيَعْلَمُ كُلَّ شَيْءٍ. | ٢٠ 20 |
որովհետեւ եթէ մեր սիրտը պարսաւէ մեզ, Աստուած աւելի մեծ է քան մեր սիրտը եւ գիտէ ամէն բան:
أَيُّهَا ٱلْأَحِبَّاءُ، إِنْ لَمْ تَلُمْنَا قُلُوبُنَا، فَلَنَا ثِقَةٌ مِنْ نَحْوِ ٱللهِ. | ٢١ 21 |
Սիրելինե՛ր, եթէ մեր սիրտը չպարսաւէ մեզ, այն ատեն համարձակութիւն կ՚ունենանք Աստուծոյ առջեւ,
وَمَهْمَا سَأَلْنَا نَنَالُ مِنْهُ، لِأَنَّنَا نَحْفَظُ وَصَايَاهُ، وَنَعْمَلُ ٱلْأَعْمَالَ ٱلْمَرْضِيَّةَ أَمَامَهُ. | ٢٢ 22 |
եւ ի՛նչ որ խնդրենք՝ կը ստանանք անկէ, որովհետեւ կը պահենք անոր պատուիրանները, ու կ՚ընենք անոր առջեւ հաճելի եղած բաները:
وَهَذِهِ هِيَ وَصِيَّتُهُ: أَنْ نُؤْمِنَ بِٱسْمِ ٱبْنِهِ يَسُوعَ ٱلْمَسِيحِ، وَنُحِبَّ بَعْضُنَا بَعْضًا كَمَا أَعْطَانَا وَصِيَّةً. | ٢٣ 23 |
Սա՛ է անոր պատուիրանը, որ հաւատանք իր Որդիին՝ Յիսուս Քրիստոսի անունին, ու սիրենք զիրար՝ ինչպէս պատուիրեց մեզի:
وَمَنْ يَحْفَظْ وَصَايَاهُ يَثْبُتْ فِيهِ وَهُوَ فِيهِ. وَبِهَذَا نَعْرِفُ أَنَّهُ يَثْبُتُ فِينَا: مِنَ ٱلرُّوحِ ٱلَّذِي أَعْطَانَا. | ٢٤ 24 |
Ո՛վ որ կը պահէ անոր պատուիրանները՝ կը բնակի անոր մէջ, ան ալ՝ իր մէջ. եւ ասո՛վ գիտենք թէ ան կը բնակի մեր մէջ, այսինքն այն Հոգիով՝ որ տուաւ մեզի: