< ١ كورنثوس 12 >
وَأَمَّا مِنْ جِهَةِ ٱلْمَوَاهِبِ ٱلرُّوحِيَّةِ أَيُّهَا ٱلْإِخْوَةُ، فَلَسْتُ أُرِيدُ أَنْ تَجْهَلُوا. | ١ 1 |
Հոգեւոր պարգեւներուն մասին չեմ ուզեր որ անգէտ ըլլաք, եղբայրնե՛ր:
أَنْتُمْ تَعْلَمُونَ أَنَّكُمْ كُنْتُمْ أُمَمًا مُنْقَادِينَ إِلَى ٱلْأَوْثَانِ ٱلْبُكْمِ، كَمَا كُنْتُمْ تُسَاقُونَ. | ٢ 2 |
Դուք գիտէք թէ երբ հեթանոս էիք, կը տարուէիք դէպի մունջ կուռքերը՝ ինչպէս որ կ՚առաջնորդուէիք:
لِذَلِكَ أُعَرِّفُكُمْ أَنْ لَيْسَ أَحَدٌ وَهُوَ يَتَكَلَّمُ بِرُوحِ ٱللهِ يَقُولُ: «يَسُوعُ أَنَاثِيمَا». وَلَيْسَ أَحَدٌ يَقْدِرُ أَنْ يَقُولَ: «يَسُوعُ رَبٌّ» إِلَّا بِٱلرُّوحِ ٱلْقُدُسِ. | ٣ 3 |
Ուստի սա՛ կը հասկցնեմ ձեզի, թէ Աստուծոյ Հոգիով խօսող ո՛չ մէկը կ՚ըսէ. «Նզովեա՛լ ըլլայ Յիսուս»: Եւ ո՛չ մէկը կրնայ ըսել. «Յիսուս Տէր է», բայց միայն՝ Սուրբ Հոգիով:
فَأَنْوَاعُ مَوَاهِبَ مَوْجُودَةٌ، وَلَكِنَّ ٱلرُّوحَ وَاحِدٌ. | ٤ 4 |
Ուրեմն շնորհները զանազան են՝ բայց նոյն Հոգին է,
وَأَنْوَاعُ خِدَمٍ مَوْجُودَةٌ، وَلَكِنَّ ٱلرَّبَّ وَاحِدٌ. | ٥ 5 |
սպասարկութիւնները զանազան են՝ բայց նոյն Տէրն է,
وَأَنْوَاعُ أَعْمَالٍ مَوْجُودَةٌ، وَلَكِنَّ ٱللهَ وَاحِدٌ، ٱلَّذِي يَعْمَلُ ٱلْكُلَّ فِي ٱلْكُلِّ. | ٦ 6 |
ներգործութիւնները զանազան են՝ բայց նոյն Աստուածն է որ կը ներգործէ ամէն ինչ՝ բոլորին մէջ:
وَلَكِنَّهُ لِكُلِّ وَاحِدٍ يُعْطَى إِظْهَارُ ٱلرُّوحِ لِلْمَنْفَعَةِ. | ٧ 7 |
Սակայն Հոգիին յայտնաբերումը իւրաքանչիւրին տրուած է՝ բոլորին օգուտին համար:
فَإِنَّهُ لِوَاحِدٍ يُعْطَى بِٱلرُّوحِ كَلَامُ حِكْمَةٍ، وَلِآخَرَ كَلَامُ عِلْمٍ بِحَسَبِ ٱلرُّوحِ ٱلْوَاحِدِ، | ٨ 8 |
Մէկուն տրուած է իմաստութեան խօսք՝ Հոգիով. ուրիշին՝ գիտութեան խօսք, նոյն Հոգիով.
وَلِآخَرَ إِيمَانٌ بِٱلرُّوحِ ٱلْوَاحِدِ، وَلِآخَرَ مَوَاهِبُ شِفَاءٍ بِٱلرُّوحِ ٱلْوَاحِدِ. | ٩ 9 |
ուրիշին՝ հաւատք, նոյն Հոգիով. ուրիշին՝ բժշկելու շնորհներ, նոյն Հոգիով.
وَلِآخَرَ عَمَلُ قُوَّاتٍ، وَلِآخَرَ نُبُوَّةٌ، وَلِآخَرَ تَمْيِيزُ ٱلْأَرْوَاحِ، وَلِآخَرَ أَنْوَاعُ أَلْسِنَةٍ، وَلِآخَرَ تَرْجَمَةُ أَلْسِنَةٍ. | ١٠ 10 |
ուրիշին՝ հրաշագործութիւններ, ուրիշին՝ մարգարէութիւն, ուրիշին՝ հոգիներու զատորոշութիւն, ուրիշին՝ զանազան լեզուներու տեսակներ, ուրիշին՝ լեզուներու թարգմանութիւն:
وَلَكِنَّ هَذِهِ كُلَّهَا يَعْمَلُهَا ٱلرُّوحُ ٱلْوَاحِدُ بِعَيْنِهِ، قَاسِمًا لِكُلِّ وَاحِدٍ بِمُفْرَدِهِ، كَمَا يَشَاءُ. | ١١ 11 |
Այս ամէնը՝ միեւնոյն Հոգին կը ներգործէ, եւ իւրաքանչիւրին կը բաժնէ զատ-զատ՝ ինչպէս որ ինք փափաքի:
لِأَنَّهُ كَمَا أَنَّ ٱلْجَسَدَ هُوَ وَاحِدٌ وَلَهُ أَعْضَاءٌ كَثِيرَةٌ، وَكُلُّ أَعْضَاءِ ٱلْجَسَدِ ٱلْوَاحِدِ إِذَا كَانَتْ كَثِيرَةً هِيَ جَسَدٌ وَاحِدٌ، كَذَلِكَ ٱلْمَسِيحُ أَيْضًا. | ١٢ 12 |
Արդարեւ՝ ինչպէս մարմինը մէկ է բայց շատ անդամներ ունի, եւ այն մարմինին բոլոր անդամները՝ թէպէտ շատ՝ մէ՛կ մարմին են, նոյնպէս ալ Քրիստոս:
لِأَنَّنَا جَمِيعَنَا بِرُوحٍ وَاحِدٍ أَيْضًا ٱعْتَمَدْنَا إِلَى جَسَدٍ وَاحِدٍ، يَهُودًا كُنَّا أَمْ يُونَانِيِّينَ، عَبِيدًا أَمْ أَحْرَارًا، وَجَمِيعُنَا سُقِينَا رُوحًا وَاحِدًا. | ١٣ 13 |
Քանի որ մենք բոլորս մկրտուեցանք մէ՛կ Հոգիով՝ մէ՛կ մարմին ըլլալու, թէ՛ Հրեաներ, թէ՛ Յոյներ, թէ՛ ստրուկներ, թէ՛ ազատներ, եւ բոլորս ալ մէ՛կ Հոգիէն խմեցինք:
فَإِنَّ ٱلْجَسَدَ أَيْضًا لَيْسَ عُضْوًا وَاحِدًا بَلْ أَعْضَاءٌ كَثِيرَةٌ. | ١٤ 14 |
Որովհետեւ մարմինը մէկ անդամ չէ, հապա՝ շատ:
إِنْ قَالَتِ ٱلرِّجْلُ: «لِأَنِّي لَسْتُ يَدًا، لَسْتُ مِنَ ٱلْجَسَدِ». أَفَلَمْ تَكُنْ لِذَلِكَ مِنَ ٱلْجَسَدِ؟ | ١٥ 15 |
Եթէ ոտքը ըսէ. «Քանի ես ձեռք չեմ՝ մարմինէն չեմ», հետեւաբար ա՛լ մարմինէն չէ՞:
وَإِنْ قَالَتِ ٱلْأُذُنُ: «لِأِنِّي لَسْتُ عَيْنًا، لَسْتُ مِنَ ٱلْجَسَدِ». أَفَلَمْ تَكُنْ لِذَلِكَ مِنَ ٱلْجَسَدِ؟ | ١٦ 16 |
Ու եթէ ականջը ըսէ. «Քանի ես աչք չեմ՝ մարմինէն չեմ», հետեւաբար ա՛լ մարմինէն չէ՞:
لَوْ كَانَ كُلُّ ٱلْجَسَدِ عَيْنًا، فَأَيْنَ ٱلسَّمْعُ؟ لَوْ كَانَ ٱلْكُلُّ سَمْعًا، فَأَيْنَ ٱلشَّمُّ؟ | ١٧ 17 |
Եթէ ամբողջ մարմինը աչք ըլլար, ո՞ւր պիտի ըլլար լսելիքը. եւ եթէ ամբողջը լսելիք ըլլար, ո՞ւր պիտի ըլլար հոտոտելիքը:
وَأَمَّا ٱلْآنَ فَقَدْ وَضَعَ ٱللهُ ٱلْأَعْضَاءَ، كُلَّ وَاحِدٍ مِنْهَا فِي ٱلْجَسَدِ، كَمَا أَرَادَ. | ١٨ 18 |
Բայց Աստուած անդամներ դրաւ մարմինին մէջ, անոնցմէ իւրաքանչիւրը՝ ինչպէս ինք կամեցաւ:
وَلَكِنْ لَوْ كَانَ جَمِيعُهَا عُضْوًا وَاحِدًا، أَيْنَ ٱلْجَسَدُ؟ | ١٩ 19 |
Եթէ ամբողջը ըլլար միայն մէկ անդամ, ո՞ւր պիտի ըլլար մարմինը:
فَٱلْآنَ أَعْضَاءٌ كَثِيرَةٌ، وَلَكِنْ جَسَدٌ وَاحِدٌ. | ٢٠ 20 |
Բայց անդամները շատ են, իսկ մարմինը՝ մէկ:
لَا تَقْدِرُ ٱلْعَيْنُ أَن تَقُولَ لِلْيَدِ: «لَا حَاجَةَ لِي إِلَيْكِ!». أَوِ ٱلرَّأْسُ أَيْضًا لِلرِّجْلَيْنِ: «لَا حَاجَةَ لِي إِلَيْكُمَا!». | ٢١ 21 |
Աչքը չի կրնար ըսել ձեռքին. «Պէտք չունիմ քեզի», եւ ո՛չ ալ գլուխը՝ ոտքերուն. «Պէտք չունիմ ձեզի»:
بَلْ بِٱلْأَوْلَى أَعْضَاءُ ٱلْجَسَدِ ٱلَّتِي تَظْهَرُ أَضْعَفَ هِيَ ضَرُورِيَّةٌ. | ٢٢ 22 |
Նոյնիսկ մարմինին այն անդամները՝ որ աւելի տկար կը թուին, շա՛տ աւելի հարկաւոր են.
وَأَعْضَاءُ ٱلْجَسَدِ ٱلَّتِي نَحْسِبُ أَنَّهَا بِلَا كَرَامَةٍ نُعْطِيهَا كَرَامَةً أَفْضَلَ. وَٱلْأَعْضَاءُ ٱلْقَبِيحَةُ فِينَا لَهَا جَمَالٌ أَفْضَلُ. | ٢٣ 23 |
ու մարմինին այն անդամները՝ որ նուազ պատուաւոր կը համարենք, անոնց աւելի՛ մեծ պատիւ կ՚ընծայենք: Այսպէս՝ մեր անվայելուչ անդամները աւելի՛ շատ վայելչութիւն ունին.
وَأَمَّا ٱلْجَمِيلَةُ فِينَا فَلَيْسَ لَهَا ٱحْتِيَاجٌ. لَكِنَّ ٱللهَ مَزَجَ ٱلْجَسَدَ، مُعْطِيًا ٱلنَّاقِصَ كَرَامَةً أَفْضَلَ، | ٢٤ 24 |
իսկ մեր վայելուչ անդամներուն բա՛ն մը պէտք չէ: Բայց Աստուած մարմինը յօրինեց՝ աւելի՛ մեծ պատիւ տալով անկէ զրկուածին,
لِكَيْ لَا يَكُونَ ٱنْشِقَاقٌ فِي ٱلْجَسَدِ، بَلْ تَهْتَمُّ ٱلْأَعْضَاءُ ٱهْتِمَامًا وَاحِدًا بَعْضُهَا لِبَعْضٍ. | ٢٥ 25 |
որպէսզի պառակտում չըլլայ մարմինին մէջ, հապա անդամները միեւնոյն խնամքը տանին իրարու:
فَإِنْ كَانَ عُضْوٌ وَاحِدٌ يَتَأَلَّمُ، فَجَمِيعُ ٱلْأَعْضَاءِ تَتَأَلَّمُ مَعَهُ. وَإِنْ كَانَ عُضْوٌ وَاحِدٌ يُكَرَّمُ، فَجَمِيعُ ٱلْأَعْضَاءِ تَفْرَحُ مَعَهُ. | ٢٦ 26 |
Եթէ մէկ անդամը չարչարուի, բոլոր անդամները կը չարչարուին անոր հետ, ու եթէ մէկ անդամը պատուուի, բոլոր անդամները կ՚ուրախանան անոր հետ:
وَأَمَّا أَنْتُمْ فَجَسَدُ ٱلْمَسِيحِ، وَأَعْضَاؤُهُ أَفْرَادًا. | ٢٧ 27 |
Ուրեմն դուք Քրիստոսի մարմինն էք, եւ անհատաբար՝ անոր անդամները:
فَوَضَعَ ٱللهُ أُنَاسًا فِي ٱلْكَنِيسَةِ: أَوَّلًا رُسُلًا، ثَانِيًا أَنْبِيَاءَ، ثَالِثًا مُعَلِّمِينَ، ثُمَّ قُوَّاتٍ، وَبَعْدَ ذَلِكَ مَوَاهِبَ شِفَاءٍ، أَعْوَانًا، تَدَابِيرَ، وَأَنْوَاعَ أَلْسِنَةٍ. | ٢٨ 28 |
Աստուած նշանակեց ձեզմէ ոմանք եկեղեցիին մէջ, նախ՝ առաքեալներ, երկրորդ՝ մարգարէներ, երրորդ՝ վարդապետներ, յետոյ՝ հրաշքներ գործողներ, ապա՝ բժշկելու, օգնելու, ղեկավարելու, զանազան լեզուներու շնորհներ ունեցողներ:
أَلَعَلَّ ٱلْجَمِيعَ رُسُلٌ؟ أَلَعَلَّ ٱلْجَمِيعَ أَنْبِيَاءُ؟ أَلَعَلَّ ٱلْجَمِيعَ مُعَلِّمُونَ؟ أَلَعَلَّ ٱلْجَمِيعَ أَصْحَابُ قُوَّاتٍ؟ | ٢٩ 29 |
Միթէ բոլո՞րը առաքեալ են. միթէ բոլո՞րը մարգարէ են. միթէ բոլո՞րը վարդապետ են. միթէ բոլո՞րը հրաշքներ կը գործեն.
أَلَعَلَّ لِلْجَمِيعِ مَوَاهِبَ شِفَاءٍ؟ أَلَعَلَّ ٱلْجَمِيعَ يَتَكَلَّمُونَ بِأَلْسِنَةٍ؟ أَلَعَلَّ ٱلْجَمِيعَ يُتَرْجِمُونَ؟ | ٣٠ 30 |
միթէ բոլո՞րը բժշկելու շնորհներ ունին. միթէ բոլո՞րը լեզուներ կը խօսին. միթէ բոլո՞րը կը թարգմանեն:
وَلَكِنْ جِدُّوا لِلْمَوَاهِبِ ٱلْحُسْنَى. وَأَيْضًا أُرِيكُمْ طَرِيقًا أَفْضَلَ. | ٣١ 31 |
Բայց դուք նախանձախնդի՛ր եղէք լաւագոյն շնորհներուն, ու ես տակաւին ցոյց պիտի տամ ձեզի գերազանց ճամբայ մը: